Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե փնտրեմ մորս նման կնոջ, կմնամ միայնակ. ՍՈՍ  ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

26.07.2012

LN-ի հյուրասրահում է դերասան Սոս Ջանիբեկյանը:

-Շատ միանգամից եղավ Սոս Ջանիբեկյանի հայտնվելը էկրանին: Պարզապես հաջողությո՞ւն էր, որ ժպտաց, թե՞ աշխատել ես այդ ուղղությամբ:

-Անկեղծ ասած, ինքս էլ չհասցրի նկատել, թե ինչպես պատահեց: Շատ միանգամից էր, արագ ու անսպասելի:

-Մասնագիտությամբ կինոօպերատոր ես և նույնիսկ մրցանակ ես ստացել «Իմ ընկեր Արտոմ» ֆիլմի համար: Տեսախցիկի ո՞ր կողմում է ավելի հաճելի աշխատանքը' ետևում, թե՞ առջևում:

-Այդ մրցանակն իսկապես կարևոր էր ինձ համար: Երկու կողմում էլ հաճելի է: Ինձ լավ եմ զգում թե տեսախցիկի առաջ, թե ետևում:

-Տարբեր կերպարներ մարմնավորելը երբեմն շփոթություն չի՞ առաջացնում:

-Անհեթեթություն, դա նույնն է, ինչ ասեք' ընկերները շատ են, շփոթություն չե՞ն առաջացնում:

-Ունե՞ս քեզ համար հարազատ կերպար, որի հետ նմանություններ ունես:

-Բոլորն էլ ինձ հարազատ են, քանզի ինձնից են ծնվում, ինքս եմ դրանք կերտում:

-Ամենաքննադատվող երևույթներից մեկը Հայաստանում սերիալն է: Ինչպե՞ս ես արձագանքում քննադատություններին:

-Ցավոք, մեր օրերում սերիալի դերասանների շնորհիվ է, որ մարդիկ գնում են թատրոն: Շատ դերասաններ վերադարձան Հայաստան հենց այդ սերիալների շնորհիվ: Իսկ ընդհանուր առմամբ դերասաններն ընդամենն իրենց գործն են անում: Եվ ի վերջո, կարևոր չէ, թե որտեղ են անում, այլ' ինչպես են անում:

-Ի՞նչ ես կարծում' արվեստագետի համար պարտադի՞ր պայման է ոչ ադեկվատ լինելը: Ինչո՞ւմ է դրսևորվում Ձեր' ոչ ադեկվատ լինելը:

-Այո, արվեստագետը չի կարող ադեկվատ լինել: Իմ տարօրինակությունները ժամանակի ընթացքում փոխվում են: Չեմ կարող ասել' ինչով է պայմանավորված: Թերևս նրանով, որ մարդն անընդհատ փոփոխվում է: Առաջ կյանքում ստեղծում էի ինձ համար դրություններ, որտեղ փնտրում էի թեկուզ ցավոտ, բայց ծայրահեղ զգացողություններ անձիս համար: Հիմա ծայրահեղ, չափից շատ նրբազգացություն եմ նկատում ինձ մոտ: Չեմ կարողանում անտարբեր լինել որևէ բանի հանդեպ:

-Խանգարում, թե՞ ավելի շատ օգնում է հայտնի ծնողներ ունենալու հանգամանքը:

-Օգնում է որպես արվեստագետ, բայց խանգարում է այնքանով, որ թույլ չի տալիս ամբողջովին ինքնուրույն կայանալ:

-Տղամարդու ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունենում հայրերը: Ինչպիսի՞ն է եղել Կարեն Ջանիբեկյանի ազդեցությունը քեզ վրա:

-Հայրս ինձ համար և՛ ընկեր է եղել, և՛ հայր, և՛ եղբայր, և՛ խորհրդատու: Ամենակարևորը, նա միշտ առաջին հերթին վերաբերվել է ինձ որպես տղամարդու, հետո միայն' իր որդու: 5 եղբայրներիցս ամենափոքրն եմ, և ինչ վերաբերում է թիկունք ունենալուն, երբեք խնդիր չեմ ունեցել: Մեծ ազդեցություն է ունեցել Կարեն Ջանիբեկյանն ինձ վրա թե որպես հայր, թե որպես անուն:

-Ասում են' կանայք հրավեր են դեպի երջանկություն: Տվյալ պահին «հրավիրատոմս» ունե՞ս դեպի երջանկություն:

-Ընդհանուր առմամբ հրավիրատոմսերն անհետաքրքիր են, ես անձամբ եմ գնում իմ ցանկացած տոմսը:

-Երբևէ սիրո խոստովանություն լսե՞լ ես: Կա կարծրատիպ, որ սեր են խոստովանում միայն տղաները, համաձա՞յն ես:

-Այո, լսել եմ: Ոչ, համամիտ չեմ, յուրաքանչյուրն էլ կարող է խոսել իր զգացմունքների մասին:

-Ի՞նչն է ավելի գնահատելի քեզ համար' սեփական ազատությունը, թե՞ ընտանեկան մթնոլորտը, նաև պարտավորվածության զգացումը ընտանիքի հանդեպ:

-Ոչ' մեկը, ոչ' մյուսը: Ընտանեկան ազատությունը:

-Տղամարդիկ հաճախ փնտրում են կնոջ, ով նմանություն կունենա իրենց մոր հետ: Քո դեպքում այդպե՞ս է:

-Եթե փնտրեմ մորս նման մեկին, հստակ կանխատեսմամբ կարող եմ ասել, որ կմնամ միայնակ:

-Քո բազմաթիվ երկրպագուհիներին հաստատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի Սոսի ընտրյալը…

-Կլինի այնպիսին, ինչպիսին կցանկանա Սոսը, չեմ ուզում բացել չակերտները:

-Համաձա՞յն ես, որ բոլոր կանայք գեղեցիկ են:

-Դրա հետ նույնիսկ նրանք'կանայք, համաձայն չեն:

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել Սոսին:

-Եթե սիրում եմ, ոչինչ չի կարող հիասթափեցնել: Ընդհանրապես շատ անսպասելի եմ հիասթափվում:

-Ասում են' կանայք արվեստի ամենազարգացած ուղղություններից մեկն են: Ընկալո՞ւմ ես կնոջը որպես արվեստի տեսակ:

-Միայն սիրո առկայության դեպքում:

Հարցազրույցը՝ Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 21194 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
shushy | 11-08-2012 01:00
eeeeeeeeeeeeeeeeh SOS vonc kgrkei qez.nenc kuzei hett @nkerutyun anel, vorpes lav u avag @nger kuzei qez chanachei, erazum em
Kristine | 30-07-2012 23:35
Ես Սոս Ջանիբեկյանին շատ-շատ եմ սիրում, ինքը շատ լավ դերասան է և արտաքնապես շատ գեղեցիկ է:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 206 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster