Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Երիտասարդները ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ եւ առեւանգել Երեւանյան լճի մարմնավաճառուհիներին

13.09.2012

31-ամյա Գառնիկ Գասպարյանն ու 32-ամյա Ռոմիկ Մինասյանը, Երեւանյան Լճի մոտ ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, երեք մարմնավաճառուհիների են առեւանգել` նրանց հետ անվճար զվարճանալու նպատակով: NEWS.am-ը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Նախկինում 6 անգամ դատված 31-ամյա Գառնիկ Գասպարյանին եւ 32-ամյա Ռոմիկ Մինասյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, Երեւանի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում  մարմնավաճառությամբ զբաղվող Լիկային եւ Քրիստինային ներկայանալով որպես ազգային անվտանգության աշխատակիցներ եւ մարմնավաճառուհիներին իրավապահ մարմին բերման ենթարկելու պատրվակով առեւանգել են  եւ տարել Երեւան-Աշտարակ խճուղու վրա գտնվող «Ոսկեպար»  հյուրանոց: Ավելին` հաջորդ օրը նույն եղանակով, նույն տեղից առեւանգել եւ «Ոսկեպար» հյուրանոց են տարել նաեւ մարմնավաճառ Լանային, որտեղ էլ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: 

Նրանց նկատմամբ քրեական գործ  է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Քրեական պատասխանատվության ենթարկվելու պահին նրանք չեն ընդունել մեղադրանքը` շահարկելով առեւանգված աղջիկների մարմնավաճառ լինելու հանգամանքը: Նաեւ պնդել են, թե ոստիկաններն են իրենց գրպանը գցել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վկայականները: Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք գնացել են Երեւանյան լիճ` նախապես մշակված ծրագրով` վկայականով աղջիկներին վախեցնելու եւ նրանց իբր բերման ենթարկելու պատրվակով  ու որեւէ օբյեկտում անվճար շահագործելու համար:

Հյուրանոցում աղջիկներից մեկն արագ կողմնորոշվել է, որ առեւանգողները ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ չեն եւ փախել է հյուրանոցից: Երիտասարդները, հասկանալով, որ նա դիմել է փախուստի, զանգահարել են նրան եւ սպառնացել, որ եթե չվերադառնա, ընկերուհուն կսպանեն: Այդ պահին պատանդի կարգավիճակում հյտնված ընկերուհին առաջարկել է վերադառնալ Երեւանյան լիճ եւ մեկ այլ մարմնավաճառուհու վերցնել: Տղաները համաձայնել են, իսկ փախուստի դիմած աղջիկն այդ ընթացքում ոստիկանությանը հայտնում է  եղելությունը: Գլխի ընկնելով կատարվածի մասին` տղաները աղջկան թողել են տաքսու մեջ եւ հեռացել, բայց ավելի ուշ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Ներկա պահին նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հաջորդ դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 14-ին:

Հ.Գ Տուժողների եւ մեղադրյալների անուն-ազգանունները փոխված են ներկայացված:

news.am

Դիտվել է 4645 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 943 անգամ
04.06.2026
Դիտվել է 396 անգամ
05.06.2026
Դիտվել է 372 անգամ
06.06.2026
Դիտվել է 325 անգամ
09.06.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster