Բրիտնի Սփիրսը վերադարձրել է նախկին կազմվածքը (լուսանկարներ)
09.07.2012
Լողափի սեզոնին Բրիտնի Սփիրսը ամբողջովին պատրաստ է: Այդ մասին կարելի է կռահել նրա' լողազգեստներով վերջին լուսանկարները դիտելիս: Նկարները օրերս Բրիտնին անձամբ է ավելացրել իր պաշտոնական բլոգում: Հաճախ Սփիրսին մեղադրում են կազմվածքին չհետևելու, ոչ առողջ սնունդ օգտագործելու համար:
Յուրաքանչյուր համերգի, որտեղ Բրիտնին հանդես էր գալիս բաց հագուստով, նրա ավելորդ կիլոգրամներն աչքի էին ընկնում:
Այժմ կարծես ամեն ինչ հիանալի է. նա մեծացնում է երկու երեխաներին և ապրում իր սիրելիի' Ջեյսոն Թրեւիկի հետ: Բրիտնին առողջ, գեղեցիկ և երջանիկ տեսք ունի:
Դիտվել է 3221 անգամ
|