Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-08-2015 07:59
Ինտելեկտի գործակցի (IQ) անհավանական` 162 միավոր ցուցանիշ է ցուցադրել 12-ամյա բրիտանուի Նիկոլ Բարը՝ 2 միավորով առաջ անցնելով Ալբերտ Էնշտեյնից ու մերօրյա ամենաազդեցիկ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգից:
06-08-2015 05:36
Ամերիկացի տիկնիկագործ Նոել Կրուսը «թյունինգ» է անում հայտնի մարդկանց տիկնիկները, ապա սոցցանցերում հրապարակում աշխատանքները՝ «առաջ և հիմա» համադրությամբ:
06-08-2015 04:56
Ջենիֆեր Գարները դադարել է շփվել Բեն Աֆլեկի հետ այն բանից հետո, երբ բացահայտվել են նրա և նրանց երեխաների դայակ Քրիստին Օուզունյանի հարաբերությունների մանրամասները:
05-08-2015 08:48
Գիտնականները կապ են հայտնաբերել վաղ հայրության և վաղաժամ մահվան միջև․ նոր հետազոտությամբ պարզվել է, որ տղամարդու հայր դառնալու և մահանալու շրջանի միջև առնչություններ կան:
05-08-2015 08:38
Պարզվում է՝ երբ զրուցակիցներից մեկը վստահում է մյուսին, նրա բիբերը լայնանում են. եթե զրուցակիցների միջեւ վստահության մակարդակը նույնն է, նրանց բիբերի չափսը նմանվում է:
05-08-2015 07:54
Բեյոնսեն 312 հազար դոլար է վճարել մեկ զույգ կոշիկի դիմաց, իր նոր տեսահոլովակի նկարահանումների համար:
05-08-2015 06:44
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4 անչափահաս երեխաներից հեռանալու համար 1 տարով ազատազրկել է 36-ամյա Արփինե Ա.-ին, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել:
05-08-2015 05:55
Հոնկոնգի 37-ամյա բնակիչ Վիկտոր Թանը արել է սրտի և ձեռքի շատ թանկարժեք առաջարկություն. սիրո խոստովանության վրա ռոմանտիկը ծախսել է ավելի քան 50 հազար դոլար:
04-08-2015 08:48
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են գինու հատուկ տեսակ, որն օգնում է մարդկանց պայքարել ավելորդ քաշի դեմ. այն բացառապես պատրասվում է սև խաղողի տեսակներից։
04-08-2015 08:30
Գիտնականները հայտարարել են, որ շաբաթվա ընթացքում մարդու երջանկության մակարդակը տատանվում է․ մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում հանգստյան օրերին, լավ օր է նաեւ ուրբաթը:
04-08-2015 07:46
Ռիհաննան ներկել է մարմինը Բարբադոսում տեղի ունեցած փառատոնի ժամանակ:
04-08-2015 06:50
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմը քնի վերջին 2 ժամում փորձում է ազատվել քիմիական տարրերից, և այդ ժամանակ է, որ մղձավանջային երազները սկսում են տանջել:
04-08-2015 06:40
Դերասաններ Գոլդի Հոունը և Քուրտ Ռասելը ամենաամուր աստղային զույգերից են Հոլիվուդում. երբ նրանք հանդիպեցին, արդեն հասցրել էին անհաջող ամուսնություններ ունենալ, բայց նրանց սերն ամեն ինչ փոխեց:
03-08-2015 08:17
Yves Saint Laurent-ը դարձյալ դուրս է գալիս նորաձևության շուկա. 2002-ին haute couture հավաքածուի ցուցադրմամբ հայտարարվեց այն մասին, որ Իվ Սեն-Լորան նորաձևության տունը վերջնականապես որոշել է հեռանալ նորաձևությունից:
03-08-2015 08:13
Հետազոտություններից պարզվել է, որ օրը մեկ կամ մի քանի գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում մեծանում է սրտային հիվանդությունների և հիպերտոնիայի զարգացման ռիսկը։
03-08-2015 08:00
Եթե կինը ցանկանում է մեծ ընտանիք ունենալ, ավելի լավ է երեխա ունենալ 23 տարեկանում. մասնագետների խոսքով, եթե անգամ միայն կինը մեկ երեխա է ցանկանում, ապա պետք է դա անի մինչեւ 32 տարեկանը:
03-08-2015 07:53
ՄԲ Էբերդեյր քաղաքում ատամնաբուժական կլինիկան հրաժարվել է բուժել այն հաճախորդներին, որոնք 120 կգ-ից ավելի քաշ ունեն. վերջերս հիվանդանոցը բազկաթոռներ է ձեռք բերել, որոնցից յուրաքանչյուրն արժե 7500 ֆունտ սթերլինգ և նախատեսված է մինչև 120 կգ քաշ ունեցողների համար:
03-08-2015 06:10
Մրայա Քերին որոշել է միասնական կոմպոզիցիա ձայնագրել Ջասթին Բիբերի ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ:
31-07-2015 01:03
Նույնիսկ մարմնի առանձին հատվածի մերսումը ամբողջ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն է գործում. դա տեղի է ունենում քանի, որ բարելավվում է արյան շրջանառությունը, և բջիջները հարստանում են թթվածնով:
31-07-2015 00:59
Հյուսիսկորեացի ցատկորդուհի Կիմ Կուկ Հանը պատվի առնելով է  ողջունել է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Կաղանում ջրային մարզաձևերի աշխարհ առաջնությունում հաղթելուց հետո:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 633 անգամ
12.08.2026
Դիտվել է 413 անգամ
14.08.2026
Դիտվել է 354 անգամ
15.08.2026
Դիտվել է 340 անգամ
18.08.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster