Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի գույնը եւ Ձեր բնավորությունը

29.05.2012

Բնավորության գծերը բացահայտելու ևս մեկ միջոց է սիրելի գույնը: Եթե ուզում եք առանց ավելորդ հարցերի պարզել նրա բնավորությունը, ապա իմացեք, թե որ գույնն է սիրում ամենից շատ…

Վարդագույնի սիրահարները ամբողջ կյանքում հրաշքի են սպասում: Երազում են կատարյալ սիրո մասին, նուրբ են: Սիրում են հարմարավետություն, տանել չեն կարողանում, երբ պայմաններ չկան լիարժեք վայելքի համար: Հանգստությունը նրանց երկրորդ ԵՍ-ն է: Երբեմն նրանք գերագնահատում են իրենց ուժերը, որի արդյունքում հիասթափվում են: Բայց բոլոր անախորժություններից, վատ դեպքերից հետո նրանք շատ շուտ գտնում են իրենց և հանգստանում: Այսպիսի մարդիկ միշտ խոստանում են ավելին, քան կարող են:

Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության: Կապույտը նախընտրողը չի սիրում մենակություն, շփվող է, կարողանում է նվիրվել:

Սև գույնի սիրահարները բավական շատ են: Այս գույնն ընտրողը մշտապես պատրաստ է պայքարելու: Նա զգայուն է, լի է կրակով և կրքով: Սակայն, սևի սիրահարները միշտ չէ,որ կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը, ինչից երբեմն պարտվում են և տառապում: Նրա կյանքում ինտիմ հարաբերությունները գլխավոր դերում են: Նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և սիրված լինել: Անկախ նպատակից նա միշտ առաջ է գնում, առանց կանգ առնելու: Սևի սիրահարի հետ հարաբերություններում անպայման ականատես կլինեք նրա էմոցիաների չզսպվածությանը: Բռնկուն են, տաքարյուն:

Մոխրագույնի սիրահարները կարողանում են լուծել յուրաքանչյուր բարդ խնդիր: Նրանք սիրում են կարգուկանոն, նաև հավաքված են: Նրանց մոտ յուրաքանչյուր իր ունի իր տեղը: Նա ստեղծագործող անհատ է և կարող է հասնել հաջողության միանգամից շատ ոլորտներում: Անձնական կյանքում նրանք շատ ազատ են, բայց անտանելի կերպով վախենում են խնդիրներից և փորձում խուսափել:

Կանաչ: Մուգ կանաչ գույնը նախընտրողները համառ են և ինքնասածի: Նրանք նաև լավ բիզնեսմեններ են: «Կանաչ» մարդիկ միշտ փորձում են հասնել ֆինանսական կայուն վիճակի: Նրանք մարդիկ մտերիմների մոտ պատպանվածության և անվտանգության զգացում են առաջացնում: Բայց նրա կարծիքի վրա ազդել կարելի է միայն անսպառ համբերություն ունենալու դեպքում:

Կարմիր: Միանշանակ խոսքը կրքոտ մարդկանց մասին է: Նա սիրում է լինել գլխավորը, շրջապատում լիդեր: Եվ դա նրա մոտ հիանալի է ստացվում: Հազվադեպ են տանջվում խղճի զգացումից: Այսպիսի մարդկանց վրա դժվար է ճնշում գործադրել. նրանք միայն նյարդայնանում են, բայց սեփական սխալների համար երբեք չեն զղջում: Նրանք նաև կենսասեր են և անում են ամեն ինչ' նպատակին հասնելու համար: Սիրում են ռիսկային գործեր:

Ուժեղ կամքի և ոգու տեր մարդիկ են դեղին գույնի սիրահարները: Նրանք հասցնում են ամենուր և լավագույնս կարողանում են դրսևորվել: Նրանք կարողանում են շատ աշխատել, բայց կարող են նաև հիանալի հանգստանալ ինչպես մենակ, այնպես էլ սիրելիի հետ: Նրանք խելացի են, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Նրանք իմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:

Շագանակագույնի հավակնորդները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին:Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել:Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:

Սպիտակ: Այսպիսի մարդիկ շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել' ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են:

Դիտվել է 12237 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 704 անգամ
15.05.2024
Դիտվել է 211 անգամ
17.05.2024
Դիտվել է 162 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster