Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2012 10:24
Հուլիսի 11-ին հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ կդիտվի արևային եղանակ, սակայն առանձին, առավելապես արևելյան շրջաններում ցերեկային ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
10-07-2012 15:02
Հուլիսի 19-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը, ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը:
09-07-2012 15:26
Աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետ է դարձել Բաշաեր Օտմանը' Հորդանանի Արեւմտյան ափին: 15-ամյա աղջիկն զբաղեցնելու է Տուլկարմ քաղաքի Ալլար վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
09-07-2012 11:32
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամադ-Նաջարը:
09-07-2012 10:25
Այսօր հանրապետության տարածքում  ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
09-07-2012 10:24
 Հայ առաքելական եկեղեցին այս տարի Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) կնշի  հուլիսի 15-ին:
09-07-2012 10:19
 Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում 96 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան, Օսկարի մրցանակակիր Էռնեստ Բորգնայնը: 
09-07-2012 10:17
Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան»  9-րդ միջազգային կինոփառատոնը:
05-07-2012 10:31
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված՝  հուլիսի 5-ը եւ 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքնային օրեր:
04-07-2012 17:25
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հուլիսի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ  կազմել է 419 դրամ:
04-07-2012 14:51
Թոմ Քրուզը գլխավորում  Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը:
04-07-2012 14:49
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը հուլիսի 4-ին կդառնար 82 տարեկան:
04-07-2012 10:22
Հուլիսի 4-ին ամբողջ աշխարհում, նաեւ՝ Հայաստանում նշվում է գրկախառնությունների միջազգային օրը: «Արի գրկեմ», «Անվճար կգրկեմ», «Free hugs», «Գրկելն ու ժպիտն անվճար է» ու նման արտահայտություններով պաստառներով' մի խումբ քաղաքացիներ այսօր' հուլիսի 4-ին, դուրս կգան Հյուսիսային պողոտա' գրկելու անծանոթներին:
03-07-2012 17:44
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր' հուլիսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 419.08 դրամ' երեկվա 419 դրամի համեմատ:
03-07-2012 15:05
Հուլիսի 3-4-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ, 5-6-ի գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:
03-07-2012 12:16
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը' հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին:
03-07-2012 11:15
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի, 2-8-ին կայանալիք միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին կմասնակցի 815 դիմորդ, որոնցից 703-ը' Հայաստանում, 112-ը' ԼՂՀ-ում:
02-07-2012 13:05
«Արի տուն» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Հայաստան է ժամանել ավելի քան հարյուր երիտասարդ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Աբխազիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Հորդանանից, Ռումինիայից, Կանադայից:
02-07-2012 10:54
Համաշխարհային աստղերը դիմել են ՄԱԿ-ին` կոչ անելով վերահսկել զենքի առեւտուրը: Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված բաց նամակը ստորագրել են, մասնավորապես, Քեւին Սփեյսին, Սքարլեթ Յոհանսոնը, Յոքո Օնոն, Գայել Գարսիա Բեռնալը, Էննի Լենոքսը, Թիմ Ռոթը, այլք:
02-07-2012 10:10
Հուլիսի 2-ին կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ, միայն տեղ-տեղ երեկոյան ժամերին դեռ հնարավոր է կարճատև անձրև:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1186 անգամ
12.08.2026
Դիտվել է 303 անգամ
14.08.2026
Դիտվել է 227 անգամ
15.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster