Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-05-2015 08:49
Հնդկաստանի երաշտից տուժած գյուղերում տղամարդիկ երկրորդ կամ երրորդ կին են ունենում, որոնց միակ պարտականությունը միայն ընտանիքի համար ջուր բերելն է:
27-05-2015 07:51
Բժիշկ Միշել Օդենթը վստահ է, որ ապագայում կանայք չեն կարողանա ինքնուրույն ծննդաբերել և նույնիսկ կրծքով կերակրել. բանն այն է, որ այժմ ծննդաբերության ժամանակ կանանց բավականին շատ դեղորայք են տալիս:
27-05-2015 07:46
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը խիստ քննադատության է ենթարկել Իռլանդիայում հանրաքվեի արդյունքները, որոնց ընթացքում ընտրողների 62%-ը կողմ է արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը:
26-05-2015 09:05
Քեմբրիջի պրոֆեսոր Դեյվիդ Բեյնբրիջը տեսություն է առաջ քաշել, ըստ որի կանանց մեջ տղամարդուն գրավում է ամենաշատ սուր միտքը, այլ ոչ թե կրծքի չափը և երկար ոտքերը:
26-05-2015 09:01
Հայաստան այցից հետո Քիմ Քարդաշյանը սկսել է հետաքրքրվել ՄԱԿ-ում աշխատանքով․ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր այցելելուց հետո նա որոշել է իր համբավը ծառայեցնել կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելուն:
26-05-2015 08:54
Բազմաթիվ մթերքների փաթեթավորման վրա կալորիականության մասին նշումները երբեմն չափազանցված են. դա հաճախ վերաբերում է սպիտակուց պարունակող մթերքներին:
26-05-2015 08:51
Ըստ հետազոտողների՝ մարդիկ, ովքեր ստիպված են եղել կանոններ խախտել կամ իրենց խղճի դեմ արարք գործել, ավելի քիչ են հակված նույն սխալը գործելուն:
26-05-2015 07:09
Ըստ իսրայելցի գիտնականների՝ մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացումը մարդուն թույլ կտա փոխել մարմինը կամ հրաժարվել դրանից՝ հօգուտ հավերժական կյանքի՝ ծրագրի տեսքով։
25-05-2015 08:25
Կաննի կինոփառատոնի ժյուրին «Կնոջ լավագույն դերակատար» անվանակարգում մրցանակ է հանձնել երկու դերասանուհիների` հոլիվուդյան աստղ Ռունի Մարային և ֆրանսուհի Էմանուել Բերկոյին:
25-05-2015 08:15
Խատուտիկը, կտավատի սերմերը և կոճապղպեղը համարվում են ճարպերն այրող 3 ամենահզոր խոտաբույսերը։
25-05-2015 08:01
Ֆրանսիայում տղամարդը ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ հաղորդում է տվել, որպեսզի հանուն ուշացող ընկերուհու հետաձգի չվերթը:
25-05-2015 06:22
Հոլանդացի գիտնականները պարզել են, որ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը կարելի է որոշել մազի անալիզի միջոցով:
25-05-2015 04:06
Երջանիկ կյանքի բանաձեւը ներառում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են սերը, փոխադարձ հարգանքը եւ լիարժեք սեքսը, սակայն գիտնականները հանգել են եզրակացության, որ կանացի ընտանեկան երջանկության գաղտնիքն իրենց մարմնին ուշադրություն դարձնող նրանց երկրորդ կեսի մեջ:
23-05-2015 09:34
Գիտնակաները խորհուրդ են տալիս անպայման լվանալ նոր հագուստը կրելուց առաջ. նշվում է, որ հագուստի քիմիկատները կարող են ամենահավանական ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ: 
23-05-2015 09:11
Հետազոտությունները  ցույց են տվել, որ ծովամթերքի սիրահարները 30%-ով ավելի հազվադեպ են ենթարկվում սրտի հետ կապված խնդիրներից մահանալու վտանգին, առնվազն 2 տարի ավելի են ապրում:
23-05-2015 09:06
Ամերիկացի մասնագետները պարզել են, որ հասակի յուրաքանչյուր 2.5 ավելի սանտիմետրը տարեկան եկամուտին շուրջ 800 դոլար է ավելացնում:
23-05-2015 08:19
Գիտնականները պարզել են, որ հագուստի եւ ապրանքների գովազդում կատարյալ սլացիկ կազմվածք ունեցող մոդելների օգտագործումը չի գրավում գնորդների կեսից ավելիին:
23-05-2015 05:38
Ռուս-ճապոնական ծագում ունեցող 22-ամյա պոռնոաստղ Ռոլա Միսակին, ով հայտնի է նաև որպես Ռոլա Տակիզավա անվամբ, 15 տարվա ստրկության է վաճառվել 7.5 մլն դոլարով. հետայսու, նրա սեփականատերը չինացի անհայտ միլիարդատերն է:
22-05-2015 08:53
ԱՄՆ-ի Ամարիլո քաղաքում բիֆշտեքս ուտելու մրցույթում գրանցվել է համաշխարհային ռեկորդ. Մոլլի Շայլերը կարողացել է ուտել 9 բաժին բիֆշտեքս խավարտի հետ ընդամենը 20 րոպեում:
22-05-2015 08:51
Գիտնականները պարզել են քնի օգտակարությունը ոչ միայն առողջության, այլ նաև գեղեցկության համար, մասնավորապես մաշկի գեղեցկության:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 628 անգամ
12.08.2026
Դիտվել է 409 անգամ
14.08.2026
Դիտվել է 351 անգամ
15.08.2026
Դիտվել է 331 անգամ
18.08.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster