Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-09-2015 08:32
Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը գլխավոր դերը կխաղա ծաղրածու Լյուսիլ Բոլի մասին բայոպիկում, որը «Ես սիրում եմ Լյուսիին» հեռուստասերիալի աստղն Է:
04-09-2015 07:37
Վատիկանը թույլ չի տալիս տրանսսեքսուալներին կնքահայր ու կնքամայր դառնալ:
03-09-2015 09:16
Կանայք իրենց դեպրեսիան հաղթահարում են` ներելով շրջապատի մարդկանց. նման հետազոտություն է ներկայացվել Aging & Mental Health ամսագրում:
03-09-2015 09:07
Հարբուխն աշխատանքից բացակայելու «հարգելի» 9 պատճառների առաջատարն է. ղեկավարների 41%-ը նախընտրում է, որպեսզի հիվանդ աշխատակիցն աշխատավայր չգնա:
03-09-2015 09:04
Հղիներին խաբելու նոր ձեւ են գտել. պտղի սեռը հայտնում են միայն գումարով:
03-09-2015 07:22
Հայտնի են դարձել Ժիզել Բունդհենի և նրա ամուսնու` Թոմ Բրեդիի հարաբերությունների նոր մանրամասներ. մոդելը նրան իսկապես ամուսնալուծությամբ է սպառնում։
03-09-2015 06:14
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Հարիս Ֆոլքները դատի է տվել Hasbro խաղալիքներ արտադրող ընկերությանը՝ խաղալիք գերմանամկան պատճառով, որն իր անունով է կոչվել և տեսքով նման է իրեն:
02-09-2015 09:40
Դին Սմիթը մի ամբողջ տարի` 365 անգամ Ջենիֆերին առաջարկել է իր կինը դառնալ. ամեն օր տղամարդը գրել է այն մասին, թե ինչպես է ցանկանում ամուսնանալ նրա հետ՝ այդ ամենը տեսանկարահանելով:
02-09-2015 09:31
Հռոմի պապը թույլատրել է մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց:
02-09-2015 09:26
Օրեգոնի համալսարանի գիտնականների կարծիքով, չի կարելի իսկական զգացմունքները ճնշել ո՛չ աշխատանքում, ո՛չ անձնական կյանքում. զգացմունքների ճնշումը խանգարում է շփվել շրջապատի հետ։
02-09-2015 09:24
Գիտնականները հանգել են եզրակացության, որ երազ կարող են տեսնել եւ հիշել միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեն: 
02-09-2015 08:33
ԱՄՆ Միչիգան նահանգի 16-ամյա բնակչուհին ընտանիքին և ընկերներին 10 ամիս շարունակ հավատացրել է, որ հղի է և եռյակի է սպասում:
01-09-2015 09:18
Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր. սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։
01-09-2015 08:33
Երգչուհի Ադելը չի ընդունել համերգներ տալու առաջարկը, որպես իր նոր ալբոմին աջակցություն․ նույնիսկ հանուն 120 միլիոն դոլարի նա չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից։
01-09-2015 08:26
Այսօր միջին վիճակագրական բրիտանուհին 20 տոկոսով ավելի քիչ գործ է անում տանը, քան 1980-ականներին․ կանայք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել գրասենյակներում, տեխնիկական առաջընթացն իր հերթին ավելի հեշտ է դարձրել տնային գործերը:
01-09-2015 08:22
Դանդիի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները հայտնագործել են սպիտակուց, որը պաղպաղակի մեջ ավելացնելու դեպքում այն ավելի դանդաղ է հալվում:
01-09-2015 07:35
ԱՄՆ Արիզոնա նահանգի 27-ամյա բնակչուհի Չերիշ Պետերսոնը իր 3 երեխաների հետ խանութ է գնացել և նրանցից մեկին` 2 ամսական տղային, մոռացել է սուպերմարկետի սայլակում:
31-08-2015 08:54
Բերանի խոռոչի անբավարար հիգիենան առաջացնում է էնդոկարդիտ և այլ սրտային հիվանդություններ․ այդ մասին հաղորդել են Դուբլինի Բրիսթոլի համալսարանի և Թագավորական վիրաբույժների քոլեջի հետազոտություններում:
31-08-2015 08:51
Ջենիֆեր Լոպեսն աջակցում է ֆեմինիստներին. «Ինձ համար ֆեմինիստները ուժեղ և անվախ կանայք են` ինքնավստահ և գաղափարներով լի»,- ասել է նա:
31-08-2015 08:45
Իրանում 14-ամյա տղան ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ, ինչը ամուսնության համար անթույլատրելի տարիք է այդ երկրում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 635 անգամ
12.08.2026
Դիտվել է 416 անգամ
14.08.2026
Դիտվել է 357 անգամ
15.08.2026
Դիտվել է 342 անգամ
18.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster