Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2015 09:25
Հետազոտողները պարզել են, որ առաջնեկին 25-ից 35 տարեկանում ունենալը 40 տարեկանում լավագույն ինքնազգացողություն է ապահովում:
16-12-2015 09:22
Գիշերը չափից երկար քնելը նույնքան վտանգավոր է ինքնազգացողության համար, որքան ոգելից խիմչքի չարաշահումը. նման եզրակացության են հանգել ավստրալիացի գիտնականները։
16-12-2015 08:33
Մեծ Բրիտանիայում նոր օրենքը դեռահասներին կստիպի ծնողներից համաձայնություն ստանալ սոցցանցերից, օրինակ` Facebook-ից կամ Instagram-ից օգտվելու համար. դա նաև կտարածվի e-mail-ի և այլ ծրագրերի վրա:
16-12-2015 06:31
Բրիտանացի երգչուհի Ադելը բեմի վրա արտասվել է 4 տարվա մեջ իր առաջին լիարժեք ելույթի ժամանակ. համերգը տեղի է ունեցել Նյու Յորքում, դեկտեմբերի 14-ին:
16-12-2015 05:36
Ըստ տիբեթյան բժիշկների, յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհրաժեշտ է սկսել արյան և ավիշի մաքրումից. դա նպաստում է ոչ միայն հիվանդի արագ առողջացմանը, այլև կանխարգելում է տարբեր հիվանդություններ:
15-12-2015 09:14
Ամերիկյան գիտնականները ծրագրային ապահովում են ստեղծել, որն ունակ է տեսագրությամբ բացահայտել սուտը:
15-12-2015 09:11
Գիտնականները պարզել են, որ արտահաստիքային աշխատակիցների չֆիքսված աշխատանքային գրաֆիկը նրանց ավելի երջանիկ է դարձնում:
15-12-2015 07:17
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ` հանրահայտ «երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերի անձնական իրերը` զգեստապահարանի առարկաներ, պայուսակներ և ոսկերչական զարդեր, կվաճառվեն Christie`s-ի աճուրդում:
15-12-2015 06:19
Իտալուհի պոռնոդերասանուհի Սառա Տոմազին պայմանագիր է ստորագրել «Մարուվիում» սիրողական ֆուտբոլային ակումբի հետ. նա դարձել է թիմի տնօրեններից մեկը:
15-12-2015 05:27
Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ չի ափսոսում Թոմ Կրուզի հետ ամուսնանալու համար:
14-12-2015 09:52
Փորձագետները պարզել են, որ շոկոլադը կարող է թեթևացնել խրոնիկ հոգնածության սինդրոմը: Այն կարող է օգնել հիվանդության ծանրագույն ձևերի ժամանակ:
14-12-2015 09:50
Ուտելիքում կալորիաների պակասեցումը երկարացնում է կյանքը. ըստ մասնագետների` կալորիաների սահմանափակումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և կանխում հիվանդությունների առաջացումը:
14-12-2015 09:44
Ամերիկացի դերասանուհի և մոդել Եվա Լոնգորիան, ով առավել հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալից, Twitter-ի իր էջում հայտարարել է գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ նշանադրության մասին:
14-12-2015 09:37
Վատ վարքի պատճառը թաքնված է ուղեղում. հակասոցիալական եւ ագրեսիվ պահվածք ունեցող դեռահասների ուղեղում քիչ է մոխրագույն նյութը, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար:
14-12-2015 09:33
Սաուդյան Արաբիայում կայացած ընտրությունների արդյունքում երկրի պատմության մեջ առաջին անգամ կանայք 20 տեղ կզբաղեցնեն տեղական ինքնակառավարման մարմիններում։
12-12-2015 09:08
Պարզվել է, որ Քեյթ Միդլթոնը երգչուհի Ադելի երկրպագուն է. Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է նրան հրավիրել երգելու իր ծննդյան օրվան` հունվարի 9-ին:
12-12-2015 09:02
ԱՄՆ Արկանզաս Սիթի քաղաքում բնակվող 22-ամյա Էբի Ռամիրես Բոդլին 8 ամիս է ծախսել իր հելունագործ հարսանեկան զգեստը պատրաստելու համար:
12-12-2015 08:57
Այս տարի համեմատած նախորդ տարվա, Ամանորի գիշերը Երեւանի ռեստորաններում անցկացնել ցանկացողներն ավելի շատ են. դրանց մեծ մասում արդեն ազատ տեղեր չկան:
12-12-2015 08:20
Հետազոտություններն ապացուցել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մեր առողջության, հատկապես՝ լյարդի վրա:

12-12-2015 05:11
«Մի կորցրու հավատը Սանտայի նկատմամբ» ծրագրային հավելումի մշակողները պնդում են, որ այն երեխաներին պաշտպանում է պոտենցիալ «հակասանտայական» տեղեկատվությունից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
02-07-2026 10:02
Սերենա Ուիլյամսը չորս տարի անց վերադարձավ կորտ՝ մասնակցելով Ուիմբլդոնին։ Սակայն նրա առաջին ելույթը չբերեց սպասված արդյունքները. նա պարտվեց մենամարտում և նրան սպառնում է 50,000 դոլար տուգանք։ Առաջին փուլում նա մրցեց 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ, մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե և ավարտվեց 3-6, 7-6, 3-6 հաշվով՝ ոչ Ուիլյամսի օգտին։ Մրցաշարից առաջ մարզուհին ասել էր, որ իր համար ամենակարևորը հաղթանակը կամ նոր նվաճումները չեն, այլ պարզապես մասնակցությունը և լեգենդար մրցաշարին վերադառնալու հնարավորությունը։
02-07-2026 10:00
Մոդել Թիլան Բլոնդոն, որը հայտնի է որպես «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ամուսնացել է ֆրանսիացի Բեն Աթթալի հետ։ Զույգն ամուսնությունը գրանցել է Փարիզում, փակ արարողությամբ՝ նշանադրությունից ուղիղ երեք ամիս անց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 871 անգամ
29.06.2026
Դիտվել է 811 անգամ
26.06.2026
Դիտվել է 354 անգամ
27.06.2026
Դիտվել է 347 անգամ
02.07.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster