Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-11-2019 09:28
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ հասարակական սննդի ձեռնարկություններին արգելվում է ֆուա-գրա եւ այլ կերակրատեսակներ վաճառել, որոնց պատրաստման համար թռչուններին հարկադրաբար կերակրում են:
01-11-2019 06:36
Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ:
31-10-2019 09:36
Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները ներկայացրել են Diamonds Collection համատեղ օծանելիքի հավաքածուն, որը թողարկվելու է KKW Fragrance ապրանքանիշի ներքո:
31-10-2019 09:22
Բաժանումից ավելի քան 60 տարի անց 80-ամյա Բոբ Հարվին ու Անետ Ադկինսն ամուսնացել են։ Երջանիկ զույգն ընդունելություն է կազմակերպել այն նույն ռեստորանում, որտեղ շատ տարիներ առաջ եղել է նրանց առաջին ժամադրությունը:
31-10-2019 07:25
Քրիստոնեական ասոցիացիան փորձում է խանգարել բրյուսելյան La Monnaie օպերային թատրոնին բեմադրել Ժաննա Դարկի մասին Արթուր Հոնեգերի ներկայացումը, որտեղ հերոսուհին հայտնվում է տղամարդու հագուստով, եւ ինչ-որ պահի էլ՝ մերկ:
31-10-2019 06:27
«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով։
31-10-2019 05:33
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Բրենդի Լին անսովոր միջոց է գտել իրեն դավաճանած նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար: Դատարանը որոշել է, որ ամերիկուհին պետք է 7,5 հազար դոլար վճարի անհավատարիմ ամուսնուն։ Կինը որոշել է այդ գումարը փոխանցել դայմերով՝ ԱՄՆ-ում շրջանառվող ամենափոքր մետաղադրամներով։
30-10-2019 10:31
Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Քարդաշյանը  հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»:
30-10-2019 09:57
Իտալական Off-White նորաձեւության բրենդն ամենահանրաճանաչն է դարձել աշխարհում: Նորաձեւության ինդուստրիայում սպառողական գործելակերպի վերլուծության բնագավառում մասնագիտացող Lyst հարթակի վարկանիշը հրապարակել է Hypebae-ը։
30-10-2019 09:49
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմող մարդկանց միկրոբիոմները շատ ավելի առողջ են եղել, քան նրանցը, ովքեր սուրճ գրեթե չեն օգտագործել։
30-10-2019 09:43
Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը համակարգ է մշակում, որը սահմանում է պոռնո դիտող մարդկանց տարիքը: Այդպիսով երկրի իրավապահ մարմինները ցանկանում են պաշտպանել անչափահասներին մեծահասակների տեսանյութերից:
30-10-2019 06:55
48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել կարիքավոր կանաց սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար:
29-10-2019 10:38
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով. նորածինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետեւել են կնոջ առողջությանը:
29-10-2019 10:21
Հակադեպրեսանտների օգտգործումը կարող է արդյունավետ չլինել աուտիզմ ունեցող պացիենտների համար․ գիտնականներ:
29-10-2019 10:14
Սպորտով զբաղվելն իսկապես օգտակար է ուղեղի համար. Ստենֆորդի համալսարանի վերջին հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են դա։
29-10-2019 06:35
Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Թրքուհի Փելին Օզդեմիրի մազերի երկարությունը 152 սմ է, իսկ հասակը՝ 155 սմ։ Նրա մազերը չեն կտրվել ծնված օրից։
29-10-2019 05:24
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հյուրընկալվել է հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի երեկոյան շոուին, որի ընթացքում նրանք համբուրվել են։
28-10-2019 09:10
Ռուսաստանի ամենահարուստ կինը դարձել է Ելենա Բատուրինան: Ըստ Forbes-ի՝ Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կնոջ կարողությունը, որը Մոսկվայի դեւելոպերական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ինտեկո»-ի հիմնադիրն է, հրատարակությունը գնահատել է 1,2 մլրդ դոլար:
28-10-2019 09:08
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում 1,8 մլն դոլար արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդ են գողացել ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքից:
28-10-2019 09:07
ԱՄՆ-ում վարձույթ է մտել Քվենտին Տարատինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը՝ ավելի վաղ չհրապարակված չորս տեսարանով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 799 անգամ
15.08.2026
Դիտվել է 400 անգամ
14.08.2026
Դիտվել է 398 անգամ
18.08.2026
Դիտվել է 216 անգամ
20.08.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster