Ավարտվեց 2012թ. «Նոր ալիք»-ը: Երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի հաղթողների անունները հայտարարվեցին ծովափնյա Յուրմալա քաղաքում տեղի ունեցած գալա-համերգի ժամանակ:
Եվ այսպես. «Նոր ալիք-2012»-ի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն, ով ստացել է «Բյուրեղյա ալիք»-ը և 50 հազար եվրո դրամական պարգև:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2012»-ին մասնակցում էր 14 երկրի 16 մասնակից: Հայաստանն այս տարի ներկայացնում էր Սուրեն Առուստամյանը, որը մրցութային երեք օրերին հանդես եկավ հաջող ելույթներով: