Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026

Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստություն պահպանեք:

Խոյ♈️

Այս շաբաթ Խոյերի համար բարենպաստ են ճանապարհորդություններն ու ուղևորությունները: Երջանիկ պատահականություններն ու զուգադիպությունները կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ: Այնուամենայնիվ, տանը և աշխատանքում խնդիրներ են սպասվում: Զգույշ եղեք երեքշաբթի օրը. կարող եք հանդիպել վատ տրամադրության մեջ գտնվող մեկի, ով փորձում է այն տարածել շրջապատի բոլորի վրա: Չորեքշաբթիից մինչև շաբաթվա վերջ շրջապատողները թույլ չեն տա, որ ձանձրանաք. առաջադրանքներն ու վեճերը ձեզ հետապնդելու են ամբողջ օրվա ընթացքում: Այսպս որ, եթե կկարողանաք մի երեկո փակվել տանը, անջատել հեռախոսը և հանգստանալ, արեք դա: Վերալիցքավորվելն ու ինքնավերլուծությունը կօգնեն թոթոփել ավելորդ նյարդայնությունը:

Ցուլ♉️

Ցուլերի համար այս շաբաթը կարող է իսկական մարտահրավեր լինել. ձեզ սպասվում է ոչ միայն տանջալից մարաթոն, այլև խոչընդոտներով լի ուղի։ Երկուշաբթի խուսափեք կարևոր զրույցներից։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ամեն գնով խուսափեք հակամարտություններից։ Խնդիրները խելամտորեն և առանց հետևանքների լուծելը հիմա հնարավոր չի լինի. բավարարվեք նրանով, ինչ ունեք։ Հինգշաբթին լավ ժամանակ է տնային գործերի վրա կենտրոնանալու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին մի բաց թողեք երկարատև տպավորություն թողնելու հնարավորությունը։ Ձեր կողմից հաստատված կամ ստեղծված կապերը մեծ դեր կխաղան ապագայում։ Հանգստյան օրերն անցկացրեք բնության գրկում։

Երկվորյակ♊️

Երկվորյակներն այս շաբաթ հնարավորություն կունենան ինչ-որ նոր բան բացահայտելու: Փորձեք փոքր-ինչ փոխել շրջապատի նկատմամբ ունեցած ձեր վարքագիծը, ուսումնասիրել անծանոթ ուղիներ և ճշգրտել ձեր տեսակետը. այս մոտեցումը կարող է բավականին հաջող լինել, և իրերը կարող են սկսել զարգանալ բոլորովին այլ տեմպով: Չորեքշաբթին լավ օր է սխալների վրա աշխատելու և ապագայի ծրագրեր մշակելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք համագործակցության և օգնության առաջարկները: Շաբաթավերջը կարելի է անցկացնել բավականին թեթև, բայց խուսափեք ուժեղ խմիչքներից:

Խեցգետին♋️

Այս շաբաթ Խեցգետինները լավ մարզավիճակում չեն լինի, բայց շրջապատի մարդկանց հակառակը կթվա։ Ձեզ կդիմեն խորհրդի և օգնության համար։ Գլխավորը ձեր ռեսուրսներն ու էներգիան՝ անկախ նրանից, թե որքան ունեք, ճիշտ ուղղությամբ ուղղորդելն է։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ընտանեկան կամ սիրային հարաբերությունները կարող են կենտրոնական տեղ գրավել և պահանջել ձեր ուշադրությունը։ Կենտրոնացեք հաղորդակցության և կարեկցանքի վրա։ Այնուամենայնիվ, շաբաթվա երկրորդ կեսին գործերը կամ աշխատանքը կարող են ստիպել ձեզ մոռանալ նույնիսկ ձեր սեփական անունը։ Հանգստյան օրերին, անգամ, քիչ հավանական է, որ դուք որևէ կերպ հանգստանաք։

Առյուծ♌️

Շաբաթն Առյուծների համար մեծ անակնկալներ չի բերի: Երկուշաբթի դուք կկարողանաք խորհուրդներ տալ ընտանիքի անդամներին կամ գործընկերներին, լուծել կարևոր վեճ: Երեքշաբթի ժամանակ գտեք ընկերներին զանգահարելու կամ նրանց հետ հանդիպելու համար: Եթե մի կողմ թողնեք ձեր խնդիրները, դրանցից մի քանիսը կլուծվեն ինքնուրույն: Շաբաթվա կեսին արժե հիշել, որ ձեր գործերին չափազանց լուրջ վերաբերվելը կարող է միայն խանգարել: Փորձեք ամեն ինչի մեջ խաղ տեսնել: Թիմային աշխատանքը խոստանում է առավել հաջողակ լինել շաբաթվա երկրորդ կեսին. մենակ մի՛ գործեք:

Կույս♍️

Կույսերին այս շաբաթ կարող են սպասվել մի շարք անսովոր իրադարձություններ: Երկուշաբթի կարող եք անսպասելի զրույց ունենալ, որը կստիպի ձեզ այլ կերպ նայել սովորական բաներին: Երեքշաբթիից սկսած՝ փորձեք հավասարակշռել աշխատանքը, հանգիստը, օգտակար զրույցները և այն գործողությունները, որոնք կյանք կվերադարձնեն ձեր մուսային: Հինգշաբթի, անկախ ամեն ինչից, ժամանակ հատկացրեք ձեր անձնական կյանքին: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ստացվող առաջարկներին. խոշոր փոփոխությունները կարող են գալ բոլորովին անսպասելի ուղղությունից:

Կշեռք♎️

Շաբաթվա իրադարձությունները Կշեռքներին լարվածության մեջ կպահեն, իսկ նախանձը և չարամիտ կատակները կխաթարեն ձեր կյանքը։ Երկուշաբթի փորձեք լինել նախաձեռնող և վճռական. ստեղծագործական գաղափարները կօգնեն առաջ մղել վաղուց հետաձգված նախագծերը։ Երեքշաբթի հակամարտությունները շատ հավանական են. լիցքաթափեք իրավիճակը՝ օգտագործելով ձեր հումորի զգացումը։ Դրական էներգիան կվերադառնա չորեքշաբթի։ Եթե անհրաժեշտ է կարևոր բանակցություններ վարել, աստղերը զգուշացնում են, որ հինգշաբթին ամենաբարենպաստ օրն է։ Ուրբաթ ժամանակ հատկացրեք վարժություններին և ինքնակատարելագործմանը։ Հանգստյան օրերին խուսափեք ընտանեկան դրամաներից։

Կարիճ♏️

Կարիճները կարող են բավականին ճնշող և մարտահրավերներով լի շաբաթ ունենալ։ Փորձեք ճկուն լինել. սա կօգնի ձեզ հաղթահարել դժվար ժամանակները։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կարող եք զգալ իմպրովիզացիայի ցանկություն։ Դրանցից մեկը կարող է հաջող լինել և շրջադարձային կետ դառնալ դեպի լավը։ Շաբաթվա կեսը հարմար է նոր նախագծեր սկսելու համար, որոնք հնարավոր է լավ եկամուտ բերեն։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է փորձարկել ձեր հարաբերությունների ամրությունը։ Խուսափեք խանդից, հանդարտվեք և խուսափեք կտրուկ քայլեր անելուց։

Աղեղնավոր♐️

Աղեղնավորներ, մի թերագնահատեք այս շաբաթ ստացվող առաջարկները: Դրանցից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել վաղեմի երազանքի իրականացմանը: Սակայն, հնարավոր է, որ անմիջապես պարզ չլինի, թե ինչպես մոտենալ դրան. վստահեք ձեր ինտուիցիային՝ այն կուղղորդի ձեզ: Երեքշաբթին լավ ժամանակ է շրջակայքը և թղթաբանությունը կարգի բերելու համար: Շաբաթվա կեսը բարենպաստ է սովորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Սակայն շաբաթվա երկրորդ կեսին անպայման պետք է ժամանակ հատկացնեք հանգստի համար: Կամ, առնվազն, պլանավորեք դա մոտ ապագայում:

Այծեղջյուր♑️

Այծեղջյուրներ, կարևոր է այս շաբաթ պահպանել ձեր հուզական և էներգետիկ ռեսուրսները: Երկուշաբթի փորձեք խուսափել թունավոր մարդկանցից և այն գործողություններից, որոնք սովորաբար սպառում են ձեզ: Չորեքշաբթի անսպասելի զանգը կարող է արմատապես փոխել ընթացիկ իրադարձությունների ընթացքը: Հինգշաբթի կկարողանաք առաջ շարժվել և ավարտին հասցնել մի քանի բարդ նախագծեր: Շաբաթվա երկրորդ կեսին փնտրեք նման մտածողությամբ անհատների՝ նրանց, ովքեր նույն ալիքի վրա են, ինչ դուք: Պատվիրակեք որոշ առաջադրանքներ և սովորեք ձերբազատվել լիակատար վերահսկելու ձգտումից:

Ջրհոս♒️

Շաբաթվա իրադարձությունները Ջրհոսներին կօգնեն հասկանալ ամենաճիշտ ուղին: Ուշադրություն դարձրեք մանրամասներին և ձեզ շրջապատող նշաններին: Շաբաթվա առաջին կեսին հատկապես զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց կամ փող պարտք տալուց: Հինգշաբթին իդեալական է անկեղծ զրույցների և հին ընկերների հետ հանդիպումների համար: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է պահանջել վճռական քայլեր ձեռնարկել անձնական կյանքում: Լավագույնն է հանգստյան օրերն անցկացնել խաղաղ մթնոլորտում:

Ձկներ♓️

Ձկներին կարող է թվալ, որ ոչ միայն հանգամանքները, այլև ձեր շուրջը գտնվող օդը սկսում են խտանալ: Արեք այն, ինչի մասին երկար ժամանակ մտածում էիք և հետաձգում: Շատ հնարավոր է, որ դժվար իրավիճակը հետագայում ինքնուրույն հանգուցալուծվի: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը բարենպաստ են նոր նախագիծ սկսելու համար: Հինգշաբթի բեռնաթափեք ձեր միտքը և գնացեք գնումներ կատարելու կամ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ձեզ զարմացնել իրադարձությունների պակասով: Զգոն եղեք և թույլ մի տվեք, որ որևէ մեկը մանիպուլացնի ձեզ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2279 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1432 անգամ
23.06.2026
Դիտվել է 310 անգամ
25.06.2026
Դիտվել է 205 անգամ
26.06.2026
Դիտվել է 135 անգամ
27.06.2026
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster