СТВ և Happy End կինոստուդիաները փետրվարի 5-ից նոր ֆիլմի նկարահանումներ են սկսել: Ֆիլմը կոչվում է «Ջունգլի»: Գլխավոր դերերում հանդես են գալիս Սերգեյ Սվետլոկովը և Վերա Բրեժնեւան: Նկարահանումները ընթանալու են Կիևում եւ Կարբի կղզում: Այս կղզու ափերը մեկ անգամ չէ, որ հյուրընկալել են արտասահմանյան հայտնի ֆիլմերի նկարահանող խմբերին: Այստեղ են նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները», «Ծովափը»: «Ջունգլի»-ի սյուժեն արկածային է: Հինգ տարվա երջանիկ ամուսնությունից հետո ամուսիններ Սերգեյը և Մարինան զգում են, որ իրենց հարաբերություններում շատ լարվածություն կա և որոշում են հեռանալ երկրից' լուծելու առաջացած խնդիրը: Բախտի քմահաճույքով նրանք հայտնվում են անմարդաբնակ կղզում: Դրախտային կղզում, սակայն, նրանց ոչ թե հաշտություն, այլ կյանքի և մահու պայքար է սպասվում միմյանց դեմ: Ամուսինները վերածվում են ոսոխների: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկին հավաստիացնում է, որ մարտի դրվագներում դերասաններն իրենք են կատարելու գրեթե բոլոր հնարքները. Վերա Բրեժնեւան ժամանակին զբաղվել է բոքսով եւ նետաձգությամբ, իսկ Սերգեյն ստիպված էր ֆիլմի համար յուրացնել բոքսի հնարքները: Ֆիլմը նախատեսվում է էկրան բարձրացնել դեկտեմբերին:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: