Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2019 08:09
Նոր հետազոտություններից պարզվել է, որ քնի խանգարումը կարող է լուրջ առողջական հետևանքներ առաջացնել և հրահրել մի շարք հիվանդություններ, որոնք հաճախ իմունային բաղադրիչ ունեն, օրինակ, բորբոքումները:
20-09-2019 08:07
Հարավարևելյան համալսարանի (Չինաստան) Բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են շաքարային դիաբետով հիվանդների համար ալկոհոլի օգտակարության մասին:
20-09-2019 08:03
Վիագրայից անսպասելի ալերգիկ ռեակցիան հանգեցրել է սեռական օրգանների անդամահատմանը. պացիենտի մոտ, ում անունը չի նշվում, պատրաստուկն ընդունելուց հետո արյան հոսքի խանգարում է սկսվել:
20-09-2019 08:01
Արգենտինայի բնակիչները որոշել են տնտեսել հակաբեղմնավորիչ միջոցների վրա՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ։ Դեղագործների եւ արտադրողների խոսքերով, կտրուկ անկման, արժույթի արժեզրկման եւ հիվանդագին ինֆլյացիայի ֆոնին պահպանակների եւ հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքն անկում է ապրել:
20-09-2019 06:06
Մյուզիքլը՝ հիմնված հանրաճանաչ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի վրա, կհայտնվի Բրոդվեյում 2020 թվականի հուլիսի 14-ին: Ոչ ոք չգիտի, թե ովքեր կմարմնավորեն դերերը, որոնք հռչակ են բերել Մերիլ Սթրիփին, Էն Հեթուեյին և Էմիլի Բլանթին:
19-09-2019 08:28
Մոդելներից շատերն իրենց կարիերան սկսում են պատանեկան տարիքից, երբեմն էլ 30-անց տարիքում, սակայն Հոնկոնգում բնակվող 96-ամյա Ալիս Փենգը սովորական մոդելների պես չէ. նա կարիերան սկսել է 93 տարեկանում: Այժմ 96-ամյա բնակչուհին դարձել է Ասիայի ամենատարեց մոդելը։ 
19-09-2019 08:17
Facebook-ն աշխատում է Orion նախագծի վրա, որի շրջանակներում զբաղվում է «խելացի» ակնոցի ստեղծմամբ։ Ընդ որում, դա կարող է լինել այնպիսի ակնոց, որը կփոխարինի, այլ ոչ թե կլրացնի սմարթֆոնին:
19-09-2019 07:24
Իռլանդիայում սելֆիի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 28-ամյա կնոջը: Ստեֆանի Ֆարնանի հայրն աղջկան գտել է անգիտակից վիճակում: Որպեսզի փրկեն կնոջը, բժիշկները պետք է իմանային, թե երբ է նա ուշաթափվել: Այս տեղեկությունը Ֆարնանի եղբայրը հայտնաբերել է քրոջ հեռախոսում եղած սելֆիների միջոցով։
19-09-2019 06:20
«Անգլիական ժառանգություն» պատմական հիմնադրամի գիտնականները պարզել են, որ հնագույն կախիչները, որոնք հնագետները գտել են մոտ հարյուր տարի առաջ Վրոքսեթերում (Շրոփշիր կոմսություն), Հռոմեական կայսրության ժամանակների բրիտանացի կանանց զարդարվելու գործիքներ էին:
19-09-2019 05:22
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասկացել է, որ իր վարկը փչացրել է, եւ խորհուրդներ է խնդրում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնից: Այդ մասին հայտնել է The Mirror-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ մի աղբյուր:
18-09-2019 08:16
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում աշխատող ուսուցչուհի Լինդսի Անդերսոնը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման' իր աշակերտներից երկուսին բռնաբարելու համար:
18-09-2019 08:13
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։
18-09-2019 08:11
«Գահերի խաղը» շոուն յոթերորդ «Էմմի» մրցանակն է ստացել Creative Arts Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հատուկ էֆեկտների համար:
18-09-2019 08:09
Սուշին կարող է լինել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիալ վարակների աղբյուր։ Բանն այն է, որ ծովամթերքներում ավելի հաճախ են գտնում այդպիսի մանրէներ, իսկ սուշիներում գումարվում է նաեւ այն, որ դրանք ջերմային մշակման չեն ենթարկվում։
18-09-2019 08:06
Ֆլորիդայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալված զույգը որոշել է ոստիկանական մեքենայի հետեւի նստարանին սեքսով զբաղվել. ոստիկանության շերիֆի օգնականները ձերբակալել են 31-ամյա Ահարոն Թոմասին եւ 35-ամյա Մեգան Մոնդանարոյին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
17-09-2019 08:43
ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականներն առասպել են անվանել ձվի վտանգավորության մասին երկու հիմնական վարկածները, ըստ որոնց՝ ձվի օգտագործումն ազդում է մարդու սրտանոթային համակարգի վրա և մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:
17-09-2019 08:32
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակչուհին անսովոր երազ է տեսել, թե ինչպես է կուլ տալիս նշանադրության մատանին: Երբ կինն արթնացել է, հայտնաբերել է, որ դա տեղի է ունեցել նաեւ իրականում:
17-09-2019 08:29
Գինեսի համաշխարհային ռեկորդը սահմանվել է Ճապոնիայի խոհարարական փառատոնում, որտեղ 18 վաճառողներ մասնակցել են աշխարհում ամենամեծ տապակած հավի պատրաստմանը. նրանց հաջողվել է 1666 կգ տապակած հավ պատրաստել, ինչը բավարար է Գինեսի ռեկորդի համար։
17-09-2019 06:33
«Հայկական չրերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում. մեր ամբողջ ֆերմերներով անգամ չենք կարող ապահովել այդ քանակը». Աննա Ասատրյան
17-09-2019 05:44
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը իր չորս երեխաների՝ Ռոմեոի, Բրուքլինի, Քրուզի ու Հարփերի հետ ներկա է գտնվել կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ցուցադրությանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 815 անգամ
15.08.2026
Դիտվել է 402 անգամ
14.08.2026
Դիտվել է 399 անգամ
18.08.2026
Դիտվել է 219 անգամ
20.08.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster