| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
14-03-2012 13:34 Մարտի 14-ը գերմանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1879-ի մարտի 14-ին Ուլմում:
|  |
|
|
14-03-2012 12:11 Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն:
|  |
|
|
14-03-2012 12:09 Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում' Բերքառատ, Վարդենուտ, Նիգավան, Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում' Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները:
|  |
|
|
13-03-2012 16:02 Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 15-ից կնվազի. Meteo -TV:
|  |
|
|
13-03-2012 13:32 Ըստ Ֆրանսիայում անցկացված վերջին հարցումների' գործող նախագահ Նիկոլա Սարկոզին առաջին անգամ վարկանիշով առաջ է անցել մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդից. Euronews :
|  |
|
|
13-03-2012 12:53 Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. այն դադարեցվել էր մարտի 9-ին «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
|  |
|
|
13-03-2012 12:49 Երեւանում մարտի 14-ին կկայանա ashakert.am առաջին հայկական աշակերտական պորտալի շնորհանդեսը:
|  |
|
|
13-03-2012 12:24 Այսօր լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը։
|  |
|
|
12-03-2012 15:38 Երեւանի Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները հայտարարել են, որ անցնում են շուրջօրյա նստացույցի:
|  |
|
|
12-03-2012 13:10 Այսօր գիշերվանից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. վաղը և մյուս օրը եղանակը կտաքանա:
|  |
|
|
12-03-2012 12:07 Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 19-ից:
|  |
|
|
12-03-2012 11:21 Հանրապետության տարածքում մարտի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
|  |
|
|
12-03-2012 10:33 Փետրվարի 12-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից, Հայաստանում սկսվում են կուսակցությունների ու դաշինքների համամասնական, ինչպես նաև 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրումները:
|  |
|
|
08-03-2012 12:57 Ռուսաստանը «Եվրատեսիլ 2012»-ին կներկայացի «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը:
|  |
|
|
08-03-2012 12:55 Իրինա Ալեգրովան մոսկովյան համերգով տվել է հրաժեշտի շրջագայության մեկնարկը:
|  |
|
|
07-03-2012 18:37 Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի' Մարտի 8-ի առթիվ:
|  |
|
|
07-03-2012 14:24 Կառավարությունը լիազորել է Երեւանի քաղաքապետին քանդել Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին այրված շենքը:
|  |
|
|
07-03-2012 14:20 Աշխարհի ամենամեծ սոցիալական կայքը' Facebook-ը երկու ժամ տևած խափանումից հետո վերականգնել է աշխատանքները:
|  |
|
|
07-03-2012 13:34 Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին. «Եվրատեսիլի» պաշտոնական կայք:
|  |
|
|
07-03-2012 12:59 Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում:
|  |
|
|