Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Որոշեցի՝ մինչեւ չհաղթեմ այդ տղային, շախմատը չեմ թողնելու. գրոսմայստեր ԵՎԳԵՆՅԱ ԴՈԼՈւԽԱՆՈՎԱ

25.08.2012

LN-ի հյուրասրահում է Ուկրաինայի շախմատի 2009 թվականի չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, ով ունի հայկական արմատներ եւ անցած տարվանից ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ վերջինիս հրավերով:

Ժենյա, կա կարծիք, որ գեղեցիկ աղջիկները դժվարանում են զբաղվել շատ լուրջ գործերով… :) Ինչպե՞ս շախմատը դարձավ քո ընտրությունը:

Չեմ կարծում, թե ի սկզբանե դա եղել է իմ ընտրությունը: Հայրս որոշել է ինձ շախմատի տալ իմ ծնվելուց դեռ շատ առաջ… Երիտասարդ տարիներին նա մի անգամ հարցազրույց է անցկացրել Կասպարովի հետ (հայրս լրագրող է) եւ դրանից հետո որոշել է, որ երբ երեխա ունենա, նրան կտա շախմատի… Այդ պատճառով էլ ինձ հինգ տարեկանում խաղալ սովորեցրեց. այն ժամանակ դեռ Հայաստանում էինք ապրում: Մի անգամ կնոջ հետ մեզ հյուր եկավ հորս ժուռնալիստ ընկերներից մեկը՝ Վալերի Ասրյանը, ով նաեւ շախմատ էր խաղում եւ շատ է գրել շախմատիստների մասին: Եվ նա նստեց ինձ հետ խաղալու, իսկ պարտիայից հետո որոշեց գովել երեխային՝ ասելով, որ վատ չեմ խաղում, եւ կարելի է ինձ ուղարկել շախմատի դասերի: Երեւում է՝ հենց դա էլ վերջնականորեն որոշեց իմ ապագան… Շուտով մենք տեղափոխվեցինք Ուկրաինա (ես 7 տարեկան էի), եւ մեկ ամսից գնացի շախմատի խմբակ: Առաջին պարապմունքին պարտվեցի մի տղայի, ով տարիուկես արդեն պարապում էր, բայց ընդամենը 6 տարեկան էր, եւ նրան 3:0 հաշվով պարտվելն ինձ շատ վիրավորական թվաց: Որոշեցի թողնել շախմատը: Ասացի, որ այլեւս չեմ գնալու պարապմունքների: Բայց մի քանի օրից խնդրեցի ինձ նորից տանել շախմատի, քանի որ պիտի հաղթեի այդ տղային. որոշել էի՝ մինչեւ չհաղթեմ նրան, շախմատը չեմ թողնելու: Նրան հաղթել ինձ հաջողվեց միայն կես տարուց, բայց այդ ընթացքում արդեն հայտնվել էին ուրիշ երեխաներ, որոնց պիտի հաղթեի (ծիծաղում է-LN):

 

Ո՞վ ես քեզ համարում, հայկական արմատներով ուկրաինուհի՞:

Հարցը շատ բարդ է ինձ համար. 9-10 տարեկանից ես սկսեցի խուսափել իմ մեջ եղած ամեն հայկականից եւ ապացուցել, որ ուկրաինուհի եմ… Դա կապված էր հայկական որոշ սովորույթների հանդեպ իմ հակակրանքով, ասենք՝ զիջիր նրան, քանի որ տղա է.. կամ մի պատասխանիր, չէ որ դու աղջիկ ես, չի կարելի: Այդ ամենն ինձ սարսափելի նյարդայնացնում էր: Արդյունքում ես որոշեցի, որ ինքս չեմ ընտրել ոչ սեռս, ոչ ազգությունս, հետեւաբար պատասխանատվություն չեմ կրելու այդ ամենի համար եւ չեմ ընդունելու այն ամենը, ինչ ինձ դուր չի գալիս: Մանկության տարիներին ինձ համարում էի միայն ուկրաինուհի: 2006 թվականին ես մրցաշարի մեկնեցի Թուրքիա ինստիտուտի հավաքականի կազմում: Այնտեղ ոչ մի վատ բան ինձ հետ տեղի չունեցավ, ամեն ինչ լավ էր, բայց չգիտեմ… հավանաբար արյունս արթնացավ՝ այն, ինչ ամբողջ կյանքում փորձել էի հերքել… Այդ մրցաշարից հետո սկսեցի շփվել հայերի հետ, կարդալ պատմությունը: Սկսեց ձգել…

Թող 2009 թվականին եղել ես Ուկրաինայի չեմպիոնուհին, մի երկրի, որը բավականին հայտնի է իր ուժեղ շախմատիստուհիներով: Հայաստանում դու դեռ ցույց չես տվել քո ամենաուժեղ խաղը: Ինչի՞ց է...

Չգիտեմ հիմա ինչ պատասխանել այդ հարցին: Հայաստանի առաջնությանը հաջորդած հարցազրույցներում ես փորձում էի խուսափել պատասխանից:

Ասեմ այսպես… Երբեմն մեզ համար շատ ցավալի է լինում, երբ մեր մասին վիրավորական սուտ են ասում… Եվ մենք չենք իմանում ինչ անել… Արդարանա՞լ, թե չարությամբ լցված հակառակը ապացուցել՝ այդպես եք կարծում, հա՞: Միտումնավոր. մտածեք՝ ինչ ուզում եք, թքած ունեմ: Եվ առավել ցավալի է, երբ նման իրավիճակ է ստեղծվում մեզ համար շատ թանկ մարդու «շնորհիվ», ումից նման բան չես սպասում… Իհարկե, դա արդարացում չէ նոյեմբերին Ռուսաստանի գավաթի առաջնության եւ հունվարին Հայաստանի առաջնության ժամանակ իմ ելույթների միջեւ 200-250 միավորանոց տարբերության… Նման տարբերություն չպիտի լիներ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քեզ մի բան է ասել, իսկ ուրիշներին քո մասին՝ լրիվ այլ… Մարզիկն իրեն պետք է կարողանա պահել սեփական ձեռքերում եւ խաղալ՝ չնայելով ինչ-որ հանգամանքների… Բայց…

 

Ասում են՝ Ուկրաինայում են ապրում ամենագեղեցիկ աղջիկները: Համամի՞տ ես: Ի՞նչն է ուկրաինուհու գեղեցկության գաղտնիքը: Միայն արտաքի՞նն է:

Ես էլ հաճախ եմ դա լսում, բայց դժվարանում եմ ինքս գնահատել: Հավանաբար, երբ սովոր է լինում աչքդ ինչ-որ բանի, դադարում ես տեսնել.. Եթե խոսենք ներաշխարհից, ապա, ըստ իս, ուկրաինուհիների գրավչությունը կանացիության եւ ինքնավստահության համադրությունից է…

Ի՞նչ է շախմատում ամենից շատ գրավում քեզ:

Ես շատ եմ սիրում հենց խաղը, խաղալ: Նաեւ շախմատն ազատ լինելու հնարավորություն է տալիս. դու կարող ես զբաղվել սիրածդ գործով, եւ ոչինչ քեզ չի սահմանափակում: Ինչ անում ես, անում ես՝ հասկանալով, որ պետք է, ոչ թե որովհետեւ քեզ ստիպում են:

 

Բնավորությանդ ի՞նչ գծեր կարող ես ասել, որ շախմատից են:

Կարծում եմ՝ ամեն բան հսկողության տակ պահելու ցանկությունը, հաշվարկը, վերլուծությունը, ճշմարտության մինչեւ խորքը փորելը…

Կնոջ մեջ տեսնո՞ւմ ես այն ուժը, որ շախմատի թագուհին ունի տախտակին: Առհասարակ ի՞նչն ես համարում կնոջ ուժը:

Կարծում եմ՝ կնոջ մեջ իսկական ուժն ի հայտ է գալիս, երբ նա մայրանում է: Հանուն երեխայի կին-մայրը պատրաստ է անցնել ամեն բանի միջով… Զրկանքներ, տանջանքներ, ստորացումներ… Բաներ, որ կոտրում են տղամարդուն, աղջկան… Իսկ կին-մայրը ընդունակ է անցնել դրա միջով անգամ, քանի դեռ գիտի՝ ինքը պետք է երեխային, որ ինքը պարտավոր է պայքարել նրա համար: Կարծում եմ՝ մայրությունը կնոջն ուժ է տալիս գործելու ամենավառ արարքները: Ինչպես շատ լավ, այնպես էլ, ցավոք, նաեւ վատ…

 

Աղբյուր` LADYNEWS.am 

 

Դիտվել է 4655 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 691 անգամ
15.05.2024
Դիտվել է 203 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster