Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026

Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը (գագաթնակետը կլինի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը) թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Խոյ

Խոյերի համար շաբաթը շատ բարենպաստ է նոր սկիզբների համար: Նախաձեռնող եղեք ձեզ համար իսկապես կարևոր ամեն ինչում: Կենտրոնացեք դրական ուշադրություն գրավելու վրա և մի՛ վարանեք ցուցադրել ձեր տաղանդներն ու կարողությունները: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ձեր առաջնորդական որակները կգնահատվեն: Հինգշաբթի ձեր առողջությունը կարող է վատթարանալ, հատկապես, եթե եղանակից կախվածություն ունեք: Հանգստյան օրերին կրճատեք ձեր ծանրաբեռնվածությունը և փորձեք հեռու մնալ թունավոր մարդկանցից:

Ցուլ

Ցուլերին համեմատաբար հանգիստ շաբաթ է սպասվում, բայց դա ապահովելու համար զերծ մնացեք ձեր մտքերը բարձրաձայնելուց և մի տրվեք չարամիտների սադրանքներին: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հետևեք ձեր առողջությանը. լավագույնը կլինի, եթե կարողանաք մի փոքր հանգստանալ: Շաբաթվա կեսին կենտրոնացեք հիմնական գործի վրա և մի շեղվեք մանրուքներից: Ուրբաթ օրը ձեզ կարող են գրավել վաղուց մոռացված հոբբիները, նույնիսկ կարուսել նստելու ցանկությունը: Թույլ տվեք ինքներդ ձեզ վայելել կյանքը: Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ընտանիքի փոքր անդամներին և ընտանի կենդանիներին:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները հանկարծակի կարող են հայտնվել ընդհատված ամանորյա խնջույքի մեջ՝ խոհարարական հաճույքներով և երկար հավաքույթով։ Հաճույքները հրաշալի են, բայց որտե՞ղ է այդ կախարդական երկուշաբթին, երբ դուք սկսում եք դառնալ ձեր լավագույն տարբերակը։ Ուշադիր եղեք և առողջ ապրելակերպ վարեք։ Չորեքշաբթի ուշադիր եղեք ձեր բոլոր գործողություններում։ Ուրբաթ օրը հատկապես կենտրոնացած եղեք՝ ուշադիր հետևեք ձեր ֆինանսներին, նաև՝ թե ինչ եք ասում և ում հետ եք խոսում։

Խեցգետին

Խեցգետիններ, այս շաբաթ դուք կհասնեք նույնիսկ ավելին, քան ակնկալում եք։ Սա հնարավոր է միայն առողջ առօրյայի և ճիշտ սննդակարգի պահպանման դեպքում։ Շաբաթվա սկզբին փորձեք լուծել ամենակարևոր հարցերը. բախտը ձեր կողմը կլինի։ Այնուամենայնիվ, ձեր գործերը մի թողեք նրանց, ում լիովին չեք վստահում։ Չորեքշաբթի կարող եք հիասթափեցնող լուրեր ստանալ սիրելիներից։ Հինգշաբթի գրի առեք բոլոր մտքերը, որոնք կգան մտքում. դրանք կարող են պարունակել եկամտի նոր աղբյուրի կամ լինել ձեր ավելի լավ տարբերակի բանալին։ Ուրբաթ և հանգստյան օրերին կատարյալ են կարճատև ուղևորություններն այնպիսի վայրեր, որտեղ երբեք չեք եղել։

Առյուծ

Առյուծներին կարող է սպասվել հանգիստ և դրական շաբաթ։ Ճիշտ է, առաջին կեսին ամեն ինչ այնքան արագ չի զարգանա, որքան դուք կցանկանայիք։ Բայց գլխավորն այն է, որ դուք դեռ դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց կգրանցեք ձեր նպատակներին հասնելու ուղղությամբ։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին համոզվեք, որ ապահովում եք բարձրորակ աշխատանք. ձեր չարախոսները չեն քնելու։ Չորեքշաբթի կարող են փորձարկել ձեր ուժն ու քաջությունը։ Ամբողջությամբ դրսևորեք ձեր լավագույն որակներն ու հմտությունները։ Շաբաթվա վերջում մի անտեսեք ճիշտ սնունդը և վարժությունները՝ ակտիվ և դրական մնալու համար։

Կույս

Այս շաբաթ, Կույսեր, դուք իրական հնարավորություն կունենաք հասկանալու մի բան, որը նախկինում ձեր ըմբռնումից դուրս էր։ Սա կարող է կապված լինել ինչպես բիզնեսի, այնպես էլ հարաբերությունների հետ։ Լավ կլինի որևէ բացահայտած գաղտնիք ապագա չտանել։ Երեքշաբթի զգույշ եղեք. գործընկերները կփորձեն ձեզ խաբել։ Շաբաթվա կեսին անցյալի մարդիկ կամ հիշողությունները կարող են ձեզ հավասարակշռությունից հանել։ Ուրբաթ օրը ամեն ինչ մի կողմ դրեք և ժամանակ հատկացրեք ձեր անձնական կյանքին։ Շաբաթավերջին կենտրոնացեք ինքնավերլուծության վրա և ուշադիր նայեք, թե ինչ է կատարվում։

Կշեռք

Կշեռքներին աստղերը կհուշեն, թե այս շաբաթ հաջողության հասնելու համար ուր գնալ և ինչ անել: Դուք կկարողանաք նույնիսկ թվացյալ անբարենպաստ իրավիճակները վերածել դրականի: Սակայն դրան հասնելու համար կարևոր է ճկուն լինել և անհրաժեշտության դեպքում զիջումների գնալ: Չորեքշաբթի ֆինանսական հարցերը կարող են ցավոտ կետ դառնալ: Խուսափեք ծախսերից և պարտքով փող մի՛ տվեք: Հինգշաբթի հնարավոր է անակնկալ, կամ կարող է իրականանալ այն, ինչի մասին վաղուց երազել եք: Շաբաթվա վերջին զգույշ եղեք փողոցներում. հնարավոր են խնդիրներ թափառող կենդանիների հետ:

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ կունենան էներգիայի հանկարծակի ալիք։ Կկարողանաք սարեր շրջել, բայց մինչ այդ որոշ ժամանակ հատկացրեք պլանավորմանը՝ ձեր ժամանակն ու էներգիան վատնելուց խուսափելու համար։ Երեքշաբթի կենտրոնացեք ամենակարևոր առաջադրանքի վրա և թույլ մի տվեք, որ ուրիշները ձեզ շեղեն ճանապարհից։ Հինգշաբթին բարենպաստ է ճանապարհորդությունների և կարճատև ուղևորությունների համար։ Ուրբաթ օրը փորձեք կապ հաստատել համախոհների հետ կամ ձեր գաղափարներով ու ծրագրերով կիսվել վստահելի մեկի հետ։ Հանգստյան օրերին խուսափեք ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուց. վեճերի մեծ ռիսկ կա։

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ կունենան ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ: Կաչևերը կենտրոնացած մնալն ու բոլոր խոչընդոտները հաղթահարելն է, այդ թվում՝ վստահելի մարդկանց կողմից խաբեությունը: Չորեքշաբթի վնասվածքի մեծ ռիսկ կա, այնպես որ զգույշ եղեք: Հինգշաբթին հաջող կլինի նոր ծանոթությունների և աշխույժ բանավեճերի առումով: Շաբաթվա երկրորդ կեսը բավականին դժվար կլինի ֆինանսապես: Մի մոռացեք ժամանակին վճարել հաշիվները, կտրոնները և տուգանքները: Շաբաթավերջին ընտանիքի երիտասարդ անդամները կարող են անսպասելի դժվարություններ ստեղծել: Պատրաստ եղեք մի կողմ դնել ձեր սեփական գործերը և կարգավորել ամեն ինչ:

Այծեղջյուր

Շաբաթը Այծեղջյուրների համար հակասական կլինի։ Մշտական խնդիրների և նյարդայնացնող թյուրըմբռնումների ֆոնին ձեր տրամադրությունը կարող է բարձրանալ, և միտքը լի կլինի գաղափարներով։ Դիմեք ձեզ համար կարևոր մարդկանց՝ ծրագրեր կիսվելու, կարծիքներ լսելու կամ գաղափարներ փոխանակելու համար։ Միասին դուք կհասկանաք, թե ինչպես փրկել ցանկացած իրավիճակ։ Շաբաթվա երկրորդ կեսին մի փորձեք ամեն ինչ ինքներդ վերցնել ձեր ուսերին. բաշխեք աշխատանքային առաջադրանքները, իսկ հարաբերություններում մի քանի օր դադար վերցրեք։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք վարժություններին և ձեր առողջությանը։ Սահմանափակեք ձեր սննդակարգը և պահպանեք ջրային ռեժիմը։

Ջրհոս

Այս շաբաթը Ջրհոսներին կարող է մի քանի մարտահրավերներ հրամցնել, իսկ շրջապատի մարդիկ կարող են ձեզ հիասթափեցնել՝ ոմանք՝ ակամա, ոմանք՝ դիտավորյալ։ Հնարավորինս խուսափեք շեղող բաներից։ Կենտրոնացեք աշխատանքի կամ այլ պարտականությունների վրա. սա կօգնի վերականգնել ձեր ներքին խաղաղությունը։ Հինգշաբթին բարենպաստ է ուղևորություններ պլանավորելու և տոմսեր գնելու համար։ Ուրբաթ օրը հարմար է գնումներ կատարելու և էլեկտրոնիկա գնելու համար։ Հանգստյան օրերին ընկերների հետ աշխույժ երեկույթ կազմակերպեք կամ անցկացրեք բնության գրկում․ ինքներդ որոշեք, թե ինչն եք նախընտրում։

Ձկներ

Ձկների համար շաբաթը կարող է հագեցած լինել ոչ այնքան իրադարձություններով, որքան մտորումներով և հարուստ ներքին կյանքով։ Ժամանակ հատկացրեք առաջնահերթությունները որոշելուն և ինքնավերլուծությանը։ Շաբաթվա կեսին, եթե հնարավոր է, ուղևորության գնացեք կամ այցելեք ինչ-որ մեկին։ Հինգշաբթի ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Դրանք կարող են պարունակել հաջողության կամ անհաջողության հավանականության բանալին։ Շաբաթավերջի մոտենալուն պես ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ կամ միայնակ՝ կախված նրանից, թե որն է ձեզ ամենաշատը էներգիա հաղորդում։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3344 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 766 անգամ
05.08.2026
Դիտվել է 492 անգամ
06.08.2026
Դիտվել է 392 անգամ
07.08.2026
Դիտվել է 356 անգամ
08.08.2026
Դիտվել է 320 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster