Մեծ կրծքերով կինը տղամարդկանց մեծամասնության երազանքն է, ինչպես նաև' լավ մայր լինելու նշան է: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին 5 չափսի կրծքալ կրողները: Պարզվում է, որ ոչ բոլորն են ուրախ ճակատագրի այդպիսի պարգևից: Մեծ կուրծքը, բացի այն, որ խանգարում է քնելուն, թեքում է կեցվածքը, դժվարացնում հագուստ ընտրելը, այլև տարիների ընթացքում կորցնում իր տեսքը: Այդ իսկ պատճառով, վիրաբույժները կրծքի մեծացման վիրահատություններին զուգընթաց հանդիպում են նաև կանանց՝ կուրծքը փոքրացնելու ցանկությամբ: Չե՞ք հավատում: Հարցրեք Ալյոնա Վոդոնաեւային:
Ռուս հայտնի հեռուստաղորդավարուհին, որն աչքի է ընկնում իր գեղեցիկ արտաքինով և ոչ պակաս գեղեցիկ կրծքերով, երեխայի ծնվելուց հետո լուրջորեն մտածել է կուրծքը փոքրացնելու մասին: Ինչպես հաղորդում է woman.ru-ն, այս մասին վերջերս նա տեղեկացրել է լրագրողներին:Ալյոնան բողոքում է, որ հղիության ժամանակ իր մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ են առաջացել շատ մեծ ծանրաբեռնվածության պատճառով:
Հեռուստադիվան ցանկանում է ունենալ երկրորդ երեխային (առաջնեկը՝ Բոգդանը, ծնվել է 2010թ). հենց այդ պատճառով էլ պատրաստվում է հղիությունից առաջ վիրահատվել: Ալյոնան խոստովանել է, որ կրծքի տեսքը տարիների ընթացքում դառնում է անհրապույր: Այս հարցին նա վերաբերվում է շատ լուրջ. բնական 5 չափսից նա ցանկանում է կուրծքը հասցնել մինչև համեստ' 2 –ի... ի հիասթափություն երկրպագուների:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: