Դիսնեյի արքայադուստր Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսվորթը նշանադրվել են: Դերասանն իր սիրելիին 3.5 կարատանոց ադամանդե մատանի է նվիրել հայտնի ոսկերչական ընկերությունից' Neil Lane-ից: 19-ամյա Մայլին հայտարարել է. «Ես շատ ուրախ եմ և ուզում եմ երջանիկ կյանք ունենալ Լիամի հետ»: Իսկ Twitter-ի էջում աղջիկը գրել է. «Կյանքը հիասքանչ է»:
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում արդեն լուրեր էին պտտվում այս զույգի նշանադրության մասին, բայց նրանցից ոչ մեկը չէր հաստատում կամ հերքում այն:
Զույգը ծանոթացել էր 2009թ. համատեղ ֆիլմի' «Վերջին երգ»-ի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ դերասանը հայտարարել էր, որ ուզում է պրոֆեսիոնալ դառնալ և չխառնել հարաբերությունները աշխատանքի հետ: Իր ընկերուհու մասին դերասան Լիամն ասում է .«Նա ինձ իսկապես երջանիկ է դարձնում: Այո, բոլորն են ուզում լինել պրոֆեսիոնալ, բայց երբ ռոմանտիկ տեսարաններ ես խաղում, չես կարողանում անտարբեր մնալ»:
Իսկ Մայլին էլ իր հերթին բարձր գնահատականի է արժանացնում Լիամին: «Նա միշտ օգնում է ինձ, ոչ թե թելադրում, թե ինչ անեմ: Ես չեմ սիրում մարդկանց, ովքեր փորձում են ուղղել ինձ», -ասել է երգչուհին:
09-06-2026 08:57 Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51 Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47 Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53 32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07 Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։