Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026

Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Եվ խոսքը միայն անկողնում դրսևորած կրքի մասին չէ, այլև առօրյա կյանքում տղամարդուն «բոցավառելու» նրա կարողության։ Անկախ նրանից, թե դա խոհանոցում ընթրիք պատրաստելն է, այգում զբոսնելը, թե գարնանային մաքրությունն ամառանոցում։

Այդպիսի տիկինը ցանկացած առօրյա իրադարձություն կարող է վերածել հիշարժան իրադարձության: Իսկ հուզականորեն բնատուր զուսպ պարոնայք գնահատում են, երբ իրենց լիցքացորում են հույզերով, ոգեշնչում նոր նվաճումների: Հոգեբանները բացատրել են, թե ինչու են տղամարդիկ «հրավառություն–կնոջը» միշտ նախընտրում զուսպ, ամաչկոտ կանանցից:

Հմայիչ է, նույնիսկ չափազանց շատ

300x400

Այս նախատիպը տասնամյակներ շարունակ գրավել է տղամարդկանց, և դրա համար կան մի քանի համոզիչ պատճառներ։ Առաջին պատճառը հուզական թեթևությունն ու դրականությունն է։ Այն կինը, որը ուրախությամբ իր շուրջը ստեղծում է տոնական մթնոլորտ, միշտ ավելի գրավիչ է, նույնիսկ, եթե արտաքնապես զիջում է իր մրցակիցներին։ Երկրորդ, նման կինն անվտանգության և հարմարավետության խորհրդանիշ է։ Տղամարդու համար նրա հետ շփվելը մի տեսակ հոգեբանական թուլացում է, սթրեսն ու խնդիրները մոռանալու և տաք ու հաճելի շփման մեջ ընկղմվելու հնարավորություն։

Ենթագիտակցորեն տղամարդը նման կնոջը տեսնում է որպես իր կարգավիճակի ցուցիչ։ Եթե կինը ուրախ է, դրականություն է ճառագայթում, ապա իր տրամադրությունն ու էներգիային ևս համապատասխանում նրա տրամադրությանը։ Կինը մոտիվացնում է տղամարդուն կատարելագործվել և զարգանալ։

Ինչո՞ւ է նա այդքան գրավիչ

300x400

Տղամարդու համար նման զուգընկերուհին կարող է լինել նաև «հենարան», ով խորը հուզական առատաձեռնություն և աջակցություն է ապահովում։ «Հրավառություն–կինը» դառնում է հոգեբանական ջերմության աղբյուր։ Ընդհանուր առմամբ, այս նախատիպին բնորոշ է ներքին կանացիությունը։ Տղամարդու հոգեբանությունը միշտ ձգվում է դեպի նա։ Նման կինը բավարարում է տղամարդու հիմնական հուզական և սոցիալական կարիքները։

Նա թույլ տղամարդկանց համար չէ

300x400

Այնուամենայնիվ, այս ակտիվ, դրական տիկնայք ունեն մեկ այլ կողմ։ Ոչ բոլոր ջենտլմեններն են կարողանում համընթաց քայլել իրենց ընտրյալի հետ։ Եվ եթե տղամարդը բնատուր ֆլեգմատիկ է և նախընտրում է անգործությունն ու լռությունը, այս տարբերակը կարող է նրա համար չլինել։

Կարևոր է նաև հաշվի առնել, որ «Հրավառություն–կինն» իր դրականության «ալիքները» կտարածի այլ տղամարդկանց, գործընկերների, ընկերների և նույնիսկ փողոցում անցորդների վրա։ Նրան դրա համար չպետք է մեղադրել. դա պարզապես նրա բնույթն է։ Բայց ոչ ոք ապահովագրված չէ խանդի և հոգնածության նոպաներից։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1978 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1032 անգամ
25.08.2026
Դիտվել է 332 անգամ
27.08.2026
Դիտվել է 247 անգամ
29.08.2026
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster