Հայաստանը չի մասնակցի «Միսս աշխարհ-2012»-ին. Աննան հիասթափված է
18.07.2012
Հայաստանն այս տարի չի մասնակցի «Միսս աշխարհ-2012» գեղեցկության միջազգային մրցույթին: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Հայաստանը չի մասնակցելու ոչ միայն համապատասխան ֆինանսական միջոցների' հովանավորների բացակայության, այլ նաև մրցույթի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար տեղական հեռուստաալիքների միջև համաձայնության չգալու պատճառով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլին անցկացված «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողը' 20-ամյա Աննա Առաքելյանը, ըստ նախապես հայտարարվածի, պետք է մեկներ Մոնղոլիայի Օրդոս քաղաքում օգոստոսի 18-ին կայանալիք «Միսս Աշխարհ 2012»-ին:
«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող Աննա Առաքելյանը armenpress-ի հետ զրույցում ընդգծել է, որ չնայած իր մասնակցությունը «Միսս Աշխարհ»-ին վերջնական հաստատված չէր, սակայն «հիասթափության զգացում այնուամենայնիվ կա»: «Չգիտեմ' արդյոք առաջիկայում կշարունակեմ զբաղվել մոդելային գործունեությամբ, թե ոչ»,- հավելել է«Միսս Հայաստան 2012»-ը:
Նշենք, որ Հայաստանը վերջին անգամ մասնակցել է «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին 2007 թվականին:
slaq.am Դիտվել է 3115 անգամ
|