Համացանցային ժպիտը սեպտեմբերի 19-ին նշում է հոբելյանը: Ամենատարածված նշանը' «սմայլիկը», 30 տարեկան է:
1982 թ. սեպտեմբերի 19-ին Փիթսբուրգի (ԱՄՆ, Փենսիլվանիա) Կարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող էլեկտրոնային հաղորդագրություն-պատկերագիր է ուղարկել' կազմված հերթականությամբ դասավորված նշաններից' վերջակետ, գծիկ եւ փակող փակագիծ:
Սկզբնապես «սմայլիկից» օգտվում էին միայն համալսարանի աշխատակիցները, սակայն այն արագ տարածվեց գիտաուսումնական այլ հաստատություններում: Համացանցից օգտվողների թվի ավելացմանը զուգահեռ պատկերագրերն ավելի ու ավելի մեծ տարածում ստացան:
35 տարվա գիտական գործունեության ընթացքում Ֆալմանը շատ հետազոտություններ է կատարել արհեստական ինտելեկտի եւ միջնորդավորված շփման ասպարեզում, սակայն լայն ճանաչում գիտնականն ստացել է հենց իբրեւ «սմայլիկի» հայտնագործող: «Դա հիասքանչ էր, երբ տասը րոպեում հորինած իմ փոքրիկ հաղորդագրությունից ծագեց ամբողջ աշխարհով տարածված երեւույթ», - մի անգամ խոստովանել է Ֆալմանը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24 44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17 51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26 Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31 Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին: