Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչ տեսք է ունեցել այս կամ այն հոլիվուդյան աստղը մանուկ հասակում: Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի' Անջելինա Ջոլիի մանուկ տարիների տարբեր նկարներ վաղուց կան համացանցում, բայց բոլորովին վերջերս հրապարակվել են մի քանի նորերը, որոնք էլ այսօր ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Այսօր Անջելինա Ջոլին 37 տարեկան է և ունի 6 երեխա: Նա հաջողությամբ զբաղվում է իր կարիերայով ու բարեգործությամբ' միևնույն ժամանակ կարգավորելով անձնական կյանքը: Շատ շուտով կկայանա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնությունը: Ամեն ինչ, սակայն, այսքան հարթ չի եղել դերասանուհու դեռահասության շրջանում: Գաղտնիք չէ, որ նա ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտների, մոդելային կարիերան կիսատ թողնելու և մի շարք այլ հարցերի պատճառով հաճախ ծանր դեպրեսիոն շրջաններ է անցել ու անգամ մազոխիստական վարքագիծ ցուցաբերել:
Լուսանկարներից ժպտացող Ջոլիի իրական կյանքի դժվարությունները կռահելը բարդ է: Նայելով փոքրիկ Անջիի նկարներին' քչերը կհավատան, որ այս աղջնակը տարիներ անց հոմոսեքսուալ կապի մեջ է մտել Ջենի Շիմիցուի հետ, դանակով վնասվածքներ հասցրել ինքն իրեն, հազարավոր պլաստիկ վիրահատություններ ու դաջվածքներ արել:
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24 44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17 51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26 Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31 Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին: