|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Ճութ-ճութ եւ պուտ-պուտ աղջիկների մասին
20.08.2012
Շատ հետաքրքրական դատողություններ են ծնվում, երբ հազիվ մի երեսուն տարեկան մեկը որոշում է համեմատել այսօրվա եւ մոտ հիսուն տարի առաջվա կյանքը: Նման համեմատությունից պարզվում է, որ, օրինակ, առաջ երկու սեռերի բոլորովին այլ ներկայացուցիչներ են ապրել՝ լրիվ ուրիշ չափումների տղաներ ու աղջիկներ: Այսօրվա՝ «մոմով փնտրվող» աղջիկները նախկինում հանդիպել են ամեն քայլափոխի, հետեւապես կարելի է ենթադրել՝ տղաների երջանկության մակարդակն էլ անհամեմատ ավելի բարձր է եղել: Նրանք այն ժամանակ անգամ մտքով չեն անցկացրել, որ իրենցից ամեն մեկին «բաժին է հասնում» մի հինգ-վեց, չի բացառվում տասը (…) աղջիկ, որ իրենք «մտածելու բան չունեն», եթե կեսից փչանում են հարաբերությունները: Նախկինում, ինչպես պարզվում է, ամեն ինչ ավելի վստահելի, որակյալ է եղել: Եվ ե՞րբ այդպես փոխվեցին ժամանակները…
Նախ՝ հեռվից ամեն բան երեւում է ընդհանուր գծերով, նաեւ՝ այս հարցի համապատկերը: Իսկ իրականությունն այն է, որ միշտ էլ եղել են ե’ւ ճութ-ճութ աղջիկներ, ե’ւ պուտ-պուտ աղջիկներ, նայած ով ինչ է փնտրել, նայած ում ինչ է հանդիպել… Եթե կարող ենք համարել, որ իգական սեռի անձնական կյանքը մարտահրավերների առաջ է այսօր ոչ իր օգտին թվական անհավասարակշռության պատճառով, ապա անտեղի չէ հաստատ նաեւ այն պնդումը, որ խնդիրը միայն քանակական չէ (արդեն ի վնաս հակառակ սեռի): Ինչքան գիտեմ նույն տղայի «որսով» զբաղված տասնյակ աղջիկների, նույնքան էլ ճանաչում եմ «մեկ»-երի, որոնք ընտրություն չունեն տասից…
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6240 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|