Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
05-08-2026 10:46
Թոմ Հոլանդի մասնակցությամբ նոր սուպերհերոսական «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմը համաշխարհային և ներքին կինովարձույթի ռեկորդներ է սահմանում: Այ նդարձել է տարվա ամենամեծ բլոկբաստերներից մեկը: Variety-ի տվյալներով՝ միայն առաջին հանգստյան օրերին այն համաշխարհային վարձույթում հավաքել է 927 միլիոն դոլար: Ֆիլմը գերազանցել է բոլոր նախորդ մասերը և դարձել 2026 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը:
05-08-2026 10:38
2026-ի հունիսի սկզբին ամերիկյան մի փոքրիկ քաղաքում տեղի ունեցավ մի բան, որը ցնցեց ամբողջ աշխարհը։ Ոստիկանությունը հայտնաբերեց 16 երեխաների, որոնք փակված էին տեղի տան փոքրիկ սենյակում։ Ոստիկանության տվյալներով՝ 18 ամսականից մինչև 18 տարեկան երեխաները նման էին «վայրի կենդանիների»։ Նրանցից ոչ մեկը չէր կարողանում կարդալ կամ գրել, իսկ ոմանք նույնիսկ` խոսել։ Ավելին, նրանց այսպիսին դարձրել էր ոչ թե սարսափելի սերիական մոլագարը, այլ նրանց ծնողները։ Վերջիններս, ինչպես նաև նրանց տատիկը, ներկայումս կալանքի տակ են։ Եթե մեղավոր ճանաչվեն բոլոր մեղադրանքներով, ըստ The New York Post-ի, նրանք կարող են դատապարտվել մինչև 192 տարվա ազատազրկման։
05-08-2026 03:42
Դուա Լիպան և Քալում Թըրները որպես ամուսնական զույգ իրենց դեբյուտը կատարեցին կարմիր գորգի վրա։ Զույգը ներկա գտնվեց «Միայն մեկ գիշեր» ֆիլմի պրեմիերային, որտեղ Թըրները խաղում է գլխավոր դերը։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Նյու Յորքի SVA թատրոնում։ Սա ռեժիսոր Ուիլ Գլաքի վերջին ֆիլմն է, որը հայտնի է «Թեթև վարքով գերազանցիկը», «Փիթեր ճագարը» և «Ընկերներական սեքս» ֆիլմերով։
03-08-2026 02:14
Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում:
03-08-2026 01:22
Եվգենիա Մեդվեդևայի և Իլդար Գայնուտդինովի հարսանիքի օրը մոտենում է, և օլիմպիական մեդալակիրն արդեն սկսել է հրաժեշտ տալ իր հարսնացուի կարգավիճակին: Այս առիթի համար գեղասահորդուհին ընտրել է ոչ թե եռուն մետրոպոլիս կամ արտասահմանյան հանգստավայր, այլ Ռուսաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Պլյոսը: Հենց այստեղ է 26-ամյա մարզուհին հավաքել իր ամենամտերիմ ընկերուհիներին և կազմակերպել նախահարսնանեկան երեկույթ, որը եղել է ոճային, ջերմ և պայծառ մթնոլորտով:
01-08-2026 12:10
Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։ 
01-08-2026 11:58
Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27
53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։
31-07-2026 11:20
37-ամյա Ռիհաննան մասնակցել է լեգենդար կրիկետիստ սըր Գարֆիլդ Սոբերսի պետական հուղարկավորությանը հայրենի Բարբադոսում: «Օվացիա Բարբադոս» անվանումով արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Բրիջթաունի Քենսինգթոն Օվալում: The Times-ի տվյալներով՝ երգչուհուն իրենց վերջին հրաժեշտը մատուցելուն միացել են կրիկետի աստղեր Բրայան Լարան և սըր Քլայվ Լլոյդը, Սոբերսի հարազատները, ինչպես նաև Բարբադոսի բնակիչները:
31-07-2026 11:00
Սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին նկարահանվել է ռուսական Ekonika կոշիկի և աքսեսուարների ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավում: Դերասան Ջեյսոն Սթեթհեմի 39-ամյա ընկերուհու լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի կայքում և սոցիալական ցանցերում: Լուսանկարներում Ռոզիին պատկերված է 18-րդ դարի Փարիզի պալատում՝ Ekonika-ի հագուստով:
31-07-2026 01:25
Ջենիֆեր Լոպեսը շարունակում է հանգստանալ Իտալիայում, որտեղ վերջերս մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրությանը: 57-ամյա դերասանուհին սոցցանցերում կիսվել է, թե ինչպես է ժամանակ անցկացնում քրոջ՝ Լինդայի հետ մայրաքաղաքում և երկրի հարավում: Հռոմում աստղն այցելել է տեղի ոսկերչական խանութ և լուսանկարվել սեփականատիրոջ հետ:
30-07-2026 10:48
Դակոտա Ջոնսոնը կմիանա այն դերասանուհիների շարքին, ովքեր էկրանին վերստեղծել են Մերիլին Մոնրոյի կերպարը: Այս աշնանը Մեգի Ջիլենհոլը կներկայացնի «Մարմնի ազդեցությունը» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է, թե ինչպիսին կլիներ 1950-ականների սեքս-խորհրդանիշի կյանքը, եթե նա ապրեր մինչև խոր ծերություն: Երիտասարդ Մոնրոյի դերը բաժին է հասել Ջոնսոնին, և, դատելով Vanity Fair-ի կողմից հրապարակված առաջին կադրերից, կերպարանափոխությունն իսկապես հաջողված է։
30-07-2026 10:39
«Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան խնջույքը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ֆուտբոլիստներ, այնպես էլ տարբեր ոլորտների համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երաժիշտներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։

30-07-2026 03:10
45-ամյա Նատալի Փորթմանը, որը սպասում է իր երրորդ երեխային, հրապարակել է առաջին հղի լուսանկարը: Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին ցուցադրում է իր մեծացող փորիկը` հագած միայն վերնաշապիկ:
30-07-2026 01:03
Մեգան Մարքլը Լոս Անջելեսում մասնակցել է «Թխվածքաբլիթների թագուհիներ» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությանը, որը նա համատեղ նկարահանել է ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ՝ իր Archewell Productions ընկերության միջոցով: Ֆիլմը պատմում է ամերիկացի աղջիկ սկաուտների միջև ամենամյա թխվածքաբլիթների վաճառքի սեզոնի ընթացքում տեղի ունեցող մրցակցության մասին:
30-07-2026 00:07
Մոնետոչկայի (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) և նրա ամուսնու՝ Վիկտոր Իսաևի «Մոնոպոլիա» երգը ներառվել է Հոլիվուդյան «Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմի սաունդթրեքում, որի գլխավոր դերերում են Թոմ Հոլանդը և Զենդայան: Երգը հիշատակվել է Դեսթին Դանիել Քրետոնի ռեժիսորած ֆիլմի վերջնամասում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1164 անգամ
12.08.2026
Դիտվել է 289 անգամ
14.08.2026
Դիտվել է 204 անգամ
15.08.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster