Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

04.07.2012

ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի հետազոտող խումբը մի հարցում է կատարել տարբեր տարիքային խմբերի պատկանող տղամարդկանց շրջանում և առանձնացրել կանանց այն 5 տեսակները, որոնցից տղամարդիկ աշխատում են հեռու մնալ:

1. Դժգոհներ. այս տեսակի կանայք օրը 24 ժամ բողոքում են կյանքից, առողջությունից, վիրավորում են շրջապատի այլ մարդկանց: Այսքանով հանդերձ, նրանք ոչինչ չեն անում իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար:

2. Քաշին հետևողներ. տղամարդիկ խոր հարգանքով են վերաբերվում խնամված կանանց, բայց երբ այդ խնամքը դառնում է կնոջ միակ կենսաձևն ու անելիքն այս կյանքում, տղամարդիկ նյարդայնանում են:

3. Տղամարդու ընտանիքին վատ վերաբերվողներ. անգամ, եթե բախտներդ չի բերել ապագա սկեսրոջ ու սկեսրայրի հարցում, դա իրավունք չի տալիս վիրավորել նրանց սիրելիի ներկայությամբ: Եթե վերջինիս ընտանիքի մասին որևէ դրական բան ասել չեք կարող, ավելի լավ է՝ լռեք:

4. Կարիերիստներ. եթե տղամարդու հետ ռոմանտիկ ժամադրությունից ավելի կարևոր եք համարում խորհրդակցությունները, ժողովներն ու վերապատրաստումները, պատրաստ եղեք, որ Ձեր սիրելիի համբերության բաժակը օրերից մի օր կլցվի: Հակառակ սեռը չի սիրում երկրորդական լինել:

5. Խորհրդատուներ. այս տեսակի կանայք իրենց պարտքն են համարում պատեհ-անպատեհ առիթներով խորհուրդներ տալ շրջապատողներին, հուշել նրանց այս կամ այն խնդրի լուծումը, իսկ տղամարդիկ չեն սիրում կողակցից այդքան շատ խորհուրդներ լսել:

Դիտվել է 10507 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2026 13:04
Ռուս ռուֆերներ Անգելինա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը անմիջապես դարձան սոցիալական ցանցերի և լրատվական աստղեր։ Նրանք վերջերս բարձրացան Էմփայր Սթեյթ Բիլդինգ, որտեղ կախել էին սիրո ուղերձով պաստառ։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել այս նախաձեռնությունը. Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տվյալներով՝ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
08-07-2026 12:58
Կոմո լճի ափին գտնվող Վարեննա ձկնորսական գյուղը մինչև 200 եվրոյի չափով տուգանքներ է սահմանել փողոցներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար, գրում է The Guardian-ը։ Սա դարձել է իտալական զբոսաշրջային ուղղության հերթական փորձը՝ սահմանափակելու այցելուների այն վարքագիծը, որը տեղացի բնակիչները անհարգալից են համարում։
08-07-2026 08:16
Ռիհաննան, որը մեկ տարուց էլ քիչ ժամանակ առաջ երրորդ անգամ մայր դարձավ, լուրեր է հրահրել, որ ևս մեկ երեխա է սպասում։ 38-ամյա երգչուհին հանրությանը հայտնվել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Զույգին նկատել են Նյու Յորքի Four Seasons հյուրանոցի մոտ, նախքան կարմիր Ferrari-ն նստելը։ Սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը. Ռիհաննան հագել էր կապույտ և սպիտակ շերտերով ուղղահայաց մաքսի զգեստ, որը լիովին թաքցնում էր նրա կազմվածքը։
08-07-2026 03:08
Ընդամենը մի քանի օր առաջ Եկատերինա Շկուրոյին շնորհավորում էին «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուում տարած իր համոզիչ հաղթանակի կապակցությամբ, իսկ այսօր նրան մաղթում են երջանիկ ընտանեկան կյանք։ «Ես ԱՅՈ՛ ասացի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց ամենակարևորը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ամենաքիչն էի սպասում... Իմ ամենամեծ երազանքը, որպես աղջկա, այն էր, որ մի տղամարդ ծնկի իջներ իմ առջև և ամուսնության առաջարկ աներ։ Եվ դա տեղի ունեցավ։ Ես հիմա աներևակայելի երջանիկ եմ», - գրել է Եկատերինան իր անձնական բլոգում։
07-07-2026 12:01
Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 643 անգամ
02.07.2026
Դիտվել է 416 անգամ
03.07.2026
Դիտվել է 354 անգամ
07.07.2026
Դիտվել է 232 անգամ
08.07.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster