Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2021 11:36
Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի՝ Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում առաջին անգամ ներկայացվելու է հայկական կինոնկար՝ «Ժամանումը», որը Րաֆֆի Մովսիսյանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքն է:
17-04-2021 11:17
Մահացել է բրիտանացի դերասանուհի Հելեն ՄակՔրորին, որը խաղացել է Հարի Փոթերի մասին ֆիլմերում: Դերասանուհին 52 տարեկան էր։ Նա «Հարի Փոթերի» մասին ֆիլմերում կատարել է Նարցիս Մալֆայի դերը:
17-04-2021 07:21
Նախկին ամերիկյան պոռնոաստղ Մերի Քերին մտադիր է մրցել Գեւին Նյուսոմի հետ՝ կալիֆոռնիացիների կողմից նրա հրաժարականի պահանջների ֆոնին: Քերին հայտարարել է, որ առաջադրվելու է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում՝ միանալով թեկնածուների լայն շրջանակին, եթե Նյուսոմը հրաժարական տա:
17-04-2021 01:57
Հանրաճանաչ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան անցկացրել է «Արի ամուսնանանք» շոուի հերթական հաղորդումը, որտեղ ինտրիգային քայլ է կատարել: Ծրագրին ներկա է եղել դաջվածքի արհեստավարժ նկարիչ, և Գուզեեւան որոշել է բաց չթողնել պահը ու դաջվածք է արել հենց շոուի նկարահանման հրապարակում:
16-04-2021 11:55
Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը։
16-04-2021 11:54
Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո ցանկանում է հանդիպել «արտիստի կամ ստեղծագործ մարդու հետ»: Աղբյուրի խոսքով՝ Ուեսթը ցանկանում է, որ իր հաջորդ կողակցի հետ «կարողանան խոսել միևնույն լեզվով»։
16-04-2021 11:51
Շվեդիայում սերմնաբջիջների խիստ պակաս կա՝ արտամարմնային բեղմնավորման համար, քանի որ պոտենցիալ դոնորները կորոնավիրուսի համավարակի ժամանակ խուսափում են հիվանդանոցներից: 
16-04-2021 11:48
Մարդիկ, ովքեր անտեսում են բերանի խոռոչի հիգիենան, ավելի շատ են ենթարկված տկարամտության ռիկսին, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման: Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի համալսարանի գիտնականները:
16-04-2021 11:46
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Երիտասարդ մայրիկն ընտանիքում համալրման մասին հայտնել է ինստագրամյան գրառմամբ՝ որդին ծնվել է հունվարին, ծնողները նրան տվել են Մարկ անունը։ 
15-04-2021 11:07
Ռուսաստանցի ռեժիսոր Մարիուս Վայսբերգը կնկարահանի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի անգլերեն տարբերակը: «About Fate» խորագրով ֆիլմում նկարահանվելու են հոլիվուդյան դերասաններ Էմմա Ռոբերտսը և Թոմաս Մանը: Նկարահանումները նախատեսվում է սկսել այս տարվա ամռանը Բոստոնում:
15-04-2021 10:47
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-յան էջում պարծեցել է, թե ինչպես է առանձնատանը կահավորել պաշտգաբը։ Ընդ որում, կադրում է հայտնվել նաեւ բալետի պարուհու սիրելիի՝ Օլեգի արտացոլանքը։ Պարուհին առայժմ սիրելիին թաքցնում է լայն հանրությունից եւ բացահայտել է միայն նրա անունը։
15-04-2021 02:09
Անգլիայի Սթաֆֆորդշիրից 49-ամյա Սյուզի Ֆորբսը մարտի 18-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca / Oxford պատվաստանյութով և մի քանի ժամ անց նրա կյանքը դժոխքի է վերածվել: Սյուզիի մարմինը սկսել է ուռչել, պատվել բշտիկներով և ցանով, որը կարծես «երրորդ աստիճանի այրվածք» լիներ: 
15-04-2021 01:54
Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են Ալցհեյմերի հիվանդության նոր բուժում, որը կարող է հաջողությամբ պայքարել պաթոգեն ամիլոիդային սպիտակուցների կուտակումների դեմ: Մեթոդը թույլ է տալիս պայքարել ամիլոիդների դեմ ոչ միայն մարդու ուղեղում, այլեւ ամբողջ օրգանիզմում:
15-04-2021 01:46
Հոլիվուդի ամենագունեղ զույգերից մեկը՝ 27-ամյա երգիչ Ջասթին Բիբերը և 24-ամյա մոդել Հեյլի Բոլդուինը հաճախ են կիսվում իրենց հարաբերությունների մանրամասներով: Օրերս միլիոնավոր աղջիկների կուռքը խոստովանեց, որ երկամյա համատեղ կյանքի առաջին տարին լուրջ փորձություն է եղել երիտասարդ զույգի համար:
14-04-2021 10:27
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից չորս օր անց վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:
14-04-2021 10:25
Ճակնդեղի հյութ խմելը նպաստում է բերանի խոռոչում այնպիսի մանրէների աճին, որոնք ազդում են արյունատար անոթների առողջության և ուղեղի ավելի լավ աշխատանքի վրա։
14-04-2021 10:23
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները սոցցանցերում հրապարակել են աստղերի անունները, որոնք վարելու են 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Հյուրերին կզվարճացնեն ու դափնեկիրների անունները կհայտարարեն Բրեդ Փիթը, Ռիզ Ուիզերսփունը, Հոակին Ֆենիքսը, Զենդայան, Հարիսոն Ֆորդը, Լորա Դերնը և այլք:
14-04-2021 10:17
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ ստիպված է եղել իր համար անձնական տրավմա ստեղծել՝ հնարավորինս լավ մտնելու համար նոր դերի մեջ։ Վերջին շրջանում Ուինսլթեն աշխատում էր «Մեյրն Իսթթաունից» սերիալի վրա, որում կատարել է կին ոստիկան Մեյր Շիենի դերը, որը հետքննում է դաժան սպանությունը։ «Տիտանիկի» աստղի խոսքով՝ այդ կերպարի մարմնավորումն իրեն մեծ դժվարությամբ է տրվել։
14-04-2021 10:15
Ռինոսինուսիտը քթի լորձաթաղանթի եւ մերձքթային խոռոչների բորբոքում է, որը կարող է բացասաբար ազդել գլխուղեղի հատվածների ֆունկցիոնալ կապի վրա, որն իր հերթին կարող է հանգեցնել ճանաչողական խանգարումների: Այս մասին տեղեկացնում է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը։
13-04-2021 09:55
Express պարբերականի փոխանցմամբ՝ ցիտրուսային մրգերի, հատկապես նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 690 անգամ
15.08.2026
Դիտվել է 369 անգամ
14.08.2026
Դիտվել է 368 անգամ
18.08.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster