| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
02-03-2012 13:41 Երիտասարդ ընտանիքների համար ապրիրլի 15-ից կմեկնարկի ավտովարկավորման նոր ծրագիր. նրանք հնարավորություն կունենան ցածր տոկոսադրույքով ավտոմեքենա ձեռք բերել:
|  |
|
|
02-03-2012 12:28 «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային շրջանն այսօր կբացվի մեծ համերգով եւ ցուցահանդեսով (ժամը 14:00-ին):
|  |
|
|
02-03-2012 11:06 Adidas ընկերությունը ներկայացրել է Լոնդոնում կայանալիք 2012 թ. Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի գնդակը. Daily Mail:
|  |
|
|
02-03-2012 11:05 Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ալագյազ-Ռյա Թազա եւ Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
|  |
|
|
01-03-2012 16:45 Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է կատուների միջազգային օրը:
|  |
|
|
01-03-2012 14:13 Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:
|  |
|
|
01-03-2012 13:28 Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. պատգամավորները հարգել են 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակը:
|  |
|
|
01-03-2012 11:59 The Beatles խմբի անդամներ Փոլ Մաքքարթին եւ Ջոն Լենոնի տները կվերածվեն թանգարանների. Associated Press:
|  |
|
|
01-03-2012 10:47 Փակ է Սելիմի լեռնանցքը' Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա և Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները:
|  |
|
|
29-02-2012 17:24 Փետրվարի 29-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 388.98 դրամ' երեկվա համեմատ աճելով 0.12 %-ով կամ 0.46 կետով:
|  |
|
|
29-02-2012 14:59 Վճարելով տարեկան 52 000 դրամ` պետական ծառայողը կկարողանա հիվանդության դեպքում մինչև 3 միլիոն 800 հազար դրամի անվճար բուժօգնություն ստանալ:
|  |
|
|
29-02-2012 13:41 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 29-ին՝ ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Լիմասոլում ուժերը կչափի Կանադայի հավաքականի հետ։
|  |
|
|
29-02-2012 13:36 LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը մարտի 2-4-ին Երեւանում՝ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում, կանցկացնի «EXPO BEAUTY 2012» ցուցահանդեսը:
|  |
|
|
29-02-2012 12:04 Հանրապետության տարածքում այսօր, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը' ձյուն:
|  |
|
|
29-02-2012 10:27 Փակ է Սելիմի լեռնանցքը' Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը:
|  |
|
|
28-02-2012 16:38 Սուդանի «Ազատագրության ազգային շարժման» ապստամբները «Դարֆուրում արդարության եւ հավասարության համար շարժման» հետ միասին գրավել են կառավարական զորքերի բազան. «Ֆրանսպրես»:
|  |
|
|
28-02-2012 14:59 Ազգային ժողովի մոտ ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն համատեղ հանրահավաք են անցկացնում` պահանջելով ընդունել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը:
|  |
|
|
28-02-2012 14:56 Երևանի ժամանակով 18:00-ին կմեկնարկի Հայաստան-Սերբիա ֆուտբոլային հանդիպումը:
|  |
|
|
28-02-2012 13:05 Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, սպասվում է, որ այսօր կվճռի ցեղասպանությունների մասին օրինագծի սահմանադրականության հարցը:
|  |
|
|
28-02-2012 11:08 Հայկական ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ պաշտոնապես կլուծարվի:
|  |
|
|