Ժելատինը ամենարդյունավետ բնական միջոցներից մեկն է, որն ամրացնում է մազերը' տալով ինտենսիվ փայլ և պայքարելով ճյուղավորված ծայրերի դեմ:
Դրա համար Ձեզ պետք կգա ժելատին, սովորական շամպուն և բույսերով թուրմ: Ցանկության դեպքում նաև եթերային յուղեր: Թե ինչպես պատրաստել, նայեք տեսանյութում:
Շատ կարևոր է, որ ժելատինը խառնեք այնպիսի շամպունի հետ, որի բաղադրության մեջ չկա լաուրիսուլֆատ նատրիում: Ժելատինի խառնուրդը կարող է կորցնել ամբողջ օգտակարությունը:
Ժելատինն ինքնին շատ օգտակար է մազերի համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ ամինաթթուներ և պրոտեիններ,ո րոնք համարվում են բնական շինանյութ մազերի համար: Սակայն եթե ժելատինով շամպունի մեջ ավելացնենք նաեւ բույսերի թուրմ, կստանաք հրաշք դեղամիջոց, որը կազատի թեփից, կարագացնի մազերի աճը:
Մազերի համար օգտակար բույսերը'
Երիցուկ - բացացնում և փափկացնում է մազերը: Կռատուկ- ամրացնում է մազերը, հեռացնում թեփը: Եղինջ- օգնում է մազերի արագ աճին և ամրացնում դրանք: Անանուխ- հեռացնում թեփը: Եղեսպակ- սնուցում է և երանգավորում մուգ մազերը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: