Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ի՞նչ հագնել պիկնիկի գնալիս. տարբերակներ

14.07.2012

Ամառը լավագույն ժամանակն է ընտանիքի կամ ընկերների հետ բնության գրկում անցկացնելու համար: Միակ հարցն այն է, թե ի՞նչ հագնել, որ և' հարմար լինի, և' գեղեցիկ:Այսօր Ձեզ կառաջարկենք հագուստի մի քանի տարբերակ տարբեր խառնվածքների համար: Ընտրեք Ձեր խառնվածքն ու Ձեր հագուստը:

«Ըմբոստ» գեղեկություն

Եթե չեք վախենում ուշադրության կենտրոնում լինել ու Ձեր բնավորության մեջ ըմբոստ տարրեր կան, ապա այս հագուստը, որ նաև ամենահարմարն է պիկնիկի ժամանակ, Ձեզ համար է: Հիմնական շեշտադրումը վառ ու կոնտրաստային գույներն են և տարօրինակ կարերն ու գրպանները: Շորտ, բլուզ, գլխարկ, սանդալներ… Դուք Ձեզ հիանալի կզգաք:


Սեքսուալություն

Դուք սեքսուալ եք և դա հնարավոր չէ մոռանալ անգամ պիկնիկի գնալիս, հանգիստ եղեք, կա մի այնպիսի համադրություն, որ կընդգծի Ձեր սեքսուալությունը, բայց և թույլ չի տա, որ բնության մեջ ծիծաղելի տեսք ունենաք: Ընտրեք հագուստ հայտնի բրենդներից ծովային երանգների մեջ' կարմիր-սպիտակ-կապույտ: Չմոռանաք ակնոցները:


Անմիջականություն

Դուք անմիջական մարդ եք ու բոլոր ընկերները գիտեն այդ մասին, ուրեմն հանգիստ կարող եք պիկնիկի գնալ կոմբինիզոնով, ընդ որում, կարող եք դիմացի մասը փոքր-ինչ թուլացնել: Մարզակոշիկն աշխատեք ընտրել հնարավորինս վառ գույնի: Չմոռանանք նաև հետաքրքիր նկարով բլուզի մասին:


Ռոմանտիկ կերպար

Ձեզ ուղղակի անհրաժեշտ է նախապատվությունը տալ երկար կոմբինիզոնին' թեթև փոռիկներով կամ գոտիով' կոկտեյլային գույների մեջ: Որպեսզի կերպարը չափազանց տոնական չստացվի, մյուս աքսեսուարները պետք ծղոտե լինեն:


Այնուամենայնիվ զգե՞ստ

Տանել չե՞ք կարողանում տաբատներն ու շորտերը: Մենք Ձեզ հասկանում ենք և կփորձենք օգնել պիկնիկային զգեստի ընտրության հարցում: Զգեստը պետք է հասնի գոնե մինչև ծունկը, առավել նպատակահարմար է, եթե ծածկի այն: Եթե զգեստը մետաքսյա է, ապա լավ կլինի, որ գույները միատոն լինեն ու պաստելային: Եթե, այնուամենայնիվ, ընտրել եք բամբակյա զգեստ, ապա շահեկան կնայվի ծաղկավոր տարբերակը: Դե բնական է, որ կրունկով Դուք կստանաք չափազանց ծիծաղելի կերպար: Այս պարագայում ավելի լավ է ցածր տանկետկա ընտրել:

Դիտվել է 13689 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 667 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster