Այսօր գոյություն ունեն շատ դեղեր, որ բարելավում են մարդու մտավոր գործունեությունը: Բայց ամերիկացի գիտնականները պնդում են, որ լավագույն դեղամիջոցը ուղեղի ծերացման դեմ երաժշտությունն է: Առավել օգտակար է, երբ մարդն ինքն է նվագում որևէ գործիք, բայց կարելի է լավ արդյունքների հասնել' պարզապես լսելով երաժշտություն:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն Ամերիկացի գիտնականները, ցանկանալով ապացուցել իրենց այն տեսությունը, թե երաժիշտները բավական ուշ են ծերանում, մի փորձ են կատարել, որին մասնակցել են տարբեր տարիքի 87 անձինք: Նրանց մի մասը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, իսկ մյուս մասը' ոչ: Մասնակիցների համար միացվել է ձայնագրված խոսք, որից հետո ուսումնասիրվել է նրանցից յուրաքանչյուրի ուղեղի' խոսքն արձանագրելու արագությունը: Արդյունքում, անգամ տարեց մարդիկ, ովքեր զբաղվել են երաժշտությամբ, ունեցել են ավելի լավ արդյունքներ, քան նրանք, ովքեր երիտասարդ են, բայց երբևէ կապ չեն ունեցել երաժշտարվեստի հետ:
Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրը երաժշտությամբ կարող է մարզել իր ուղեղը' ընդդեմ ծերացման:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: