Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ճերմակափայլ ատամնաշարը միշտ չէ նորաձեւ եղել

15.02.2012

Բոլորս էլ երազում ենք ունենալ ճերմակափայլ ատամներ և ոչ մի ջանք ու միջոց չենք խնայում, որ մեր ատամնաշարը լինի իդեալական ճերմակ: Սակայն դարեր առաջ ճապոնացի կանայք այդպես չէին մտածում:

Ճապոնիայում կար օխագուրո'ատամները սևացնելու ավանդույթ, որին սկզբնական փուլում հետևում էին միայն հարուստ ընտանիքների աղջիկները: Առաջին անգամ ատամները սևացնում էին 9 տարեկան հասակում. այդ տարիքից արդեն աղջիկները համարվում էին հասուն:

Երբեմն էլ այս ավանդույթին հետևում էին նույնիսկ տղաները, այնուհետև օխագուրոն լայն տարածում ստացավ նաև հասարակ մարդկանց շրջանում:

Սև գույնը խորհրդանշում է կայունություն, և որպեսզի հարաբերությունները լինեին կայուն, ամուսնությունից առաջ աղջիկները սևացնում էին ատամները: Որոշ առումով սև ատամները ընկալվում էին որպես հավատարմության երդում ամուսնուն:
Գոյություն ունեին ատամների սեւացման մի քանի բաղադրատոմսեր՝ բրնձի օշարակով, բրնձի գինիով, բրնձի բորբոսով, շաքարով, աղով, թեյի տերևներով:

Նշենք, որ վիտամիների պակասի և ատամնաբուժական օգնության ցածր մակարդակի պատճառով այս ավանդույթը նաև հարկադրված միջոց էր. օգտագործվող լուծույթը պաշտպանում էր ատամները կարիեսից, էմալաթափությունից, կանխում ցավերի ու ճաքերի առաջացումը: Ներկերը օգտագործում էին մի քանի օրը մեկ:

Այս ավանդույթի վերաբերյալ կա մեկ այլ վարկած ևս' սև ատամներ ունենալը հարստության նշան էր. քաղցրավենիքը շատ թանկ հաճույք էր, դա կարող էին իրենց թույլ տալ միայն մեծահարուստ կանայք: Ի դեպ, այդ պատճառով ել շատ հաճախ նրանք ունենում էին փչացած ատամներ:

Աղքատ կանայք հարուստներին նմանակելու նպատակով նույնպես ատամնեը սևացնում էին:

Ավելի ուշ, տհաճ հոտի և աշխատատարության պատճառով, ավանդույթն աստիճանաբար անցավ պատմության գիրկը: Այժմ այդ ծիսակատարությունը կատարվում է միայն գյուղերում' հարսանիքների կամ թաղումների ժամանակ: Օխագուրոն կարելի է հանդիպել նաև գեյշաների կացարաններում'հանամատիներում: Ինչպես հայտնի է, գեյշաները իրենց դեմքը և մարմինը հարդարում են ճերմակ շպարով: Սպիտակ դեմքի ֆոնին ատամները ստանում են դեղին գույն, մինչդեռ ներկված ատամները ստեղծում են պատրանք, թե դրանք նույնիսկ չկան:

Դիտվել է 3419 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել, և խնդիրը սնունդի մեջ չէ

27.09.2023
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում և խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և ամեն ինչ այն պատճառով, որ նրբագեղ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Երեք իմաստուն. կենդանակերպի նշաններ, որոնցից կարելի է խորհուրդ հարցնել

15.09.2023
Եթե կյանքում ինչ-որ բան այն չէ, խորհուրդ խնդրեք կենդանակերպի այս եռյակի որևէ մեկից։

Ամենահաջողակ կանայք ըստ Կենդանակերպի նշաների

29.08.2023
Կանայք, ովքեր ծնվել են որոշակի աստղի տակ, ունեն աներևակայելի հզոր ներքին ուժ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին' չնայած ճանապարհին հանդիպող խոչընդոտներին:

Գտնվել է առցանց ծանոթության ամենաշատ ձախողված ռազմավարությունը. գիտական ապացույց

19.08.2023
Զգուշացում. եթե չեք ցանկանում, որ ձեզ պարզապես արգելափակեն, շփումը երբեք մի սկսեք անպարկեշտ լուսանկարներով կամ սեռական ակնարկներով:

Սփիրսի հուշերը հետաձգվել են. Ջասթին Թիմբերլեյքը և Քոլին Ֆարելը պահանջել են հեռացնել իրենց մասին հատվածները

26.07.2023
42-ամյա Թիմբերլեյքի և 47-ամյա Ֆարելի ներկայացուցիչները պահանջել են տեսնել «Կինը իմ մեջ» գրքի բովանդակությունը, որում 41-ամյա երգչուհին խոստացել է կիսվել երկուսի հետ իր հարաբերությունների մանրամասներով:

Սեքսուալ ակտիվության գագաթնակետը. գիտնականները հստակեցրել են տարիքը

07.07.2023
Վերջին արդյունքներով՝ կանայք սեքսից ամենաուժեղ հաճույքը ստանում են 28 տարեկանում, իսկ ահա տղամարդկանց...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 573 անգամ
23.09.2023
Դիտվել է 234 անգամ
26.09.2023
Դիտվել է 182 անգամ
27.09.2023
Դիտվել է 120 անգամ
28.09.2023
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster