Առաջիկայում պատրաստվում եք մեկնել ծովափնյա հանգստի, իսկ կազմվածքը թույլ չի՞ տալիս բաց լողազգեստ հագնել: Դուք ժամանակ չունե՞ք այցելելու մարզասրահ և տա՞նն էլ չեք կարողանում մարզվել… Հոգ չէ:
Առաջարկում ենք 6 միջոց ավելորդ կիլոգրամներից համեմատաբար արագ ազատվելու համար:
1. Հրաժարվեք սպիրտային խմիչքներից: Եթե օգտագործում եք ալկոհոլ, լավ կանեք հրաժարվեք դրանից: Չոր գինու 100 գրամը պարունակում է 56-70 կկալ կալորիա: Սա մանրուք է, բայց ազդում է Ձեր կազմվածքի վրա:
2. Շատ քայլեք: Երբ ուզում եք տրանսպորտ նստել, մի վայրկյան մտածեք. եթե անցնելիք տարածքը 1-2 կանգառ է ու ժամանակ դեռ ունեք, ավելի լավ է ոտքով գնալ: Նույն կերպ վարվեք նաև վերելակ նստելուց առաջ: 5-6 հարկ ոտքով բարձրանալը մեծ դժվարություն չէ:
3. Քաղցր ես ուզո՞ւմ, միս կեր: Ընդմիշտ հիշեք' ուղեղը մարմնի ամենաեսասեր մասն է: Այն մշտապես ունի գլյոկոզա պարունակող նյութերի կարիք: Բայց Դուք ավելի ուժեղ եք: Ամեն անգամ, երբ քաղցրեղեն տեսնելիս քիչ է մնում կուլ տաք, կառավարեք Ձեզ և մի քիչ անյուղ կաթնաշոռ, հավ կամ ձուկ կերեք:
4. Շարժվեք: Անգամ աշխատավայրում համակարգչի դիմացից երբեմն վեր կացեք և պարզապես քայլեք 5-10 րոպե: Այսպիսով կազատվեք մոտ 240-250 կկալ կալորիայից:
5. «Մեկ գդալի օրենք»: Սա կատակ բան չէ: Ամեն անգամ ճաշ ուտելիս ափսեում մեկ գդալ թողեք՝ մնա:
6. Քաղցած ես' ջուր խմիր: Մոդելային աշխարհում գործող այս սուր օրենքը կարելի է նաև կյանք տեղափոխել: Հաճախ ծարավը անչափ նման է լինում սովի: Նախ ջուր խմեք, ապա միայն որոշեք՝ սոված եք, թե' ոչ:
08-07-2026 13:04 Ռուս ռուֆերներ Անգելինա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը անմիջապես դարձան սոցիալական ցանցերի և լրատվական աստղեր։ Նրանք վերջերս բարձրացան Էմփայր Սթեյթ Բիլդինգ, որտեղ կախել էին սիրո ուղերձով պաստառ։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել այս նախաձեռնությունը. Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տվյալներով՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
08-07-2026 12:58 Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
08-07-2026 08:16 Ռիհաննան, որը մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ երրորդ անգամ մայր դարձավ, լուրեր է հրահրել, որ ևս մեկ երեխա է սպասում։ 38-ամյա երգչուհին հանրությանը հայտնվել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Զույգին նկատել են Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի մոտ, նախքան կարմիր Ferrari-ն նստելը։ Սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը. Ռիհաննան հագել էր կապույտ և սպիտակ շերտերով ուղղահայաց մաքսի զգեստ, որը լիովին թաքցնում էր նրա կազմվածքը։
08-07-2026 03:08 Ընդամենը մի քանի օր առաջ Եկատերինա Շկուրոյին շնորհավորում էին «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուում տարած իր համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ այսօր նրան մաղթում են երջանիկ ընտանեկան կյանք։ «Ես ԱՅՈ՛ ասացի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց ամենակարևորը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի սպասում... Իմ ամենամեծ երազանքը, որպես աղջկա, այն էր, որ մի տղամարդ ծնկի իջներ իմ առջև և ամուսնության առաջարկ աներ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես հիմա աներևակայելի երջանիկ եմ», - գրել է Եկատերինան իր անձնական բլոգում։
07-07-2026 12:01 Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին: