Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ընտանեկան երջանկություն. ինչպես պահպանել

24.05.2012

Ընտանեկան կյանքը մեզնից համբերատարություն, փոխըմբռնում է պահանջում: Տարիների հետ ավելի դժվար է դառնում խուսափել սկանդալներից և մանրուքների պատճառով առաջացող վեճերից: Այս պարագայում շատ կարևոր է հասկանալ միմյանց և փորձել անել առավելագույնը' ընտանիքում երջանկությունը պահելու համար: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում:

Բոլոր իրավիճակներում, ինչքան էլ որ դրանք բարդ լինեն, միայնակ մի թողեք Ձեր ամուսնուն: Նա պետք է վստահի Ձեզ, ինչպես ինքն իրեն և զգա Ձեզ իր հենքը: Եվ հենց վստահության վրա է կառուցվում ընտանեկան երջանկությունը:

Ինչքան էլ ուժեղ լինի Ձեր բնավորությունը և ինչքան էլ որ Դուք ձգտում եք լիդերության, զիջեք ամենագլխավոր դիրքերը  ամուսնուն: Հիշեք՝ կարևոր է, որ տղամարդն իրեն տան գլուխը զգա, իմանա, որ իր կարծիքը գնահատում են:

Երբեք մի փորձեք լուծել խնդիրները վեճի միջոցով: Գոռգոռոցներով չեք ապացուցի Ձեր ճշմարտացիությունը: Սպասեք, մինչև երկուսդ էլ հանդարտվեք և կարողանաք հանգիստ քննարկել: Միայն այս դեպքում համաձայնության կգաք և կընդունեք իսկապես ճիշտ որոշում:

Գովեք Ձեր տղամարդուն ցանկացած առիթով: Դա ոգևորում է նրան, և արդյունքում նա պատրաստ է լուծել յուրաքանչյուր խնդիր: Շատ կարևոր է տղամարդու համար իմանալ, որ իրեն գնահատում են:

Երբեք մի համեմատեք նրան ուրիշների հետ: Դա չի լուծի խնդիրը, այլ միայն կիջեցնի նրա ինքնագնահատականը: Նա պետք է իմանա, որ Դուք սիրում եք իրեն  այնպիսին, ինչպիսին ինքը կա:

Մի մեղադրեք ամուսնուն անհաջողությունների համար: Դրանց նա միայն թևաթափ կլինի: Հակառակը' ասեք նրան, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են, որ շուտով ամեն ինչ կհարթվի:

Միշտ դիմավորեք Ձեր ամուսնուն ուրախությամբ և ժպիտը դեմքին: Թող իմանա, որ Դուք կարոտում եք իրեն և անհամբեր սպասում:

Նրա' տուն վերադառնալուց առաջ համեղ ընթրիք պատրաստեք: Դրա շնորհիվ նա միշտ կշտապի տուն:
Հետևեք Ձեր տեսքին: Դուք միշտ պետք է գեղեցիկ և խնամված լինեք: Անգամ տանը միշտ փորձեք գրավիչ լինել:

Դիտվել է 7517 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2025 11:47
Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32
49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21
Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49
«Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», -  նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44
Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 902 անգամ
08.07.2025
Դիտվել է 330 անգամ
09.07.2025
Դիտվել է 283 անգամ
10.07.2025
Դիտվել է 255 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster