Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
12:15, 22.01.2017
Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․

Դիտվել է 9269 անգամ

20:09, 17.12.2018
չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:

Դիտվել է 3536 անգամ

11:28, 22.01.2017
Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։ 
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․

Դիտվել է 9553 անգամ

10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․

Դիտվել է 8958 անգամ

12:47, 16.01.2017
Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
 
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․

Դիտվել է 9639 անգամ

14:18, 02.08.2016
Տղամարդը հարցնում է ընկերուհուն.
-15.5-ը քեզ հարմա՞ր է:
-Հիմար հարց ես տալիս:
-Ինչո՞ւ:
-Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր…
-Դու ի՞նչ նկատի ունես:
-Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես:
-Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար:
-Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …

Դիտվել է 9401 անգամ

10:50, 24.07.2016
Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։

Դիտվել է 7793 անգամ

10:40, 24.07.2016
Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․

Դիտվել է 6699 անգամ

19:14, 22.06.2016
- Դու երազանք ունե՞ս:
- Այո՝ նիհարել:
- Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում:
- Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:

Դիտվել է 3891 անգամ

18:10, 22.06.2016
Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։

Դիտվել է 3908 անգամ

12:43, 12.04.2015
Քարդաշյանական թեմաներով


Ապրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
 
Ապրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում.
-Բարի լույս:
-Բարի լույս:
-Տեսե՞լ ես:
-Չէ, բայց շատ եմ ուզում:


Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 6466 անգամ

23:05, 20.10.2014
Շեքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»:
Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:

Դիտվել է 12210 անգամ

21:48, 20.01.2014
ատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...

Դիտվել է 10672 անգամ

23:08, 21.11.2013
Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
 
Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 14169 անգամ

00:25, 19.10.2013
Ի ՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»


Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:


Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
 1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
 2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
 3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
 4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
 5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
 6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
 7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
 8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
 9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
 10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
 
Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 20149 անգամ

18:57, 29.09.2013
Ժողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:

Դիտվել է 13928 անգամ

22:45, 25.07.2013
ա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:

Դիտվել է 12444 անգամ

08:02, 14.07.2013
Ընկերուհիներիցս մեկը, ով զարմիկ ունեցավ, ահա թե ինչ պատմեց.
-Ես ինձ համար բացահայտեցի մի շարք ճշմարտություններ.
-գոռացող երեխայի ձայնը երեք անգամ բարձր է, քան երեք մեծահասակներինը` միասին,
-այն ամենը, ինչ թաքցված է անձենամխելի տեղում՝ հասանելի է 30 վայրկյանում,
-լվացքի մեքենայում լվացվելուց հետո խամյակների սիրտը խառնում է,
-սուպերսոսինձն, իրոք, ամեն ինչ փակցնում է
-հրշեջները տեղ են հասնում 10 րոպեի ընթացքում:  

Դիտվել է 9944 անգամ

20:41, 16.06.2013
Ամուսինը՝ կնոջը.
-Ինձ համար գնածդ վերնաշապիկը իմ չափսով չէ, այն իմ հագածից երկու համար մեծ է:
Կինը.
-Գիտեմ: Բայց ես չէի ուզում, որ վաճառողուհին իմանար, թե ինչպիսի լղարի հետ եմ ամուսնացել:
 

Դիտվել է 10084 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-06-2022 10:17
Ըստ նյարդաբանների՝ միգրեն կարող է առաջացնել յուղոտ մսի օգտագործումը, իսկ ահա բուսակերային դիետան օգնում է պացիենտների մի մասին բարելավել վիճակը։ Մասնագետները նշում են, որ ամենից հաճախ միգրենի նոպաներ առաջացնում են որոշ ըմպելիքներ, օրինակ՝ սուրճը, թեյը եւ կարմիր գինին։ Ալկոհոլային այլ ըմպելիքներն ուժեղ չեն ազդում հիվանդության ընթացքի վրա։
28-06-2022 10:10
Instagram հավելվածի ծրագրավորողները գործարկել են դեմքերի սքանավորման գործառույթ, որը որոշում է օգտատերերի տարիքը. նոր գործառույթը առայժմ կիրառվում է Միացյալ Նահանգներում: Նորամուծությունը նպատակ ունի հստակեցնել հավելվածից օգտնվողների տարիքային 18-ից բարձր կամ ցածր շեմը:
28-06-2022 09:56
Ոտքերի վրա մազերի բացակայությունը կամ չափազանց դանդաղ աճը կարող է ազդարարել ԾԶՀ-ի՝ ծայրամասային զարկերակային հիվանդության մասին, որն առաջանում է վերջույթների զարկերակների նեղացման հետեւանքով խոլեստերինի ավելցուկային կուտակումների պատճառով: Սրտի հիվանդությունները, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտը, սերտորեն կապված են դրա զարգացման հետ:
28-06-2022 03:37
Գրող, քաղաքական գործիչ և Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Իրինա Խակամադան Instagram-ի իր էջում հրապարակել է «Հարց ու պատասխան» սյունակի հերթական թողարկումը։ «Անձնական իմաստի որոնում։ Պետք չէ ընդհանուր իմաստ փնտրել՝ մենք կշփոթվենք և կսկսենք ընկնել մելամաղձության մեջ։ Բայց եթե դու իմաստ ես գտնում ամեն օրվա մեջ, նրանում, որ դու ողջ ես, կարող ես գործել և կարճաժամկետ նպատակներ դնել հաջողության և հաճույքի հասնելու համար, ապա օրեցօր դու իմաստավորում ես կյանքդ»,- կարծում է Իրինան։
28-06-2022 01:30
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզը, ով վերջերս նշանվել է շաման Դյուրեկ Վերեթի հետ, պատմել է  փեսացուի երկսեռամոլության վերաբերյալ իր զգացմունքների մասին։ «Շատ դժվար չէ՞։ Ոչ, դա ամենևին էլ դժվար չէ, պարզապես նա այդպիսինն է: Կարծում եմ, որ աներևակայելի կարևոր է սովորել այս փուլը ազատ և հարգանքով անցնելը: Ես այնքան ուրախ եմ, որ նա բաց է խոսում է այդ մասին։ Բոլոր նրանք, ովքեր բաց խոսում են դրա մասին, ցույց են տալիս, թե ովքեր են: Ամեն ոք, ով քննադատում է ուրիշների ապրելակերպը, ցույց է տալիս միայն իր սահմանափակությունը»,- ասել է Հարալդ V թագավորի դուստրը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ

01.06.2022
Ընդհանուր առմամբ, հունիս ամիսը, թեև բոլոր նշաններից պահանջում է վերահսկել իրենց և չտրվել սադրանքներին, հեշտ և ուրախ ժամանակ է լինելու, ինչպես և պետք է լինի ամառվա սկիզբը՝ արձակուրդների, նոր ծանոթությունների, վառ գույների և ուրախ իրադարձությունների շրջան։

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2022
Դիտվել է 38882 անգամ
27.06.2022
Դիտվել է 994 անգամ
23.06.2022
Դիտվել է 323 անգամ
24.06.2022
Դիտվել է 264 անգամ
28.06.2022
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster