Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026

Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Խոյ

Խոյերն այս շաբաթ կարող են ընդհանուր առմամբ հուզական վիճակի անկում ապրել: Շատ ծրագրեր կամ գաղափարներ կձախողվեն, իսկ մտերիմներից մեկը կարող է չկատարել վաղուց տված խոստումը: Փորձեք փոխել ձեր տեսակետը և հաճախ ինքներդ ձեզ կրկնել. ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, դեպի լավն է տանում: Կենտրոնացեք դրականի վրա: Կօգնեն ձեր սիրելի երաժշտությունը, մաքուր օդում զբոսանքները կամ ակտիվ սպորտաձևերը: Շաբաթվա երկրորդ կեսին պատասխանատվությունից մի խուսափեք, բայց աշխատեք բացառել թունավոր մարդկանց հետ շփումները, քանի որ նրանք կարող են ձեզ ուժասպառ անել:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը ստիպված կլինի պաշտպանել իրենց սահմանները և պայքարել անկախության համար: Բայց մի թողեք, որ այս պայքարը վերածվի բացահայտ հակամարտության, չնայած չարամիտները, անշուշտ, կգրգռեն ձեզ: Երեքշաբթի ստույգ եղեք ձեր ցանկությունների և մտադրությունների հարցում. ձեր ակնարկները սխալ կմեկնաբանվեն: Չորեքշաբթի սիրելի մարդը կարող է ձեր զգայունության և աջակցության կարիքն ունենալ: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի մրցակցություն: Եթե դա անձնական հարց է, ապա արժե դրա համար պայքարել: Շաբաթավերջին պատրաստ եղեք բաց երկխոսության:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ներքին «ես»-ին և վստահեն իրենց ինտուիցիային: Հետաքրքիր շրջադարձերն ու անսպասելի հնարավորությունները կարող են ձեզ հիացնել և զարմացնել շաբաթվա առաջին կեսին: Հատկապես կարևոր է ճկուն մնալ և պատրաստ լինել փոփոխությունների: Չորեքշաբթի մտերիմներից մեկը կարող է ձեզ զարմացնել իր ծրագրերով. փորձեք աջակցել նրան: Ուրբաթ օրը ձեր սովորական օրինաչափությունները կխախտվեն, հատկապես անձնական կյանքում: Եթե շփոթվեք և չկողմնորոշվեք, թե ինչ է ձեր սիրելին ուզում ձեզանից, առայժմ կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա՝ սևեռվելով վարժությունների և առողջության վրա:

Խեցգետին

Խեցգետիններ, այս շաբաթ ամեն ինչ կարող է սխալ ընթանալ՝ հակառակ ձեր ծրագրերի: Իմպրովիզներ արե՛ք: Եվ լավ կլինի մի փոքր դանդաղեցնել. շտապողականությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին նախընտրելի է որքան հնարավոր է շատ ժամանակ նվիրել այն ամենին, ինչից վայելք եք ստանում և փորձել բարելավել ձեր հուզական վիճակը: Հինգշաբթի զգոն եղեք. կարող է բացվել հնարավորությունների պատուհան կամ ի հայտ գալ խոստումնալից ծանոթություն: Ուրբաթ օրը սիրային փորձառությունները կարող են գրավել ձեր ամբողջ ուշադրությունը: Շաբաթավերջը կարող է լինել դիմացկունության փորձություն, այդ թվում՝ առողջության: Փորձեք խուսափել թունդ խմիչքներից և ծանր սնունդից:

Առյուծ

Այս շաբաթն Առյուծներին կարող է դրդել ձգտել անկախության և ակտիվորեն պաշտպանել անձնական սահմանները: Մինչև կոնֆլիկտի առաջացումը հնարավորինս պարզ և քաղաքավարի բացատրեք ձեր ցանկություններն ու մտադրությունները: Նախընտրելի է այս շաբաթվա առաջնահերթությունները որոշել՝ հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարը: Չորեքշաբթի մտերիմները կարող են փորձել մանիպուլյացիաներ անել ձեզ հետ: Շաբաթվա երկրորդ կեսին մի սպասեք որևէ օգնության՝ հույսը դրեք միայն ձեր սեփական ուժերի վրա: Պատրաստ եղեք որոշ պայմանավորվածությունների խախտմանը՝ առանց որևէ ակնհայտ պատճառի:

Կույս

Կույսերը շատ զբաղված և կենսուրախ շաբաթ կունենան։ Սա արտաքինից չի զգացվի, բայց ներքուստ դուք կցնծաք։ Երկուշաբթի լավ արդյունքների կհասնեք կարևոր հարցում, բայց միայն այն դեպքում, եթե լիովին կենտրոնանաք դրա վրա։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը հիանալի են ապագա ֆինանսական հաջողության համար ամուր հիմք դնելու համար։ Հինգշաբթին բարենպաստ է ամենակարևոր հարցերը սիրելիների հետ քննարկելու համար։ Կիրակի հատուկ ուշադրություն դարձրեք ձեր բարեկեցությանը։ Եղանակային պայմանները, նյարդային հոգնածությունը և խցանված տրանսպորտը՝ ամեն ինչ կարող է մի քանի օրով խաթարել ձեր առողջությունը։

Կշեռք

Կշեռքների համար այս շաբաթ աստղերը կարող են հուսալի պաշտպանություն ապահովել բոլոր կենցաղային խնդիրներից: Զբաղվեք այն գործով, որը երկար ժամանակ հետաձգել եք: Ձեր վերլուծական հմտություններն ու ստեղծագործականությունը կաճեն. օգտվեք դրանից: Երեքշաբթի բացահայտեք նոր զբաղմունքներ, հանդիպեք նոր մարդկանց և շփվեք հին ընկերների հետ: Չորեքշաբթի ոմանք կփորձեն ձեզ կոնֆլիկտի մեջ գցել: Դիմադրեք դրան և փորձեք իրավիճակը ձեր օգտին շրջել: Ուրբաթ օրը ուշադիր եղեք թե՛ աշխատանքի, թե՛ անձնական կյանքի բաց հնարավորությունների նկատմամբ: Հանգստյան օրերին խուսափեք համպատրաստի ծախսերից:

Կարիճ

Կարիճների համար այս շաբաթը լի կլինի անակնկալներով, ոչ միշտ հաճելի։ Անձնական կյանքում մի ակնկալեք վստահության կամ կայունության։ Աշխատանքի վայրում ամեն ինչ կարող է նորմալ թվալ, բայց դուք անընդհատ կզգաք, որ կորցնում եք վերահսկողությունը։ Դժվար պահերին լսեք ձեր ինտուիցիային. այն ձեզ կուղեկցի ճիշտ ուղղությամբ։ Շաբաթվա կեսերին կարող է անսպասելի զրույց ծագել, որը կհուշի ձեր հաջորդ քայլերը։ Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք հանպատրաստի որոշումներից և մի շտապեք եզրակացություններ անել։ Հանգստյան օրերին կենտրոնացեք վարժությունների վրա. ուշադրության շեղումը միայն օգտակար կլինի։

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին Աղեղնավորները ստիպված կլինեն օգտագործել խնդիրների լուծման ոչ ավանդական մեթոդներ: Հին ռազմավարությունները կդադարեն աշխատել՝ պատրաստ եղեք դրան: Չորեքշաբթի աստղերը խոստանում են հաջողություն, բայց միայն նրանց համար, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել և մտածել ստանդարտից դուրս: Հինգշաբթի մի՛ դիմադրեք ձեր աշխատանքային գործընթացների փոփոխություններին. դուք կհաջողեք: Ուրբաթ օրը պետք է վերականգնեք հին բարեկամությունները: Շաբաթավերջին ուշադրությունը կենտրոնացրեք ընտանեկան հարաբերությունների վրա. մտերիմներից մեկը կարող է ձեր օգնության կարիքը ունենալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է մարտահրավերներով լի շաբաթ։ Գործընկերները կվիճարկեն ձեր որոշումները և կխոչընդոտեն ձեր գործերին։ Սակայն հաջողությունը շատ հեռու չի գնա. ձեր գիտելիքները, իմաստությունը և արտակարգ իրավիճակներում գործելու վարպետությունը կփրկեն ձեզ ամենակարևոր հարցերում լիակատար ձախողումից։ Սա հատկապես կաշխատի չորեքշաբթի օրը։ Հինգշաբթի հնարավոր են հարցեր ձեր անձնական կյանքում, և կարող է լույս աշխարհ գալ երկարատև չլուծված խնդիր։ Հանգիստ բացատրեք ձեր դիրքորոշումը և պատրաստ եղեք ցանկացած արդյունքի։ Կուտակված լարվածությունը հատկապես ակնհայտ կդառնա շաբաթվա վերջում։ Զգույշ եղեք։

Ջրհոս

Ջրհոսների համար այս շաբաթվա ցանկացած անավարտ գործ կարող է խաթարել հոգեկան հանգստությունը: Հետևաբար, ավարտեք այն ամենը, ինչ հնարավոր է ավարտել: Ավելի համարձակ և նախաձեռնող եղեք ձեր գաղափարները արտահայտելու հարցում ու հստակ ձևակերպեք, թե ինչ եք ուզում: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք պակաս ոգևորված լինել: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում կկարողանաք առաջ շարժվել այնպիսի նախագծերում, որոնք պահանջում են պարզ մեխանիկական ջանք: Լիարժեք մաքրությունը, հին իրերից ազատվելը և ձեր թղթաբանությունը կազմակերպելը. այս ամենը շաբաթ օրը թարմ շունչ կբերի ձեր տարածք:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները բախտավոր կլինեն։ Այնուամենայնիվ, պետք է նախաձեռնող և հնարամիտ լինեք։ Ուշադրություն դարձրեք Տիեզերքի ազդանշաններին և ճշգրիտ վերծանեք այն հաղորդագրությունները, որոնք մարդիկ ուղարկում են ձեզ զրույցների ընթացքում։ Հետևեք նաև հուզական վիճակին. հավանական է, որ ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները կարտացոլեն դա։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական կյանքը բարելավելու համար։ Եթե դուք տատանվել եք ինչ-որ մեկի հետ խոսելու հարցում, հիմա լավ ժամանակն է դա անելու համար։ Շաբաթ և կիրակի օրերին հատկապես զգույշ եղեք ճանապարհներին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտվել է 4128 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.11.2026
Դիտվել է 444 անգամ
18.11.2026
Դիտվել է 442 անգամ
23.11.2026
Դիտվել է 393 անգամ
20.11.2026
Դիտվել է 334 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster