Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-04-2024 09:30
Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ալկոհոլի առատ օգտագործումը (շաբաթական 15 և ավելի խմիչք տղամարդկանց համար և 8-ից ավելի ըմպելիքներ՝ կանանց համար) բացասաբար է ազդում արյան գլյուկոզի մակարդակի կարգավորման վրա և մեծացնում շաքարախտի վտանգը մեծահասակների և տարեցների մոտ: 
09-04-2024 02:02
Ջենիֆեր Լոպեսը ներքնազգեստով նկարահանվել է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ Նոր հավաքածուն կոչվում է Silky Intimates:
08-04-2024 08:58
Ավելի քան 1500 գիտնականներից բաղկացած միջազգային թիմը պարզել է, որ գեր երեխաների, դեռահասների և մեծահասակների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը: Գիրության մակարդակը 1990-ից մինչև 2022 թվականը կանանց մոտ կրկնապատկվել է, իսկ տղամարդկանց մոտ՝ գրեթե եռապատկվել: Ընդհանուր առմամբ 159 միլիոն երեխա և դեռահաս ու 879 միլիոն մեծահասակ (504 միլիոն կին և 374 միլիոն տղամարդ) ապրել են գիրությամբ 2022 թվականին:
08-04-2024 08:38
28-ամյա հոլանդուհի Զորայա տեր Բիկը հաջորդ ամիս էվթանազիայի է ենթարկվելու հոգեկան հիվանդության դեմ իր պայքարի պատճառով այն բանից հետո, երբ նրա հոգեբույժն ասել է, որ նրա վիճակը երբեք չի բարելավվի: Թեև նա ֆիզիկապես առողջ է, սակայն մտադիր է ինքնասպան լինել դեպրեսիայի, աուտիզմի և անձի սահմանային խանգարման պատճառով։
08-04-2024 07:53
Երկաթի անբավարարությունը սակավարյունությունների հիմնական պատճառն է: Առողջ չափահաս մարդու օրգանիզմում միջինում 4-4.5 գրամ երկաթ է առկա. տղամարդու մոտ՝ 4-5 գրամ, կնոջ մոտ՝ 3-4 գրամ: Օրական պահանջը մոտավորապես 18 միլիգրամ է: Երկաթի դեֆիցիտի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, աշխատունակության անկումը, հիշողության վատացումը, քնկոտությունը, գլխացավերը, գլխապտույտները, աչքերի առջև մթագնումը, օդի անբավարարության զգացումը, հաճախասրտխփոցությունը: Այս գանգատները բնորոշ են նաև ցանկացած այլ տեսակի սակավարյունություններին:
08-04-2024 03:09
Մահարաշտրայից Սոնու անունով 32-ամյա կինը երեք հանցակիցների հետ խաբել է փեսայի՝ Պրավենի ընտանիքին՝ որպես նվեր պահանջելով 50 հազար ռուբլի։ Ամուսնացել է, իսկ հաջորդ օրը փողով փախել է։ Փեսայի հայրն անմիջապես դիմել է ոստիկանություն և հայտնել տեղի ունեցածի մասին։
08-04-2024 02:44
Նյու Յորքը համաձայնել է 17,5 միլիոն դոլար վճարել՝ երկու մուսուլման ամերիկուհիների դատական հայցը կարգավորելու համար, որոնք հայտարարել են, որ ոստիկանությունը ձերբակալելուց հետո խախտել է իրենց իրավունքները՝ ստիպելով նրանց լուսանկարվելուց առաջ հանել հիջաբները: Խաղաղ համաձայնությունը կարող է լուծել 2018 թվականին Ջամիլլա Քլարկի և Արվա Ազիզի կողմից ներկայացված հայցը, որոնք հայտարարել էին, որ ամոթ ու հոգեկան տրավմա են զգացել, երբ ոստիկանությունը ստիպել է իրենց հանել հիջաբը լուսանկարվելու համար:
05-04-2024 09:52
Հարավային Կորեայի Գվանջուի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականները դեղամիջոց են ստեղծել լյարդի ճարպային հիվանդության դեմ, որն իր տարածվածության պատճառով զգալի գլոբալ սպառնալիք է ներկայացնում հանրային առողջության համար: Փորձագետները մշակել են 11c միացությունը, որը 5-HT2A ընկալիչների նոր հակառակորդ է:
05-04-2024 07:16
Շվեյցարական «Աութենտիկ լայթ օրքեստրա»-ն հանդես կգա երևանյան համերգով: «Էթնո ջազ» խորագրով երեկոն տեղի կունենա մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։
05-04-2024 05:58
Հյուսիսային Կարոլինայից մի մոդել կարծում է, որ իր սեքսուալ տեսքը սարսափեցնում է տղամարդկանց, ովքեր վախենում են նրան ժամադրության հրավիրել: 26-ամյա Լորեն Բաթլերը գրեթե մեկ տարի է, ինչ ժամադրության չի եղել: «Դժվար է այսքան սեքսուալ լինել»,-Jam Press-ին ասել է գեղեցկուհին: «Տղամարդիկ կարծում են, որ ես չափազանց գեղեցիկ եմ՝ ինձ հետ ժամադրության գնալու համար, կամ էլ անհանգստանում են, որ ես նրանց կմերժեմ»:
04-04-2024 09:02
Շոտլանդացի երգչուհի Լուլուն «խոսքի ծոմապահություն» է կիրառում՝ մինչեւ կեսօր ամբողջովին լուռ է մնում։ Չնայած «խոսքի ծոմապահությունը» անսովոր պրակտիկա է, The Guardian-ը նշում է, որ այն «ունի մի շարք առավելություններ, որոնք ոչ միշտ են կապված երգելու հետ»: Lուռ մնալը «խոսքի ծոմապահությունը»  հանգեցնում է արյան ճնշման կտրուկ անկման, այս պրակտիկան օգնում է նվազեցնել կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը:
04-04-2024 08:53
Գերմանիայում երկու կին նախարարներ որոշել են ամուսնանալ իրար հետ։ Սաքսոնիայի արդարադատության նախարար Կատյա Մայերը և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իրավահավասարության նախարար Ժոզեֆին Փոլը միասին են արդեն մի քանի տարի: Նրանք Գերմանիայի քաղաքական երնակամարում կդառնան առաջին նման զույգը։
04-04-2024 02:27
Կոլումբիացի երգչուհի Շակիրան անկեղծ ֆոտոշարքի է մասնակցել Allure ամսագրի համար։ 47-ամյա փոփ երգչուհին լուսանկարիչ Էմանուել Մոնսալվեի առջև ներկայացել է սպիտակ Jade լողազգեստով, նույն գույնի Hanro զուգագուլպաներով և Gianvito Rossi բրենդի շքեղ կրունկներով։ Հայտնի աստղի տեսքը համալրվել է Versace-ի արևային ակնոցներով։
04-04-2024 02:22
Ֆուտբոլիստուհի Աթենեա դել Կաստիլյոն բացատրել է, թե իր համար ինչ է նշանակում խաղալ Մադրիդի «Ռեալում»: «Ես հավատում եմ, որ աշխարհի լավագույն ակումբում եմ։ Ինձ համար «Ռեալում» լինելը երազանք է, ես մանկուց նրանց երկրպագել եմ։ Ես երբեք չէի խաղա «Բարսայում», նույնիսկ եթե աշխարհում մնար միայն այս ակումբը, քանի որ իմ երազանքը «Ռեալում» խաղալն է։ Հուսով եմ՝ կարող եմ այստեղ անցկացնել իմ ողջ կարիերան։
03-04-2024 08:32
Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, նշում են վերականգնողական մասնագետները։ Եթե մարդը նստում է ավելի քան վեց ժամ անընդմեջ, նրա մոտ մեծանում է ջլերի, մկանների թուլացման վտանգը։ Սա, իր հերթին, մեծացնում է կենցաղային վնասվածքների հավանականությունը։
03-04-2024 08:32
Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, նշում են վերականգնողական մասնագետները։ Եթե մարդը նստում է ավելի քան վեց ժամ անընդմեջ, նրա մոտ մեծանում է ջլերի, մկանների թուլացման վտանգը։ Սա, իր հերթին, մեծացնում է կենցաղային վնասվածքների հավանականությունը։
03-04-2024 08:29
Ուելսի արքայադուստր Քեյթի տեսաուղերձը, որում նա մանրամասնում է քաղցկեղի բուժման ընթացքը, շտապ թողարկել են Քենսինգթոնյան պալատի օգնականները՝ նրա ախտորոշման մասին տեղեկության արտահոսքից հետո: Քեյթ Միդլթոնը տեսաուղերձում հաստատել է, որ քաղցկեղ ունի և կանխարգելիչ քիմիաթերապիա է անցնում։
03-04-2024 08:22
Գանայում 12-ամյա աղջկան ոստիկանների պաշտպանության տակ են առել, երբ պարզվել է, որ նա ամուսնացել է 63-ամյա քահանայի՝ Նումո Բորկետի Լոուեհ Ցուրու 33-րդի հետ։ Այս երկրում լայնորեն տարածված մանկական ամուսնությունները վերջին տարիներին նվազել են, սակայն երևույթը դեռ ընդունելի է։
03-04-2024 05:43
Գեղեցկության համար պայքարում դերասանուհի Սիդնի Սվինին չի դիմում արմատական մեթոդների, ինչպիսիք են պլաստիկ վիրահատությունները կամ ներարկումները, այլ աշխատում է իր վրա՝ սնվելու և առողջ սովորությունների միջոցով։ «Էյֆորիա»-ի աստղը WSJ Magazine-ի հետ զրույցում խոսել է իր գեղեցկության գաղտնիքների մասին։ Դրանց թվում կան մի քանի բավականին կանխատեսելիներ, օրինակ՝ օրական մեծ քանակությամբ ջրի սպառումը, վաղ արթնանալը կամ բարձր ինտենսիվությամբ մարզումները, և մի քանիսը, որոնք այնքան էլ սովորական չեն: Օրինակ՝ դերասանուհին կյանքում երբեք սուրճ չի փորձել ու չի էլ պատրաստվում դա անել։
03-04-2024 02:50
77-ամյա Շերը Լոս Անջելեսում կայացած iHeartRadio Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի վրա քայլել է իր ընկերոջ՝ 38-ամյա Ալեքսանդր Էդվարդսի հետ: Զույգը բառացիորեն փայլել է երջանկությունից՝ կարմիր գորգի վրա ներկայանալով ոճային կերպարներով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 351 անգամ
14.08.2026
Դիտվել է 285 անգամ
15.08.2026
Դիտվել է 243 անգամ
17.08.2026
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster