Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը  պետք է ձգտի իդեալականին մոտ լինել. ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

22.06.2012

LN-ի հյուրասրահում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

-Այսօր կանանց կարելի է տեսնել բոլոր բնագավառներում: Ի՞նչ ես կարծում, ունե՞ն նրանք իրենց տեղը ֆուտբոլում: Կցանկանայի՞ր երբևէ կանանց ֆուտբոլային թիմի մարզիչ լինել:

-Դե գոյություն ունի կանանց ֆուտբոլ, բայց չեմ գտնում, որ դա կանացի սպորտաձև է: Չեմ ցանկանում, որ Հայաստանում լինի: Հայ կանանց չի սազում ֆուտբոլ սպորտաձևը: Երբեք չեմ ցանկանա մարզիչ լինել, թեկուզև կանանց թիմի:

-Ասում են՝ հաջողության հասած յուրաքանչյուր տղամարդու թիկունքում կանգնած է կայուն, խելացի կին: Քո դեպքում ո՞վ է նա:

-Մայրս է: Գրեթե ամեն հարցում խորհրդատու է ինձ համար:

-Ասում են' ամենագեղեցիկ աղջիկներն ուկրաինուհիներն են: Երկար ժամանակ է՝ ապրում ես հենց նրանց մեջ, համաձա՞յն ես:

-Գեղեցիկ կանայք շատ են, ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Հայաստանում և ամենուր:

-Քեզ ավելի տեսանելի կլինեն հայ և ուկրաինուհի աղջիկների տարբերությունները: Կնշե՞ս՝ որոնք են ամենաէականները:

-Ուկրաինուհիները շիկահեր են, հայուհիները' սևահեր:

-Իսկ բնավորության, խառնվածքի, մտածելակերպի առումո՞վ:

-Դա եմ ասում էլի, նրանք' շիկահեր են, հայուհիները' սևահեր (ծիծաղում է-LN): Իսկ մտածելակերպի առումով հայուհիներն ավելի փակ են, զուսպ շփման մեջ:

-Հենրիկ Մխիթարյանը մի քանի տարի շարունակ ցանկալի փեսացուների շարքում է, ե՞րբ ես լքելու այդ սանդղակը:

-Չգիտեմ՝ երբ: Երբ ժամանակը գա: Իմ ձեռքերում չէ դա, չեմ կարող ստույգ ասել:

-Հնարավո՞ր է ընտրությունդ կանգ առնի այլազգի աղջկա վրա:

-Ամեն ինչ հնարավոր է: Ինձ համար տարբերություն չկա:

- Ունեցե՞լ ես առաջին սեր կոչվածը: Հավատո՞ւմ ես, որ այն երբեք չի մոռացվում:

-Ունեցել եմ: Ոչ, ամեն ինչն էլ մոռացվում է, մնում է միայն այն սերը, որ իրականում եղել է ու կա:

-Երբևէ սեր խոստովանե՞լ ես: Իսկ լսե՞լ:

-Շատ են եղել սիրո խոստովանություններ: Համ խոստովանել եմ, համ շատ լսել և երկրպագուհիներից, և ընդհանրապես:

-Կա՞ն ասպարեզներ, ոլորտներ, բացի ֆուտբոլից, որոնք հետաքրքիր են քեզ: Ի՞նչ հոբբի ունես:

-Ամեն ինչով էլ հետաքրքրվում եմ, փորձում տեղյակ լինել: Հոբբիս էլ հանգիստն է: Փորձում եմ հանգստանալ և վայելել ազատ ժամանակս:

-Շատ կարճ են տևում երևանյան այցելություններդ, հասցնո՞ւմ ես շփվել երկրպագուների հետ:

-Ոչ, չեմ հասցնում: Ունեմ հարազատներ, ընկերներ, բարեկամներ, ում ավելի շատ եմ ժամանակ տրամադրում և շատ դեպքերում ժամանակ չի մնում:

-Երկրպագուհիների պակաս չունես: Պատմիր նրանց հետ կապված ամենահիշարժան պատմությունը:

-Ճիշտն ասած, չգիտեմ՝ ունեմ երկրպագուհիների պակաս, թե ոչ: Մի քանի օր առաջ տնից դուրս էի գալիս, հաղորդագրություն տեսա դռան վրա. գրված էր. «Հենրիկ Մխիթարյան, մենք քեզ սիրում ենք»:

-Իսկ ստորագրություն չկա՞ր:

-Կարո՞ ղ է Դուք եք եղել (ծիծաղում է-LN):

-Ո՛չ:

-Ստորագրություն էլ կար և նույնիսկ շրթներկի հետք:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը: Կա՞ն բնավորության գծեր, որոնք բացառում ես:

-Պետք է գեղեցիկ լինի, խելացի: Յուրաքանչյուր բնավորության գիծ մեկին կարող է գեղեցկացնել, մյուսին' հակառակը: Դրա համար չեմ կարող ճշգրիտ ասել: Ցանկացած կին պետք է ձգտի իդելականին մոտ լինել:

-Ֆուտբոլում անընդհատ վազք է, կյանքում' նույնպես: Կան բաներ, որ կորցնում ես ճանապարհին: Նշիր կյանքումդ ամենացավալի կորուստն ու ամենամեծ նվաճումը:

-Աշխատում եմ ավելի ուշադիր լինել, որ չկորցնեմ: Ամենացավալի կորուստը հայրս էր, իսկ ամենամեծ նվաճման դեռ չեմ հասել, հուսով եմ՝ ապագայում կունենամ մեծ նվաճումներ:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի

Դիտվել է 17469 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 692 անգամ
15.05.2024
Դիտվել է 204 անգամ
17.05.2024
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster