Անհավատարիմ ամուսինները ներման կարժանան միայն 2 անգամ
01.09.2012
Անհավատարիմ ամուսինները երկու անգամ ներման կարժանանան, բայց այ երրորդը հաստատ կբերի հարաբերությունների ավարտի: Այսպիսի եզրակացության են եկել բրիտանական սոցիոլոգները: Նրանք հարցում են կատարել 2000 տղամարդկանց և կանանց միջև: Ինչպես պարզվում է, բրիտանուհիների 53 %-ը պատրաստ է ներել անհավատարիմ ամուսնուն 2 դավաճանություն, բայց ոչ ավելի:
Իսկ տղամարդիկ, ովքեր սեփականության վառ արտահայտված զգացում ունեն, բոլորովին պատրաստ չեն ներել իրենց զուգընկերուհուն նման իրավիճակներում: Նրանցից միայն 13%-ը կմնա կնոջ հետ, որը նրան դավաճանել է թեկուզ մեկ անգամ:
Զուգընկերոջը դավաճանելու գիտնականների նշած ամենատարածված պատճառներից են ռոմանտիկայի բացակայությունը, սեփականության զգացումը մյուսի հանդեպ, կենցաղային անհամատեղելիությունը և նույնիսկ հումորի սղությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3146 անգամ
|