Պարզվում է' Անաստասիա Վոլոչկովային նեղացրել է այն հանգամանքը, որ ուկրաինացի մի քանդակագործ իրեն քանդակելիս փոքրացերլ է հիմնական «արժանիքը»' ճոխ կուրծքը: Անաստասիան անգամ վիրավորական խոսքեր է հնչեցրել քանդակագործի հասցեին հեռուստաընկերություններից մեկի եթերում հեռախոսազրույցի ժամանակ:
Ուկրաինացի քանդակագործ Նիկոլայ Շմատկոն քանդակել է Անաստասիա Վոլոչկովային բոլորովին մերկ' օգտագործելով 3 տոննա մարմար' 5000 $ արժողությամբ: Միայն թե, նա իր քանդակում փոքրացրել է բալետի պարուհու ֆորմաները' մեկնաբանելով դա գեղեցիկի իր ընկալմամբ:
Այնուամենայնիվ, ավարտված գործը Անաստասիային դուր չի եկել: ТСН հեռուստաընկերության լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է. «Եթե ինչ-որ պապիկ որոշել է PR անել անունիս հաշվին, դա իր գործն է: Ես որևէ մեկի բնորդուհին չեմ եղել: Եթե անգամ կարող եմ ինչ-որ մեկի մուսան լինել, ապա վստահաբար ոչ այդ տխմարի: Դուք բոլորդ էլ տեսել եք իմ կուրծքը համացանցում, կներեք, բայց նրա ստեղծած այդ տիկնիկները ինձ հետ ոչ մի կապ չունեն»:
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24 44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17 51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26 Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31 Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին: