Գունավոր ջինսեր. ընտրեք Ձեր ոճը
23.08.2012
Գունավոր ջինսերն այս սեզոն ակտուալ են և նորաձև: Լրացրեք զգեստապահարանն ամենագունեղ ջինսերով, որոնք կընդգծեն Ձեր անհատականությունը, վառ կգունավորեն Ձեր կերպարն ու պարզապես ուրախ տրամադրություն կհաղորդեն:
Ոճային
Մոխրագույն ջինսերը կարող են այդքան էլ հետաքրքիր չթվալ, սակայն նրանք արժանի մրցակից են մուգ ջինսերին: Եթե նախընտրում եք սև հագուստ, սակայն ուզում եք փոփոխություն մտցնել Ձեր ոճում, փորձեք կրել մոխրագույն ջինսեր: Նրանք չեն ընդգծում պրոբլեմատիկ գոտկատեղը և հիանալի են նայվում:
Սեքսուալ
Որպեսզի սեքսուալ կերպար ստանաք, ընտրեք գունավոր ջինսեր կարմիր գամմայի մեջ: Այս գույնն ուշադրություն է գրավում և սազում է միայն համարձակ լեդիներին:Նրանք պետք է Ձեր կերպարն ընդգծող շեշտը լինեն, այդ պատճառով էլ համադրեք այն ավելի նուրբ ու չեզոք գույների հետ: Սրանք կարելի է կրել թե առօրյայում, թե երեկոյան ակումբ այցելելիս կամ երեկույթների մասնակցելիս:
Ռոմանտիկ
Փիրուզագույն կամ վարդագույն ջինսերը շատ էքստրավագանտ տեսք են հաղորդում: Որպեսզի ոճային կերպար ստանաք, պետք է մի փոքր հանգստացնել, խամրեցնել այս վառ գուները: Դրա համար համադրեք դրանք սպիտակի կամ մեղմ գույների հետ: Այս ջինսերն ընդգծում են կոնքերը:
Գլամուր
Բավականին դժվար է ճիշտ ընտրել համապատասխան սպիտակ կամ դեղին ջինս: Նրանք զարդարում են միայն մոդելների կառուցվածքը: Այս գույները ամեն ինչ տեսողականորեն մեծացնելու հատկություն ունեն: Բայց ինչեր ասես, որ չեն անի կանայք, ավելի ոճային և նորաձև տեսք ունենալու համար:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 14177 անգամ
|