Երբ արեւն աստված էր
15.02.2012
Բայց նա նույն արեւն էր: Եվ աստվածացնում էին նրան, որովհետեւ աստված էր պետք: Մարդիկ երբեք չեն կարողացել ապրել առանց աստծու: Երբե'ք: Ու երբ ընտրությունը նրանց մտքին էր թողնված, որը դեռ քիչ բան էր ասում, երբ Կոպեռնիկոս չկար, եւ արեւն ուղղակի արեւ էր, նա աստված դարձավ: Նա հեռու-հեռու էր, բայց նրանց հետ էր. երբ չկար, օրը օր չէր, իսկ թե «բարկացած» էր, թող ու... փախչելու տեղ չկար: Նրա «սիրուց» վառվում էին, իսկ հետո կարոտի ծեսեր մատուցում, երբ աչքներին չէր երեւում: Խենթ ու խելառ ժամանակներ:
Շնորհակալությո'ւն, Զենոն Կոսիդովսկի': Քո գրքի վերնագիրը, որ ավելի վաղ է հորինվել, քան ես` այս հողի վրա, «հիշեցրեց» ինձ ժամանակներ, որոնց մասին թույլատրված է հորինել առասպելներ, ինչքան ասես` «Երբ արեւն աստված էր»: Հնագույն քաղաքակրթությունների քո պատմություններում արեւի մասին գուցե ամեն բան շատ ավելի հիմնավոր է, քան իմ գրածներում: Բայց ինչ արած, արեւն է այդպիսին. երկնքից, թե թղթից` նա «տաքացնում» է, արթնացնում ցանկություններդ: Պաղպաղակ ես ուզում, ծովափ, ԼՈՒՅՍ: Ո՞րտեղ ես, արեւ...
Տ.Մ. Դիտվել է 7074 անգամ
|