Տխրությունը շռայլություն է
13.06.2012
Ոչ ոք այնքան լիարժեք չի ապրել, որ իրեն թույլ տա կյանքի սքանչելիության առաջ աչք փակել սեփական տխրության թեկուզ մեկ րոպեին: Ոչինչ մեզ չպետք է կտրի կյանքից սնուցումից: Կենսասիրությունը, չհանձնվելու համառությունը մեկընդմիշտ պետք է դարձնել սեփական կյանքի տանտերերը, որոնք կորոշեն իրերի դասավորությունը, ինչպիսի «հյուրեր» էլ գան-գնան:
Կարող եք ասել' այսպես մտածելը հեշտ է, իսկ գործնականում լինում է այնպես, ինչպես ստացվում է… Այո, այդպես է, եթե շարունակենք մեր պնդումները անել պասիվ կամ ակտիվ տխրության միջից: Տխրությունը մեր զգացողությունների վրա նստում է փոշու նման, ու միշտ չէ, որ ուրախ ենք, եթե ակնհայտ տխուր չենք: Դա մի տեսակ թակարդ-հոգեվիճակ է, երբ ցանկացած առիթ կարող է իշխանություն վերցնել մեր ինքնազգացողության վրա, նստել մեր տխրության նավակը ու քշել-տանել մեզ այնտեղ, ուր տխրում ենք…
Ներկայում լինելը, պահը զգալն ու ապրելը, արթնության վիճակը ուրախության աղբյուր են, որն ընդամենը պետք է անարատ պահել: Անցյալը երբեք այնքան թանկ չէ, որ նրա համար ներկայով վճարես: Ոչ էլ ապագան է այնքան էժան, որ գնես «դատարկ գրպանով»: Դիտվել է 5183 անգամ
|