Ֆեյսբուքյան վիրուսները «կատարելագործվում» են : Ամենամեծ տարածում ունեցող սոցիալական կայքում արդեն պոռնո տեսահոլովակներ են հայտնվում: Այնպես որ ընկերների հետ շփվելիս անհարմար դրության մեջ կարող եք ընկնել: Այդպիսի իրավիճակում է հայտնվել օգտատեր Էմմա Հակոբյանը: Նա LN-ին պատմեց,որ երեկոյան «ընկերներից մեկից» հաղորդագրություն է ստացել, որտեղ անհայտ կայքի հասցե է նշված եղել: Հետևելով հասցեին՝ հայտնվում ես պոռնո կայքում: Վիրուսն անմիջապես հայտնվում է համակարգչիդ մեջ և սկսում նույնաբովանդակ հաղորդագրություններ ուղարկել նաև քո ընկերներին:«Ամբողջ գիշեր հետևել եմ իմ էջում հայտնվող հաղորդագրություններին, հայտնվելուն պես ջնջել, որպեսզի ընկերներիս իմ անունից այդպիսի հաղորդագրություններ չգնան»,- ասում է Էմմա Հակոբյանը: Մի՛ գայթակղվեք պոռնո տեսահոլովակը տեսնելիս,այլապես այն «կգայթակղի» նաև ձեր համակարգչին, զգուշացեք և զգուշացրեք նաև նրանց,ովքեր դեռ չեն հայտնվել թակարդում:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։