Յոգուրտային դիմակներ յուղոտ մաշկի համար
13.08.2012
Յուղոտ մաշկ ունեցողները հատկապես այս եղանակին անում են ամեն ինչ, որ դեմքի արհեստական փայլն անհետ չքանա: LN-ն ընտրել է Ձեզ համար մի քանի դիմակներ' տնային պայմաններում օգտագործելու համար: Պատրաստման համար Ձեզ պետք կգա բնական յոգուրտ' առանց հավելումների:
Մաքրում. խառնեք 2 ճ. գդալ յոգուրտը 1սպիտակուցի հետ: Խտության համար ավելացրեք 1 թ. գդալ ալյուր և խառնեք այնքան, մինչև միատարր զանգված ստանաք: Քսեք դեմքին և թողեք այդպես, մինչև ամբողջովին չորանա: Այնուհետև լվացեք սառը ջրով: Վերականգնում ենք բալանսը. խառնեք 2 ճ. գդալ ոչ քաղցր յոգուրտը 1ճ. գդալ նռան հյութի և մեկ թեյի գդալ ալյուրի հետ: Քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե: Լվացեք դեմքը սառը ջրով:
Չորացնում ենք. խառնեք 2 ճ. գդալ յոգուրտը 1 ճ. գդալ լոլիկի միջուկի հետ: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե: Այնուհետև լվացվեք սառը ջրով: 15 րոպեից ավել խորհուրդ չի տրվում լոլիկը պահել դեմքին, քանի որ գրգռիչ հատկություններ ունի:
Սպիտակեցնում ենք. պետք է պատրաստենք յոգուրտից և եղեսպակից դիմակ: 2 ճ. գդալ յոգուրտին ավելացրեք լավ մանրացված թարմ եղեսպակի տերև: Տերևները պետք է այնքան թարմ լինեն և Դուք պետք է այնքան մանրացնեք, որ հյութը դուրս գա: Քսեք դեմքին և թողեք, մինչև լավ չորանա: Լվացվեք սառը ջրով:
Դիտվել է 5163 անգամ
|