|
Որտեղ փնտրել ամուրի տղամարդու
05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց։ Չամուսնացած տղամարդիկ, կարելի է ասել, ամենուր են։ Բայց ինչ-ինչ պատճառներով միայնակ աղջիկները, կարծես, չեն կարողանում գտնել նրանց։ Գուցե հարկ է այցելեն այն վայրերը, որտեղ ամուրի տղամարդիկ ամենից հաճախ են հավաքվում։ Ներկայացնում ենք այն հավանական վայրերը, որտեղ կարելի է հանդիպել պոտենցյալ փեսացուին։
Սրճարաններ և ռեստորաններ
Միայնակ տղամարդիկ նույնպես կարող են այցելել սրճարաններ և ռեստորաններ: Ամուրիներն այստեղ հատկապես գալիս են ճաշելու համար: Հարկ է նշել, որ սրճարաններ և ռեստորաններ հաճախ են այցելում համեմատաբար ունևոր տղամարդիկ: Այնպես որ, չարժե անհանգստանալ նման ամուրիի ֆինանսական բարեկեցության համար:
Նախըհտրելի է, որ կինը ևս իր ճաշի ընդմիջումն անցկացնի հաճելի միջավայրում, որտեղ կարելի է ծանոթանալ ինչ-որ մեկի հետ։
Երբ գնում եք սրճարան, նախընտրելի է հրավիրել նաև ընկերուհուն կամ գործընկերուհուն։ Եթե միայնակ եք ճաշում, լավ կլինի ձեզ հետ ամսագիր կամ գիրք վերցնեք։ Կարող եք ի ցույց դնել ձեր հետաքրքրասիրությունը։ Եվ կարիք չկա ակնապիշ նայել միայնակ տղամարդկանց։ Թող նրանք նայեն ձեզ։ Դուր եկած տղամարդուն կարող եք ժպտալ։ Գուցե հենց դա դառնա ծանոթության առիթ։
Սպորտային միջոցառումներ

Տղամարդկանց մեծ մասը սիրում է դիտել սպորտային միջոցառումներ կամ ֆուտբոլային խաղեր: Դիտման համար նրանք սովորաբար այցելում են սպորտային բարեր: Խոշոր սպորտային միջոցառման ժամանակ կանայք նույնպես կարող են այցելել նման հաստատություններ: Այդտեղ շատ տղամարդիկ կլինեն, ուստի ընտրության լայն հնարավորություն կա:
Լավ կլինի ինչ-որ մեկի հետ ծանոթանալ խաղից հետո, այլ ոչ թե ընթացքում: Տղամարդն այնքան է կլանվում մրցմամբ, որ պարզապես իր շուրջը ոչինչ կամ ոչ մեկին չի նկատում: Փոխարենը, ավարտից հետո կարող եք զրույց սկսել խաղի մասին: Սա կօգնի նախնական կապ հաստատել: Պարզապես կինը պետք է նախապես պատկերացում կազմի խաղի նրբությունների մասին, որպեսզի զրույցն ավելի հեշտ ստացվի:
Սպորտային բարերից բացի, սպորտով հետաքրքրվող տղամարդկանց կարելի է գտնել բիլիարդի, բոուլինգի սրահներում, մարզադաշտերում, այլ մարզական վայրերում: Քանի որ կանայք այստեղ համեմատաբար քիչ են լինում, ապա կնոջ համար ավելի հեշտ է գրավել ուժեղ սեռի ուշադրությունը:
Առցանց ծանոթություն

Այսօր շատ տարածված են առցանց ծանոթությունները։ Դա հիանալի կերպով ժամանակ է խնայում։ Դուք պարտավոր չեք ոչ մի տեղ գնալ։ Համապատասխան թեկնածուին, կամ նույնիսկ մի քանիսին, կարող եք գտնել ծանոթությունների կայքերում, սոցիալական ցանցերում կամ հատուկ չաթերում։ Կինը կարող է նույնիսկ վարել իր սեփական բլոգը՝ հավաքելով համախոհ մարդկանց։ Այս կամ այն թեմայի քննարկումը կարող է օգնել գտնել մեկին, ով ձեզ համար հոգեհարազատ է։
Մի՛ ձգձգեք ձեր վիրտուալ ծանոթությունը։ Դուր եկած մարդուն հետ նախընտրելի է հանդիպել հնարավորինս շուտ։ Այդպիսով, և՛ դուք, և՛ տղամարդը կարող եք արագ որոշել հաջորդ քայլերը։ Կինը ևս կարող է առաջինը տղամարդուն հանդիպման հրավիրել։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Վիրտուալ աշխարհում ավելի հեշտ է ինքնաբուխ լինել և մոռանալ կարծրատիպերի մասին։
Որոնում մասնագիտացված խանութներում

Կանայք ունեն իրենց նախընտրած խանութները, իսկ տղամարդիկ՝ իրենցը։ Այնպես, որ կանայք պետք է մտածեն այն վայրեր այցելելու մասին, որտեղ տղամարդիկ սովորաբար գնումներ են կատարում։ Դրանք ներառում են սպորտային ապրանքների, որսորդության և ձկնորսության, շինանյութերի խանութներ և այլն։
Նույնիսկ եթե կինը ոչնչի կարիք չունի, կարող է ուշադիր զննել դարակները՝ ուշադրություն դարձնելով նաև տղամարդկանց։ Զրույցը կարելի է սկսել օգնություն խնդրելով։ Թող տղամարդը ձեզ խորհուրդ տա, թե ինչպես ճիշտ ընտրել այս կամ այն իրը։ Տղամարդիկ սիրում են կանանց ցուցադրել իրենց գիտելիքներն ու տաղանդները։
Տրանսպորտ

Միայնակ տղամարդիկ նույնպես օգտվում են տրանսպորտից: Իհարկե, քաղաքային ավտոբուսներում և տրոլեյբուսներում բոլորը շտապում են, և քիչ հավանական է, որ որևէ մեկը ժամանակ ունենա ինչ-որ մեկի հետ ծանոթանալու: Փոխարենը, մեկ այլ քաղաք կամ երկիր երկար ուղևորությունների ժամանակ յուրաքանչյուր ուղևոր ունի բավականաչափ ազատ ժամանակ:
Գնացքները, ինքնաթիռները և միջքաղաքային ավտոբուսները հիանալի տարբերակներ են ճանապարհին ինչ-որ մեկի հետ ծանոթանալու համար: Երբ հայտնվում եք տղամարդու ընկերակցության մեջ, րոպե անգամ կորցնելու ժամանակ չկա: Կինը բավականաչափ ժամանակ ունի իր պատահական ուղեկցին ճանաչելու, նրա մասին որքան հնարավոր է շատ բան իմանալու և իր մասին պատմելու համար: Եթե տղամարդը ամուրի է և համապատասխանում է կնոջ նախասիրություններին, ապա նա կարող է առաջարկել ուղևորությունից հետո հանդիպել: Եթե ճիշտ հակառակն է, ապա ճանապարհին ինչ-որ մեկի հետ ծանոթությունը պարտավորեցնող չէ:
Ավելի համարձակ եղեք և մի վախեցեք առաջին քայլը կատարել, գուցե ձեր՝ որպես կնոջ, երջանկությունը կախված լինի դրանից։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 83 անգամ
Читать на русском
|