|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Ամեն ինչ քո ձեռքերում է. «բայց», «եթե», «սակայն»
02.08.2012
Եթե մարդկությունը ստեղծած լիներ ամեն-ամեն ինչ եւ մոռացած լիներ աստղագուշակների ու հորոսկոպների մասին, միեւնույն է, մի օր ստեղծելու էր դրանք:
«Ամեն ինչ քո ձեռքերում է». ասում ենք մխիթարելու կամ ոգեւորելու համար, բայց իրականում մարդուն կանգնեցնում ենք այն ահավոր գիտակցման առաջ, որ ինքն է իր կյանքի տերը: Մեզ ամեն մեկը մի կողմից սովորեցնում է, թե ինչ պետք է անես այդ կյանքդ, ու քչերն են ցույց տալիս իրենց ձեռքերը, որոնցում «ամեն ինչն է»… Ով է պատրաստ տեր կանգնելու իր ամեն օրվան, ողջ կյանքին «ամեն ինչ քո ձեռքերում է» տարբերակով: Տեսնես ով է ամենից շատ կարողացել ապացուցել այս թեորեմը:
Մենք ցավազրկողների պես կարիք ունենք աստղագուշակերի եւ հորոսկոպների, որոնք կպատմեն, թե ինչքան շատ լավ ու վատ հանգամանքների դասավորությունից է կախված մեր կյանքը, որոնք, եթե անգամ ասեն՝ ամեն ինչ քո ձեռքերում, կողքից էլ մի քանի փրկիչ «բայց», «սակայն», «եթե» կավելացնեն: Դիտվել է 6914 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
Demetra | 19-10-2012 14:01
Հարգելիս , Ձեր խոսքերն ինձ սառեցրին, տխրեցի ու սկսեցի մտածել այն իրողության մասին, որ իրոք շատ քիչ են այն մարդիկ, ում կյանքն իրոք իրենց ձեռքերում է: Մենք բազմիցս ենք փորձում կառավարել մեր կյանքը, բայց միևնույն է, կա անհերքելի մի փաստ. մենք մեր կյանքը կառավարելու շատ քիչ իրավասություն ունենք: Բայց այն, թե ինչպես կլինի մեր կյանքը մոտ ապագայում, կարող ենք որոշել ինքներս եթե ունենանք մեծ հավատք, եռանդ ու համբերություն մինչև նպատակակետ հասնելու համար:
|
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|