Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2021 12:40
Հայաստանում մեկնարկում է ՖԻՖԱ-ի Երազանքի լիգա ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում հանրապետության 11 մարզից 56 թիմ, որտեղ ընդգրկված կլինեն 10-12 տարեկան աղջիկները։ Ծրագիրը Հայաստանի համար կապահովի եզակի հնարավորություն՝ կանանց ֆուտբոլում մասնակցությունը մասսայական մակարդակում խրախուսելու համար։
08-05-2021 12:34
Վիտամինների ընդունումը, ամենայն հավանականությամբ, չի պաշտպանի մարդուն քաղցկեղից եւ սրտանոթային հիվանդություններից: Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել բետա-կարոտին եւ վիտամին E՝ սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխարգելման համար:
08-05-2021 12:30
Հանրությունը հեռուստահաղորդավար Յուլյա Կովալին կասկածել է ռեփեր Էլջեյի հետ սիրավեպ ունենալու մեջ, որը հանդիսանում է նրա մտերիմ ընկերուհու՝ Նաստյա Իվլեեւայի ամուսինը։ Մարդկանց կարծիքով Անաստասիան նախկինում մշտապես հայտնվում էր ընկերուհու սոցցանցերում տեղադրված լուսանկարներում։ Հիմա նրանք կարծես չեն շփվում։ Այդ պատճառով հեյթերները «գրոհել են» Կովալին։
07-05-2021 11:22
Սկսվել են Netflix-ի ամենաժողովրդական սերիալներից մեկի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: «Էմիլին Փարիզում» սերիալի բոլոր երկրպագուները ոգևորված են, թե ինչ է տեղի ունենալու սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ դերասանները շատ ուրախ են վերադառնալ նկարահանման հրապարակ:
07-05-2021 11:15
Երևանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո։ «Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, եւ մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք ցանկալի արդյունքի»,-պատմել է «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը:
07-05-2021 10:43
Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական Laureus-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի։ Օսական նախորդ տարի հաղթել էր US Open-ում:
07-05-2021 09:58
Հավի միսն ուժեղացնում է նյարդերն ու օգնում նիհարել, պնդում է սննդաբանները: Այն դիետիկ պրոդուկտ է, չի գրգռում աղեստամոքսային տրակտը և հաստատված է այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են գաստրիտը կամ պանկրեատիտը: Սակայն միսը պետք է եփված, շոգեխաշված կամ առանց կաշվի խորովված լինի։
06-05-2021 11:38
Քիմ Քարդաշյան հայտնվել է մաքսանենգության հետ կապված սկանդալի կենտրոնում․ նա մեղադրվում է հռոմեական արձանն ապօրինաբար ԱՄՆ տեղափոխելու համար: Քարդաշյանը հերքել է մաքսանենգությանն իր առնչությունը։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ «Քիմը չի գնել այդ արձանը և այն առաքելու համար նրա անունը կարող էր օգտագործված լինել առանց թույլտվության»։
06-05-2021 11:27
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնվում է Երևանում: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Մոսկվա» կինոթատրոնին հարակից սրճարաններից մեկից՝ գրելով․ «Բարի լույս, Երևան»:
06-05-2021 11:22
Օրեկան 8000 քայլը մի շարք պատճառներով 51%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը: Միեւնույն ժամանակ, օրական ավելի քան 12 000 քայլ կատարելու դեպքում ռիսկերը նվազում են 64%-ով, պնդում են ամերիկացի գիտնականները:
06-05-2021 11:12
Ալցհեյմերի ծանր հիվանդությամբ հիվանդները վարքի եւ ճանաչողական ունակությունների զգալի բարելավումներ են գրանցվել ցածր դոզանով ճառագայթային նորարարական թերապիայի օրերի ընթացքում: Դա ապացուցել է Բեյքրեսթ-Սանիբրուքի վերջերս անցկացրած հետազոտությունը:
06-05-2021 02:35
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ ֆրանսիական նորաձև Madame Figaro-ի համար: Աստղը զարդարել է հրաամսագրի շապիկը և հայտնվել դրա էջերին գայթակղիչ հանդերձանքով:
05-05-2021 08:47
Ըստ Լրագրության հարցերով կանանց կոալիցիայի (CFWIJ), կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում։ 2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 114-ի:
05-05-2021 08:39
Ամերիկացի Մաքենզի Նյուքոմբը TikTok-ում վաճառել է իր հարսանիքը: NBC News-ի հետ զրույցում աղջիկը բացատրել է, որ նորաձեւ հարսանիքը նախատեսված էր անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին եւ պետք է տեղի ունենար իտալական մոդայիկ ռեստորաններից մեկում: Սակայն զույգը չի կարողացել այդքան սպասել ու գաղտնի ամուսնացել է:
05-05-2021 03:42
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ ՝ Մելինդա Ջենիֆերի դուստրը ծնողների ամուսնալուծությունը «ամբողջ ընտանիքի համար ոչ հեշտ ժամանակաշրջան» է անվանել: «Առայժմ ես ինքս եմ փորձում գլուղ հանել իմ հույզերից եւ նրանից, թե ինչպես է ավելի լավ աջակցել ընտանիքի անդամներին»,- Instagram-ում գրել է Ջենիֆերը:
05-05-2021 02:55
Ռուս մարմնամարզուհի Վերա Բիրյուկովան սոցցանցում լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ վիճաբանությունների պատճառ դառնալով օգտատերերի շրջանում: Մարզուհին լուսանկարվել է երկնագույն բիկինիով: Բիրյուկովան այնպիսի անկյան տակ է լուսանկարվել, որ կազմվածքով նմանվի Քիմ Քարդաշյանին կամ Ջենիֆեր Լոպեսին:
05-05-2021 02:52
Մահացել է սփյուռքահայ մշակութային գործիչ Նորա Իփեքյան-Ազատյանը:
04-05-2021 10:20
Սեւ շոկոլադը, ճարպոտ ձուկը եւ ձվի դեղնուցը այն սննդամթերքներից են, որոնք կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում, ինչպես հաստատում են սննդաբանները։
04-05-2021 10:17
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: «Երկար մտածելուց եւ մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո մենք որոշում կայացրեցինք խզել մեր ամուսնությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
04-05-2021 10:12
Գիտնականները պարզվել են, որ արյան երկրորդ կարգ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում թրոմբոզներով, առաջին կարգ ունեցողները՝ մակարդելիության խանգարումներով։ Նշվում է նաեւ, որ արյան առաջին խումբ եւ դրական ռեզուս գործոն ունեցող կանայք հղիության ընթացքում ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 686 անգամ
14.08.2026
Դիտվել է 368 անգամ
15.08.2026
Դիտվել է 367 անգամ
18.08.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster