Սիրելի լեդիներ, LN-ը համոզված է, որ դուք արդեն հասցրել եք վայելել ամառը ձեր նախընտրած տարբերակով (ոմանք էլ դեռ շարունակում են վայելել) եւ ունեք շատ գեղեցիկ լուսանկարներ:LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան պատինտեղադրեք Ձեր լուսանկարներից ամենալավը (մեկ լուսանկար) եւ մասնակցեք «ՄԻՍՍ LN-ԱՄԱՌ» ֆոտոմրցույթին:
Մեր ընթերցողների եւ Ձեր ընկերների ամենաշատ like-երին արժանացած լուսանկարի հերոսուհին կճանաչվի ամառն ամենահրաշալին անցկացրած լեդին :) եւ հնարավորություն կունենա իր հաղթանակը տոնելու «Արարատ» ռեստորանային համալիրում՝ վայելելով 2.5 ժամ տեւողությամբ «Հայկական ազգային շոու»յուրահատուկ երաժշտապարային ծրագիրն ու հայկական խոհանոցի ընտրանին: Ընդ որում՝ այդ ուրախությունը Ձեզ հետ կարող է կիսել Ձեր մտերիմներից որեւէ մեկը. «ՄԻՍՍ LN-ԱՄԱՌ»-ը կստանա «Հայկական ազգային շոու»-ին մասնակցության 2 հրավիրատոմս: Դե ինչ, ամփոփեք Ձեր անկրկնելի ամառը ճոխ երեկոյով :)
Մրցույթը կտեւի մինչեւ սեպտեմբերի 1-ը՝ ժամը 24:00-ն:
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49 Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք: