Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-11-2015 09:50
Բոլիվիացի կինը Facebook-ի միջոցով իր նորածնին վաճառել է 250 դոլարով. երկու կին կալանավորված են:
27-11-2015 09:45
Լոնդոնյան «Cocktail Trading Company» բարը ձմռանը ռետինե տաքացուցիչներում կոկտեյլներ է մատուցելու. այն ըմպելիքն ավելի երկար ժամանակ տաք կպահի և կօգնի արագորեն տաքացնել ձեռքերը:
27-11-2015 07:03
Երգչուհի Ադելը ներկայացրել է 5 տարվա ընթացքում իր առաջին համերգային շրջագայությունը. այն կմեկնարկի փետրվարին, երբ երգչուհին ելույթ ունենա Բելֆաստում և կշարունակվի մինչև հունիս:
26-11-2015 09:30
Պարզվել է, որ կանայք միջինը տարեկան լաց են լինում 30-64 անգամ, իսկ տղամարդիկ` 6-17 անգամ. կանանց լացը միջինը 6 րոպե տևողություն ունի, տղամարդունը` 2-3:
26-11-2015 09:20
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Նախորդ 5 օրերի ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 2.4 մլն օրինակ:
26-11-2015 09:12
Սովետական բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիի Վիսոցկու այրին` Մարինա Վլադին, փարիզյան աճուրդում պոետի մահադիմակը վաճառել է 55 հազար եվրոյով:
26-11-2015 08:25
Բրիտանացի խոհարարը սուրբծննդյան ոսկե պուդինգ է պատրաստել` 10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
26-11-2015 06:16
Գիտնականները բացահայտել են տղամարդկանց սեռական օրգանների զարգացման մի շարք խախտումների գենետիկ եւ հորմոնային արմատները, որոնք հանգեցնում են արական սեռական անդամի լուրջ ձեւախեղման, նույնիսկ՝ հեշտոց հիշեցնող ինչ-որ բանի վերափոխվելու:
25-11-2015 10:03
Աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը. 1999 թվականի դեկտեմբերի 17ին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր:
25-11-2015 08:18
Բրիտանացի մոդել և դերասանուհի Քեյթ Մոսը նկարահանվել է երիտասարդ և հաջողակ բրիտանացի մոդել Կառա Դելևինի հետ համատեղ ֆոտոշարքում. 41-ամյա Քեյթը և 23-ամյա Կառան դարձել են Mango բրենդի գովազդային արշավի դեմքերը։
25-11-2015 08:15
CNN հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին, որում նշվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը Հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր:
25-11-2015 07:09
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանում:
24-11-2015 09:35
Դերասանուհի Ջուդի Գարլենդի զգեստը, որով նա Դորոթիի դերով հայտնվել է «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, աճուրդում վաճառվել է 1.56 մլն դոլարով:
24-11-2015 09:33
ԱՄՆ-ում բնակվող փոքրիկի ծնողները հայտնել են, որ երեխայի գլխի ուռուցքը, որը հնարավոր չէր վիրահատել, զգալիորեն փոքրացել է Ֆրանցիսկոս պապի համբույրից հետո:
24-11-2015 09:29
76 տարվա ամուսինները ԱՄՆ-ում միասին նշել են իրենց 100-ամյակները. ամուսինը ասել է, որ իր ամենալավ նվերն է անվանում այն, որ կարողացել է հարյուրամյակը նշել կնոջ հետ:
24-11-2015 09:24
10 տարի առաջ տանից փախած չինացի կնոջը գտել են ինտերնետ-սրճարանում. այդ ընթացքում նա ժամանակի մեծ մասն անցկացրել է համակարգչային խաղ խաղալով:
24-11-2015 09:19
Ըստ գիտնականների՝ սիֆիլիսը Կենտրոնական Եվրոպայում տարածված էր Կոլումբոսի՝ Ամերիկա ուղեւորությունից դեռեւս առաջ, հետեւաբար այն հիպոթեզը, թե հենց Կոլումբոսն է հիվանդությունը Եվրոպա բերել ճիշտ չէ:
23-11-2015 09:11
Սոֆիա անունն աշխարհի ամենատարածված կանացի անունն է. այսպիսի եզրահանգման են եկել մասնագետները՝ վերլուծելով աշխարհի 49 երկրներում մանուկներին տրվող անունների վիճակագրությունը:
23-11-2015 08:20
Մեքսիկացի հոգևորական Ալֆրեդո Խուերտա Զավալան մեղադրվում է 13 և 14 տարեկան քույրերի բռնաբարության համար. 56-ամյա հայր սուրբը Օակսակա քաղաքում աղջիկների հետ սեռական կապի մեջ է մտել 4 տարի շարունակ`պնդելով, թե ինքն ընտրված է Քրիստոսի կողմից։
23-11-2015 07:24
Գիտնականները վտանգավոր նյութ են հայտնաբերել շոկոլադի մեջ, որը նմանեցնում են թմրանյութի․խոսքը վանդանամիդ անվանումով նյութի մասին է, որից մեծ քանակություն կա շոկոլադի մեջ և որը մարդու վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մարիխուանան:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-07-2026 10:02
Սերենա Ուիլյամսը չորս տարի անց վերադարձավ կորտ՝ մասնակցելով Ուիմբլդոնին։ Սակայն նրա առաջին ելույթը չբերեց սպասված արդյունքները. նա պարտվեց մենամարտում և նրան սպառնում է 50,000 դոլար տուգանք։ Առաջին փուլում նա մրցեց 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ, մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե և ավարտվեց 3-6, 7-6, 3-6 հաշվով՝ ոչ Ուիլյամսի օգտին։ Մրցաշարից առաջ մարզուհին ասել էր, որ իր համար ամենակարևորը հաղթանակը կամ նոր նվաճումները չեն, այլ պարզապես մասնակցությունը և լեգենդար մրցաշարին վերադառնալու հնարավորությունը։
02-07-2026 10:00
Մոդել Թիլան Բլոնդոն, որը հայտնի է որպես «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ամուսնացել է ֆրանսիացի Բեն Աթթալի հետ։ Զույգն ամուսնությունը գրանցել է Փարիզում, փակ արարողությամբ՝ նշանադրությունից ուղիղ երեք ամիս անց։
01-07-2026 12:54
Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38
Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։  Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 863 անգամ
29.06.2026
Դիտվել է 809 անգամ
26.06.2026
Դիտվել է 352 անգամ
27.06.2026
Դիտվել է 345 անգամ
02.07.2026
Դիտվել է 159 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster